«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն .«Աշունը թեժացնելու ենք անհնազանդություններով»
11.09.2014
12:30
«Մենք կհամագործակցենք բոլոր նրանց հետ, ովքեր սոցիալական անարդարությանն ուղղված հարցեր կբարձրացնեն»: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է սոցիալական անարդարությունների և թալանի դեմ պայքարելու համար, առաջին հարցը, որ խմբի անդամները բարձրացրել են, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն էր:

Այս տարվա օգոստոսի 1-ին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էր անցկացրել՝ «Լուսավորենք խավարը» խորագրով: Այդ օրն ակցիայի մասնակիցները հրապարակեցին իշխանություններին ուղղված իրենց պահանջագիրը և դրանք կատարելու համար մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը ժամանակ տվեցին:

«Մեր պահանջները որևէ կերպ չեն արձագանքել» «Մեդիա կենտրոնում» հրավիրված այսօրվա ասուլիսում հայտարարեցին խմբի անդամները:

Ասուլիսին մասնակցում էին քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ Ռիմա Սարգսյանը, Սուրեն Էյրամջյանը, Գևորգ Վահագնին, Վաղինակ Շուշանյանը, ովքեր մասնակիորեն ներկայացրեցին նախատեսված առաջիկա քայլերը, նշելով նաև, որ «պատրաստ են համագործակցել ոչ իշխանական ուժերի հետ»: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ