Ի՞նչ շահեց Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության որոշումից 2 տարի անց
03.09.2015
12:00
Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցության որոշումից 2 տարի անց Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն ու Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը ոչ մի դրական միտում չեն տեսնում Հայաստանի տնտեսական զարգացման համար:

Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամակցության որոշումից 2 տարի անց Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն ու Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը ոչ մի դրական միտում չեն տեսնում Հայաստանի տնտեսական զարգացման համար:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը Թևան Պողոսյանը նշեց, որ որևէ դրական միտում կամ հաղթանակ, որը Հայաստանը կարող էր ունենալ ԵԱՏՄ-ում, չի գրանցվել:

«Ամեն ինչ ինչ-որ չափով կանխատեսելի էր: Միգուցե կարճատև խնդիրներ և դժվարություններ լինեին,  եթե շարունակեինք ԵՄ Ասոցացման համաձայնագրի դեպքում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի մտնել,  բայց երկարատև իմաստով մենք կգնայինք ինտեգրման մի շուկայի հետ, որտեղ ինչ-որ չափով երկրները մեծ չեն և շուկան հավասար է բաժանված»,-ասում է Պողոսյանը:

Նա նշում է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունը եղել է քաղաքական որոշում:

«Իսկ եթե որոշումը քաղաքական է և չի բխում շահերից, ապա ստիպված ես դա անում: Քաղաքական ոչ լուծումներ էլ չտրվեց: Մենք գնացինք մի շուկա, որտեղ հզոր երկրները այդ շուկայում կախված էին նավթի գներից: Թե Ռուսաստանը, թե Ղազախստանը, իսկ Բելառուսը կառավարվող տնտեսություն է: Մենք պետք է գիտակցեինք, որ եթե կարճատև հաջողություններ էլ ունենայինք, երկարատև իմաստով մենք ունենալու էինք մեծ կախվածություն այդ շուկայի տնտեսական իրավիճակներից և չէինք ունենալու մեր շահերի հնարավոր առաջընթացը»,-ընդգծեց Պողոսյանը:

Քննարկման մասնակից Ստեփան Գրիգորյանի կարծիքով Ռուսաստանը Եվրասիական միությունը չի ստեղծել տնտեսության զարգացման և ազատ առևտրի գոտի ստեղծելու նխատակով:

«Ռուսաստանը ստեղծել է Եվրասիական միությունը, որ մեզ պահպանի, թույլ չտա, որ մենք հեռանանք: Եվրամիությունը միակն է, որ ուղիղ ներդրումներ, աջակցություն է տալիս Հայաստանին, իսկ Ռուսաստանը օրենքի փոփոխություններ է անում, որոնք հակասում են Եվրասիական միությանը: Օրինակ՝ Ռուսաստանը սահմանում է, որ սպիրտի 1 լիտրը պետք է ունենա որոշակի գնային սահման, որի արդյունքում մեր կոնյակ արտադրողները կորցնում են ռուսական շուկան»,- նշում է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին Հայաստանի առջև դրեց պարտավորություններ:

«Մենք այլևս իրավունք չունենք շատ ու շատ տնտեսական, ֆինանսական հարցերում ինքնուրույն քայլ անել: Դա էր նաև Պուտինի «մեսիջը», որ ԱՊՀ երկրներում պետք է դոլարից հրաժարվենք: Այսինքն ընդհանրապես հաշվարկ չարվեց, թե մենք որտեղ  կարող ենք օգուտ ունենալ»,-հավելեց Գրիգորյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մեր սոցիալական իմունիտետը, կարծես, բարձր չէ
13.08.2020
17:01
Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի առցանց դիտումը և քննարկումը:

Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր
13.08.2020
16:57
Օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ Անդրիաս Ղուկասյանի մամուլի ասուլիսը՝ «Անդրիաս Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը՝ Դամոկլյան սուր» թեմայով:

Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում
11.08.2020
14:00
Մեդիա կենտրոնն այսօր, օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, առցանց քննարկում կկազմակերպի՝ «Պետք չէ ասել. «Ամուլսարը սար է». ոստիկանները դա սարսափելի չեն սիրում» թեմայով:
Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից
10.08.2020
15:42
Օգոստոսի 10-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց զրույց «Հայկական կարմիր խաչ» ընկերության հոգեբան Արմիդա Զախարյանի հետ: Թեման՝«Ի՞նչ անել, երբ կրակում են սահմանին. Խորհուրդներ հոգեբանից»:
Հայտարարություն լրագրողական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ
10.08.2020
13:33
10 օգոստոսի 2020 թ., Երևան

Օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սանձարձակ վերաբերմունք է դրսևորել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ Վերջիններս Սևանա լճի ափամերձ գոտուց ռեպորտաժ էին պատրաստում այստեղ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ։ Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաև իր առանձնատունը՝ նախկին ոստիկանապետը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...