Բաց կառավարման գործընկերություն. իրականացված և բաց թողնված պարտավորություններ
06.10.2015
11:00
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրականացրած մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) հայաստանյան գործընթացների 2-րդ ծրագիրը դրական տեղաշարժ է արձանագրում պարտավորությունների կատարման առումով՝ ի տարբերություն գործողություների առաջին ծրագրի:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԲԿԳ աշխատանքներին և մոնիտորինգի արդյունքներին անդրադարձան Ինֆորմացիայի ազատության կենտրոնից Լիանա Դոյդոյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը:
ՀՀ-ն միացել է ԲԳԿ-ին 2011-ի սեպտեմբերին: Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը:
Այսօր աշխարհում արդեն 65 երկիր անդամակցում է ԲԿԳ-ին:
«Հայաստանը այս առումով բավականին մեծ քայլեր է անում: Կառավարությունը երկամսյա ծրագրեր է մշակում: 2012-2014 թթ-ին մշակվեց և իրականացվեց առաջին ծրագիրը: Երկրորդ ծրագիրը պետք է իրականացվի 2014 -2016 թթ-ի համար և այս ընթացքում բավականին փորձ է կուտակել թե կառավարությունը, թե քաղհասարակությունը՝ ուսումնասիրելով մյուս երկրների հաջողված փորձը և ներկայացնելով բավականին դրական ծրագիր»,-ասաց Դոյդոյանը:
Նա ներկայացրեց ԲԿԳ-ի աշխատանքների վերաբերյալ իրենց անցկացրած մոնիտորինգի արդյունքները, որի շրջանակում ներկայացվեցին նաև առաջարկություններ՝ ուղղված կառավարությանն ու քաղհասարակությանը:
«Գործողությունների ծրագիրն ունի 11 պարտավորություն, որից 8-ը քաղհասարակության առաջարկներն էր, 3-ը՝ կառավարության: Հինգը իրականացված են համարվում, իսկ երեքը՝ լիարժեք իրականացված: Քաղհասարակությունը հավակնոտ առաջարկություններ էր անում, որոնք վերաբերում էին այս կամ այլ ոլորտներում թափանցիկ լինելու համար նոր օրենքներ ընդունելուն, սակայն կառավարությունը իրավացիորեն մերժեց նման առաջարկները՝ նշելով որ ինքը օրենսդիր մարմին չէ»,-ընդգծեց Դոյդոյանը:
Նրա խոսքով՝ առաջարկները քաղհասարակության կողմից վերաբերում էին հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը, բարձրաստիճան պաշտնատար անձնաց գույքի և եկամուտի հայտագրերի ոլորտի առավել ազատականացմանը, տեղեկատվության ազատությանը:
Դոյդոյանը ընդգծեց, որ 5-րդ պարտավորությունը, որը վերաբերում է պետական գնումների բողոքարկման նիստերի առցանց հեռարձակումներին, արդեն մի քանի ամիս է, ինչ իրականցվում է:
Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց մոնիտորինգի անցկացման մեթոդաբանությունը 2013-2014 և 2014- 2015 թթ-ի փուլերի համար:
«Օգտագործվել է 3 գործիք: Դրանցից մեկը հարցաշարերն են, թե ինչպես են գործողությունները իրականցվել: Եղել են նաև «այո» և «ոչ» հարցերի հնարավորություն, օրինակ՝ այսինչ գործողությունները կատարվե՞լ են, թե՞ ոչ, ժամանակի՞ն են կատարվել, թե՞ ոչ: Մյուսը վերլուծությունն է, այսնինք պարզ համեմատություն այն հավաքված տվյալների միջև, որոնք մենք ունեինք: Սա դասական մոնիտորինգի գործիքներից մեկն էր: Երրորդ գործիքը տեղեկատվություն ստանալու հարցումներն էին, որի հնարավորությունը ունենք օրենքով»,-հավելեց Հայրապետյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ