«Սիրիայի անվտանգության կղզյակներ թվացող վայրերում գործողությունները ակտիվանում են». արաբագետներ
08.09.2015
11:00
Սիրիայում՝ Դամասկոսի շրջանում կային օջախներ, որտեղ ընթանում էին մարտեր, իսկ հիմա այդ մարտերը պարզապես ինտենսիվացել են և տեղափոխվել Դամասկոսի կենտրոնական շրջաններ:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը Սիրայում տեղի ունեցող վերջին ներքաղաքական իրադարձություններին և սիրիահայերի խնդրին անդրադարձան արաբագետներ  Հայկ Քոչարյանն ու Սարգիս Գրիգորյանը:

«Դեռևս երկար կխոսենք Սիրիայում ռազմական գործողությունների մասին, որոնք համակել են ամբողջ երկիրը: Հատկանաշական է, որ վերջին մի քանի օրերին առավել ինտենսիվ ռազմական գործողություններ և մարտեր են գրանցվում Դամասկոսի նահանագում, որտեղ մայաքաղաքն է և հյուսիսային Իդլիբ և Հալեպ նահանգներում: Սակայն այս մարտերը հիմնականում գրանցվում են ընդդիմադիրների միջև, այլ ոչ թե ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև: Չնայած կան հատվածներ, օրինակ՝ Լիբանանի հետ սահմանին, որտեղ առավելապես բախումները ընթանում են ընդդիմադիրների և կառավարական ուժերի միջև»,-ասում է Գրիգորյանը:

Նա նշում է, որ Հալեպի նահանագներում ընթացող մարտական գործողություններում, ըստ բազմաթիվ տեղեկությունների, «Իսլամական պետությունը» նույնիսկ քիմիական զենք է կիրառել:

«Եթե խոսենք Սիրիայից դուրս զարգացումների մասին, ապա այստեղ որոշակի հստակություն կա կապված ընտրված թիրախի հետ, որը «Իսլամական պետությունն» է: Այդ պայքարը, որ վարվում է «Իսլամական պետության» դեմ, տարբեր ուժերի մոտ ընկալումը տարբեր է: Հայտարարվել է «Իսլամական պետության» դեմ պայքար, բայց Թուրքիան նոր է միանում այդ պայքարի կոալիցիային և իրականացնում օդային հարվածներ, ինչը ավելի շատ ուղղված է քրդական ուժերի դեմ»,-հավելում է  Գրիգորյանը:

Քննարկման մասնակից Հայկ Քոչարյանն էլ նշում է, որ Դամասկոսի արվարձանները և ողջ շրջակայքը բավականին ժամանակ ռազմական գործողությունների թատերաբեմ են եղել:

«Վերջի շրջանում լարվածությունը Դամասկոսում ինտենիսվացել է և արդեն կենտրոնական շրջաններն է հրթիռահարվել, որի հետևանքով ունենք զոհեր: Մենք ականատես ենք լինում, որ անվտանգության կղզյակներ թվացող վայրերում գործողություններն ակիվանում են»,-նշեց Քոչարյանը:

Թե ինչ քայլեր պետք է կատարել Սիրիայում վտանգի տակ գտնվող հայ համայնքին աջակցելու համար, Քոչարյանը ասաց, որ դեռ պատերազմի սկզբից այդ մասին բազմիցս խոսվել է ու առաջարկներ արվել:

«Ես կարծում եմ, որ բավարար քայլեր չի արվել այս հարցում: Կցանկանայի ավելի գլոբալ նայել: Ոչ թե այստեղ խնդիրը դրված է  Հայաստան և սիրիահայ համայնք, այլ դրված է Հայաստան և հայ համայնքներ ամբողջ աշխարհում: Եթե սիրիահայ համայնքի դեպքում արվել են գործողություններ, ապա կարծում եմ դրանք բավարար չեն արվել: Եվ հարցը է, ունի՞ արդյոք Հայաստանը ռազմավարություն հայ համայնքների հետ քաղաքականություն վարելու, թե՞ ոչ»,-հավելեց Քոչարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ