«Մեդիա կենտրոնի» և Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համատեղ կազմակերպած քննարկմանը մասնակցում էին Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանը, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, քաղաքագետ Գագիկ Համբարյանը և մարզային ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Սեյրան Մարտիրոսյանն ասում է, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը ընդհանուր առմամբ ենթադրում է իշխանությունների վերարտադրությունը ինչքան հնարավոր է լիարժեք և լավ նախապայմանների մեխանիզմով:
«Հանրային քննարկումներ չկան ընդհանրապես, կա հանրային քննարկումների իմիտացիա: Գյումրիում այդ ամենի նկիատմամբ իշխում է անտարբերությունը, քանի որ գյումրեցու առջև ծառացած խնդիրներց և ոչ մեկի լուծումը այս սահմանադրությունը չի առաջարկում: Մենք տեսնում ենք, որ առկա սահամանդրության հնարավորություններն էլ չի օգտագործվում, որպեսզի Հայաստանը ավելի սոցիալական, ավելի իրավական, ավելի ժողովրդավարական և ավելի ինքնիշխան երկիր լինի»,-հավելում է Մարտիրոսյանը:
Հովհաննես Գալստյանը նշում է, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շատ քիչ աշխատանք է տարել հանրության հետ ներկայացնելու համար այդ կարևոր փաստաթուղթը և հիմնավորելու օբյեկտիվ պատճառները:
«Նույն հանձնաժողովի կազմում ներգրավված չեն եղել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչը գործընթացը դարձնում է առավել կասկածելի, փակ ու ոչ թափանցիկ: Նախ, լայն հանրային քննարկումներ չկազմակերպվեցին նաև սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ»,-ասում է Գալստյանը:
Քաղաքագետի համար մտահոգիչ է ընտրական մեխանիզմի վերաբերյալ հոդվածը սահմանադրական փոփոխությունների նախագծում:
«Ընտրությունների երկրորդ փուլը դեռևս նոր խորհրդարանական համակարգի անցնող և նոր ժողովրդավարության համար շատ վտանգավոր է, որովհետև ժողովրդավարական գործընթացները զարգանում են, երբ կան հակակշիռներ: Իսկ երբ իշխանության մեծ մասը զբաղեցնում է մեկ քաղաքական ուժ, այդ դեպքում այս կայունությունը ավելի շուտ լճացում է, քան ժողովրդավարության կայունություն»,-նշում է Գալստյանը:
Նրա երկրորդ մտահոգությունը վերաբերում է ընտրական օրենսգրքին.
«Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն հայտնեց, որ ընտրական համակարգը պիտի դուրս հանվի Սահմանադրությունից և կարգավորվի ընտրական օրենսգրքով, ինչը օբյեկտիվ դիտարկում է, բայց մեր պարագայում բավականին վտանգավոր: Փաստորեն հանրաքվեից հետո «Ընտրական օրենսգիրքը» կարող է կարգավորվել այնպես, որի մասին հանրաքվեի գնացող ընտրողը պատկերացում անգամ չունենար»,-ընգծում է Գալստյանը:
Քննարկմանը մասնակցող Գագիկ Համբարյանն էլ ասում է, որ խորհրդարանական հանրապետությունը դեմոկրատական պետությունների ամենաբարձրագույն կառավարման ձևն է:
«Դա շատ լավ է և ուրախալի է, որ մեր իշխանությունները ձգտում են դրան, բայց այստեղ խնդիրը հետևյալն է: Հայաստանը թե իր սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակով, թե կուսակցական շինարարության մակարդակով բավական ցածր կարգավիճակում է գտնվում: Եվ այս խնդիրները ունենալով հանդերձ՝ երկիրը դարձնել պառլամենտական հանրապետություն, ես կարծում եմ ժամանակավրեպ է, քանի որ պառալամենտական պետությունները սովորաբար սոցիալ-տնտեսական բավական բարվոք վիճակում են գտնվում՝ ի դեմս Իտալիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և այլ երկրների»,-հավելում է Համբարյանը:
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...