Համագործակցություն ի նպաստ քաղաքացիական հասարակության լիարժեք կայացման
19.09.2014
11:00
«Բովանդակալից մասնակցությունը և պետական կառույցների հետ ակտիվ համագործակցությունը արդյունավետ գործունեության գրավականն են»: «Մեդիա կենտրոնի» սրահում անցկացված ասուլիսին ասաց «Օքսֆամ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Հակոբյանը:

2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է 3985 հասարակական կազմակերպություն: Եվ ինչպես իր խոսքում նշեց Մարգարիտա Հակոբյանը, ենթադրվում է, որ  դրանք պետք է էական ազդեցություն ունենան հանրային-քաղաքական գործընթացների վրա: «Մենք պետք է որակյալ ու բովանդակալից մասնակցություն ապահովենք հանրային պրոցեսներին: Ես կարծում եմ, որ դա է քաղաքացիական հասարակության դերը: Վերջին տարիներին կարելի է նշել, որ մենք ունենք ավելի ակտիվ, ավելի հասուն ու կայացած քաղաքացիական հասարակություն: Սակայն այդ 3000-ից միայն մի քանիսն են, որ բացի ծառայություններ մատուցելուց կարողանում են որոշակի ազդեցություն ապահովել»:

«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խմբի նախաձեռնությամբ և «Մեդիա կենտրոնի» աջակցությամբ  անցկացված ասուլիսին մասնակցում էին նաև հասարակական և պետական հատվածների ներկայացուցիչներ՝ Արմեն Ղալումյանը՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ (ՔԶՀՀ), Արմեն Ալավերդյանը՝ «Ունիսոն» հասարակական կազմակերպություն, Նորայր Բալայանը՝ ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ, Էլինար Վարդանյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արմեն Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար:

Ասուլիսի թեման էր «Հասարակական և պետական հատվածները հանուն Հայաստանի քաղաքացիական հասարակության»:

Արդեն 6 տարի է` Հայաստանի Անկախության օրվա նախաշեմին` սեպտեմբերի 19-ին,  նշվում է Քաղաքացիական հասարակության (ՔՀ) օրը: «Այս տոնի խորհուրդն է  բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը եւ դարձնել նրանց այդ գաղափարի մի մասնիկը»,- իր խոսքում նշեց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ղեկավար Արմեն Ղալումյանը:

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը շեշտելով  հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների էական դերակատարությունը հանրային կյանքում նշեց նաև` «մենք տարեցտարի տեսնում ենք հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեության աճ և արդեն ստանում ենք դրանց պտուղները»:  ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, որը նպաստում է օրենսդրի գործունեությանը, մասնավորապես հանձնաժողովում տարբեր օրինագծերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանի խոսքով հասարակական կազմակերպությունն ընդհանրապես պետք է լինի անկախ, թափանցիկ և բաց համագործակցության համար: Անդրադառնալով հաշմանդամության խնդիրներին, նա նշեց, որ դրանց վերաբերող մի շարք օրինագծերի մշակման հարցում համագործակցությունը արդյունավետ է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև քաղաքապետարանի հետ, բայց միշտ չէ, որ համագործակցությունը արդյունավետ է լինում պետական այլ կառույցների հետ, «կան նաև ձևական բնույթ կրող համագործակցության օրինակներ: Հատկապես որոշ մարզերում»:

ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանն, անդրադառնալով հասարակական կազմակերպությունների գործունեության համար գոյություն ունեցող և մշակվող  օրենսդրությանը, նշեց, որ   նախարարությունը մշակել է քաղաքացիական  հասարակության ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգ, որն արդեն ներկայացվել է կառավարություն: 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ վստահեցրեց, որ իրենց գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է հասարակական հատվածի հետ, «կառուցողական առաջարկները միանշանակ ընդունվում են և հաշվի են առնվում, ոչ միայն օրենսդրական և հայեցակարգային փաստաթղթերը, այլ նաև քաղաքականությունը մշակելիս»:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ