Մայրության նպաստի առաջարկվող փոփոխությունները՝ խտրական վերաբերմունքի ու բիզնես միջավայրի վատթարացման առիթ
27.11.2014
11:30
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները բացասականորեն կազդեն և´ բարձր վարձատրվող կանանց և´ ընդհանուր բիզնես միջավայրի վրա, գտնում են շատ մասնագետներ:
«Մենք միշտ ասում ենք, որ բիզնես միջավայրը լավացնում ենք, բայց ամեն նախագծով մենք բիզնես միջավայրի վրա սկսում ենք պարտավորություններ ավելացնել», - ասաց փաստաբան, Կոնցերն Դիալոգ իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Սեդրակ Ասատրյանի համոզմամբ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրինագիծը հակասահմանադրական է: Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 14 ցուցիչ մեկ հոդվածին, քանի որ բարձր վարձատրվող կնոջը չեն ընդունելու աշխատանքի:

«Բարձր վարձատրվող կանանց չեն ընդունելու աշխատանքի, քանի որ նա պոտենցիալ հղիացող է: ... Բիզնես միջավայրը չի վճարելու, և մենք ճանապարհ են բացելու արտագաղթի», - վստահ է Սեդրակ Ասատրյանը:

Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման մասնակիցներն էին ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, փաստաբան, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը և «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Փայլակ Թադևոսյանը:

ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը չկիսեց Սեդրակ Ասատրյանի մտահոգությունը` նշելով, որ «ԱՊՀ երկրների ու արտասահմանի փորձը ցույց է տալիս, որ դա (խմբ. - «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» նոր օրինագիծը) բարենպաստ միջավայր է ստեղծում ծնելիության բարձրացման համար, քանի որ կանայք իրենց պետության կողմից պաշտպանված են զգում:

«Ես չեմ կարծում, որ այս օրինագծով չեն պաշտպանվում այն 400 բարձր վարձատրվող կանանց: Կարծում եմ` գործատուներն են դրդում կանանց բողոքել, քանի որ սա միջոց է չարաշահումների, ստվերի դեմ պայքարելու», - ասաց Կարինե Աճեմյանը:

Արամ Օրբելյանը ներկայացրեց իր կատարած հաշվարկը, ըստ որի` եթե գործատուն մեկ տարի ամեն ամիս կին աշխատակցին վճարի 2մլն. Դրամ աշխատավարձ, մեկ տարվա համար պետական բյուջե վճարվելու է 6մլն 216 հազար դրամ հարկ, մինչդեռ մայրության նպաստը կկազմի 6 մլն 89 հազար դրամ: Հետևաբար, բանախոսի կարծիքով` ավելորդ է խոսել չարաշահումների ու չարաշահումների մասին դեմ պայքարի մասին:

«Գումարը չի նպատում երեխա ունենալուն, բայց գումար չունենալը կարող է նպաստել երեխա չունենալուն», - ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում ավագ գործընկեր Արամ Օրբելյանը:

Հարկ վճարողների պաշտպանություն ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Փայլակ Թադևոսյանի դիտարկմամբ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը վերջին ժամանակներում ներկայացված ամենափնթի նախագծերից մեկն է: Անգամ հիմնավորումներ ներկայացված չէին նախնական տարբերակում, և այս նախագիծը չի լուծում այն խնդիրները, որոնք կան:

«Ես կողմ եմ մայրացող կանանց շահերը պաշտպանելուն, և դեմ եմ չարաշահումներին... Օրենքը դոգմատիկ չէ, և կարող ենք անընդհատ փոփոխել», - եզրափակեց ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Քննարկումն անցավ թեժ մթնոլորտում, պատգամավորը կոչ արեց առաջարկներ ներկայացնեն եւ ինքն էլ դրանք կբարձրաձայնի Ազգային ժողովում: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
«Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ»
10.01.2020
13:00
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով։
Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում
27.12.2019
12:00
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ