Միգրացիայի գործոնը ՁԻԱՀ ՄԻԱՎ-ի տարածման հարցում շատ մեծ է
28.11.2014
13:00
Հայաստանում ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակների կանխագելման և բուժման հարցերում մանսկագետները տեսնում են մի քանի խնդիրներ՝ հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակ, բուժման ծառայութնունների անհասանելությունը բոլորի համար և հասարակության կողմից խտրական վերաբերմունք սուր իմունային անբավարարությունից տառապող մարդկանց նկատմամբ:

Այսպիսի ընդհանուր կարծիք հայտնեցին ոլորտի մասնագետները նոյեմբերի 28-ին Մարտունի քաղաքում «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ և «Մարտունու կանաց համայքային խորուրդ» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացված «Աշխատանքային միգրացիայի ազդեցությունը ՄԻԱՎ ՁԻԱՀ–ի տարածման վրա» թեմայով արտագնա ասուլիս–քննարկում ժամանակ:

Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանի կարծիքով, խնդիրը շատ կարևոր, քանի որ աշխատանքային միգրացիան Հայաստանում գրանցում է բարձր տեմպեր: Վիճակագրական տվյալների համաձայն, աշխատանքային միգրանտների թիվը Հայաստանից տարեկան հասնում է մոտ երկու հարյուր հիսուն հազարի:

Աշխատանքնային միգրանտները, բժշկի խոսքերով, հանդիսանում են ռիսկային խումբ ՄԻԱՎ ՁԻԱՀ հիվանդությունների տարածման տեսանկյունից:

«Կարևոր է, որ քննարկումը կազմակերպվել է հենց Մարտունիում, քանի որ միգրացիոն հոսքերը Գեղարքունիքի մարզից բավականին մեծ են: Այս առումով ցանկանում եմ նշել, որ ՄԻԱՎ ՁԻԱՀ համաճարակների տարածման խնդիրը ավելի շատ կապված է միգրացիոն գործոնի հետ: Արդեն իսկ ախտորոշված հիվանդների 50% վարակվում են արտերկրում՝ հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունում, ուր ուղղված է միգրացիան մեր երկրից: Եթե դրան գումարենք միգրանտների զուգընկերներին ու կանանց, ապա այդ թիվը կմոտենա 70-75%», - նշեց Արզաքանյանը:

Բժշկական հետազոտման հասանելիության մասին Հայաստանում խոսեց Արզաքանյանի գործընկեր, բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը: Վերջինիս կարծիքով, բժշկական ծառայությունների հասանելությունը պայմանավորված է, ոչ միայն համապատասխան լաբորատորաիների առկայությամբ և գործուներությամբ, այլև մարդկանց հետզոտվելու ցանկությամբ:  

«Շատ բան կախված է մարդու մոտիվացիայից, քանի որ կարելի է ստեղծել շատ լավ լաբորատորիա, բայց դրա դուռը բացող չլինի: Այստեղ շատ մեծ է հասարակության վերաբերմունքը խտրականության, խարանի տեսանկյունից, որպեսզի մարդիկ չվախնենան դիմել բուժհաստատություններ: Կարոր է նա տեղեկացված լինելու գործոնը: Մարդը, հատկապես միգրանտների շրջանում, պետք է իմանա՝ ու՞մ դիմել, ինչո՞ւ և ի՞նչ կստանան նման հետազոտությունից: ՄԻԱՎ վարակի դեպքում կա երկար թաքնված շրջան և մարդը 8-10 տարի կարող է չիմանալ, որ ինքն ունի նման հիվանդություն», - ասաց մասանագետը:

Նա տեղեկացրեց, որ Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատությունները հնարավորություն են ընձեռում հետազոտվելու համար: «Այդ հաստատությունները կամ լաբորատորիա ունեն, կամ իրենք կարող են ուղեգրել այլ լաբորատորիա: Բացի դրանից, Գեղարքունիքի մարզում այս պահին իրականացվում է աշխատանքային միգրանտների շրջանում համաճարակի կանխարգելման և հետազոտման ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում շարժական խմբերը հետզոտություններ են իրականացնում մարզի 16 գյուղերում», - նշեց Հովհաննիսյանը, մինույն ժամանակ հավելելով, որ ճիշտ բուժման դեպքում վարակակիր մարդիկ ապրում են մինչև խոր ծերություն և անգամ կարողանում են առողջ երեխաներ ունենալ: 

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Անուշ Պողոսյանը չի տեսնում մարդկաց դեպի բժշկական հետզոտություն մոտիվացող շատ գործոններ: «Մենք ունենք միայն պարտադիր հետզոտություն կականց համար հղիության շրջանում: Կատարվում է նաև օնլայն տեղեկատվության փոխանցում բուժամբուլատորիաների կողմից դպրոցականներին, ինչը ես կարևորում եմ, քանի որ, ցավոք, այսօրվա դպրոցի աշակերտը, վաղվա միգրանտն է: Բացի դրանից մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են», - նշեց Պողոսյանը:

ՄԻԱՎ ՁԻԱՀ համաճարակների կանխարգելման արդյունավետ միջոցը, ըստ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ի նախագահ Անահիտ Գևրոգյանի, հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է: «Տեղեկատվությունը այս խնդրի մասին պետք է ատարծել ամենուր: Հիմա այն շրջանն է, երբ աշխատանքային միգրանտները վերադառնում են: (Գեղարքունիքում) գյուղեր կան, որտեղ աշխատունակ տղամարդկանց շուրջ 60% դուրս է գնում: Կան տվյալներ, համաձայն որոնց, նոյմբերից –փետերվար ընկած ժամանակահատվածում բուժզննում անցած  կանանց կեսից ավելին սեռավարակ ունի կամ ՄԻԱՎակիր է»,- նշեց նա:

Մասնագետների կարծիքով, հասարակության կողմից խտրականությունն առաջանում է անիրազեկությունից։ Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես է արտահայտվում հիվանդությունը և ինչ ճանապարհներով է փոխանցվում։ Կարծիքներ հնչեցին նաև այն մասին, որ բնակչության մտածելակերպի խնդիր կա, և շատերը խուսափում են հետազոտվելուց։

Հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ըստ Սեմ Թադևոսյանի, ով ներկայացնումէ ՄԻԱՎ ՁԻԱՀ վարակակիր հիվանդներին աջակցող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ–ն, կարոր է առկա խտրական վերաբերմունքի վերացման համար, որպեսզի մարդիկ չվախենան հասարակության մեջազատ խոսել իրենց կարգավիճակից:

«Շատ կարևոր է նաև ցուցաբերել խնամք և համապատասխան հեգեբանական աջակցություն վարակակիրմարդկանց նկատմամբ, որպեսզի նրանք դուրս գան ստրեսային վիճակից: Պետք է հասկանալ, որ նրանքմեզանից ոչինչով չեն տարբերվում: Ոչ մեկ ապահովագրած չէ այդ հիվանդությունից: Մեր կենտրոնումունենք  մոտ 60  վարակակիր, որոնք աշխատանքային միգրանտ են: Նրանք ասյտեղ բուժում են ստացել ևգնացել Ռուսաստան աշխատելու: Մեր հետ կապը չեն կտրում, բուժման համար դեղորայքը ընդունում են:Անգամ, եթե նրանց դեղորայքը վերջանում է, այստեղից մեր կապերով դեղորայք ենք ուղարկում», -տեղեկացրեց Սեմ Թադևոսյան:

Նա նա նշեց, որ մարզային բուժհաստատություններում հետազոտվող մարդը  բախվում է գաղտնապահության հետ կապված խնդիրների: «Մարզային  բուժհաստություններում մարդը չի կարող գնալ, անանուն հետազոտվել,  ինչպես արվում է Երանում: Սա մարզերում խնդիր է, քանի որ անձը պետք է համայնքից ուղեգիր վերցնի: Ցավոք մարզերում գաղտնապահության աստիճանը  այնքան էլ բարձր չէ», - հավելեց Թադոսյանը:

Քննարկման ավարտին բժիշկ-համաճարակաբաններ Վարդան Արզաքանյանը և Էդուրդ Հովհաննիսյանըներկայացրեցին ոլորտի մասին վիճակագրական տվյալներ և հիվանդության փոխանցման եղանակները: «ՄԻԱՎ ՁԻԱՀ  վարակները չեն խոխանցվում առօրյա շփման միջոցով: Այն անգամ չի  փոխանցվում համբուրվելուց», - ասաց Արզաքանյանը, և որպես հիվանդության  ամենահավանական տարածման եղանակնշելով սեռական ճանապարհը: Նա նաև տեղեկացրեց, որ հիվանդության աշտորոշումը և բուժումը Հայաստանում իրականացվում է ամբողջությամբ անվճար: 

Ներկայումս Հայաստանում, ըստ անցկացված հետազոտություների, կան 3700 վարակակիրներ: «Նրանցից ավելի քան երկու հազարն է, որ բացահայտված են և ստանում են բժշկական աջակցությունը: Չբացահայտվածները խնդիր են ստեղծում, քանի որ համաճարակի տարածման պոտենցիալ աղբյուր են», - նշեց Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու համար կարևոր է նաևստեղծել մարզային մասնագիտացված պոլիկլինիկաներ, ինչպիսին է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտորնը Երևանում:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:
Արտակարգ դրության ժամանակ ոչ մի անձնական կյա՞նք. փորձագետների կարծիքներ
30.03.2020
16:00
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ