Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների դեպքերի նվազումը պայմանավորված է պատժաչափերի խստացմամբ
04.05.2015
11:00
Հայաստանում վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի նվազում, ինչը մասնագետները պայմանավորում են անչափահասների նկատմամբ իրականացվող սեռական հանցագործությունների համար քրեական օրենսգրքում պատժատեսակների ու պատժաչափերի խստացմամբ:

Եթե 2013թ. արձանագրվել էր սեռական բռնության 116 դեպք, ապա 2014թ-ին՝ 97 դեպք և 2015թ. առաջին երեք ամիսների ընթացքում 32 դեպք: Վերջին  տասը տարվա ընթացքում արձանագրվել էր անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի  աճ մոտ 2.5 անգամ:

«Մեդիա կենտրոնում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության հետ համատեղ իրականացված  «Սեռական բռնությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը բանախոս ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը դեպքերի նվազումը համարում է «համալիր գործողությունների արդյունք, որտեղ հիմնական գործոնը պատժի խստացումն է»:

«Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով 2013-ին գրանցվել է կանանց նկատմամբ կատարված սեռական անձեռնմխելիության և սեռական ազատությունների դեմ ուղղված 23 հանցագործության դեպք, 2014-ին՝ 28, իսկ անչափահաս իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ՝ 2013-ին գրանցվել է 78 դեպք, 2014-ին՝ 63 դեպք: Արական սեռի ներկայացուցիչների նկատմամբ 2013-ին գրանցված 13 դեպքի դիմաց էլ 2014-ին գրանցվել է 3 դեպք, աճել է միայն կանանց մասով, անչափահասներինը՝ նվազել է»,- ասում է Արթուր Վարդանյանը:        

Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանը ևս անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի նվազումը կապում է 2013-ի դեկտեմբերի 21-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի փոփոխություններով:

«Եթե նախկինում մենք բավականին հաճախ ունենում էինք դեպքեր քրեական օրենսգրքի 141 հոդվածով, երբ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքում տուգանք պատժատեսակն էր կիրառվում, ապա ներկայումս տուգանքը պահպանվել է միայն այդ հոդվածի առաջին մասում, երկրորդ մասը նախատեսում է 4-10 տարի, իսկ երրորդ մասը՝ 5-12 տարի ազատազրկում: Այսինքն սանկցիաներն այնքան են խստացվել, որ համարյա թե հավասարեցվել են անչափահասի կամ մանկահասակի բռնաբարության համար նախատեսված պատժաչափերին և դա բավականին ուժեղ զսպող միջոց է հանդիսանում այն անձանց համար, ովքեր նախկինում օգտագործում էին անչափահասներին իրենց սեռական կարիքները բավարարելու համար՝ գիտակցելով, որ ընդամենը վճարելու են տուգանք որպես պատժատեսակ»,-ասում է Թումասյանը:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ օրենքի փոփոխությունը կարևոր մի գործընթաց էր, որը մեկնարկել էր դեռևս 2011-ին:

«Կարևոր է նաև, որ մարդիկ սկսել են խոսել այդ մասին, դիմել ոստիկանություն, չնայած հասարակության կողմից դեռ կա բռնության զոհին մեղավոր համարելու, մեկուսացնելու խնդիրը, սակայն դեպքերի մասին սկսել են բարձրաձայնել»,-ասում է Աղաբեկյանը՝ հավելելով, սակայն, որ որոշ դեպքերում, երբ լռելու և չբարձրաձայնելու որոշում է կայացնում բռնության ենթարկված կինը դա «իր կյանքի որոշումն է», սակայն առավել խնդրահարույց է, երբ «ծնողները որոշում են անչափահասների փոխարեն և նրանց հետագայում նաև զրկում են հոգեբանական որևէ աջակցությունից», ինչն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:

Ինչ վերաբերում է անչափահասների հարցաքննությանը, ապա Թումասյանն ասում է, որ այն իրականացվում է անչափահասի և նրա օրինական ներկայացուցչի հետ, կանչում են նաև մանկավարժ, իսկ եթե տուժողի օրինական ներկայացուցիչը ցանկանում է նաև փաստաբան հրավիրել, դա օրենքը չի արգելում, սակայն պետության կողմից հարցաքաննության ժամանակ իրավաբան չի տրամադրվում:

Թումասյանն ասում է, որ ներկայումս իրականացվում են փոփոխություններ և քննչական կոմիտեում, անգամ մարզային վարչություներում և վարչական շրջանների քննչական բաժիններում, նպատակ է դրվել կառուցապատել երեխաների համար հատուկ հարցաքննության սենյակներ, ինչպես ընդունված է աշխարհի տարբեր երկրներում:

«Այստեղ երեխայի համար առավել հարմար պայմաններ են ստեղծվում հարցաքննության համար, բացի այդ, նոր քրեական օրենսգիրքը նախատեսում է ցուցմունքների դեպոնացում, ինչը շատ դրական է և կհանգեցնի նրան, որ երեխան նախաքննության ընթացքում հարցաքննվելով նորից չի կանչվի դատարան և դատարանում նորից նույն ցուցմունքը չի տա, քանի որ նախաքննության ընթացքում այն կտեսաձայնագրվի և հետագայում կօգտագործվեն միայն տեսաձայնագրությունները, այսինքն դա կօգնի, որպեսզի երեխան մի քանի անգամ հարկադրված չվերապրի իր հետ կատարված դեպքը»,-ասում է Թումասյանը:

Սակայն միևնույն ժամանակ ոչինչ չի արվում սեռական բռնության ենթարկված չափահաս անձանց համար այս գործընթացը ավելի դյուրին դարձնելու համար. «Մենք ունեցել ենք դեպքեր, երբ չափահաս կանայք դիմել են ոստիկանություն իրենց հետ կատարված սեռական բռնության մասին հայտնելու նպատակով, սակայն ստիպված լինելով բազմաթիվ անգամ կրկնելու միևնույն տրավմատիկ փորձը, իրենց հետ կատարվածը պատմելու տարբեր աշխատակիցների՝ հետ են վերցրել իրենց դիմումը: Շատերի համար սա շատ ցավալի փորձ է և իրենք ուղղակի հոգեբանական առումով չեն դիմանում այս ճնշմանը»,-ասում է Աղաբեկյանը:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
«Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում»
14.02.2020
11:30
Փետրվարի 14-ին` ժամը 11։30-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում» թեմայով իրականացված մոնիտորինգի արդյունքները։
Ստորև կարող եք ծանոթանալ նաև մամուլի հաղորդագրությանը։
«ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները»
13.02.2020
13:00
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՏԻՄ ընտրությունների ամբողջական կուսակցականացման վտանգները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ