Գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման նոր փուլ
10.09.2014
12:00
«Աշխատանքային հարաբերությունները որքան էլ փորձենք հավասարակշռել, միևնույն է դրանք սուբորդինացված են, աշխատողը ենթակա է գործատուին, ուստի պետք է այնպես անել, որպեսզի գործատուն չչարաշահի իր իշխանությունը, իսկ դրա լավագույն լուծումը գտել է աշխարհը, այն է՝ հավասարակշռել աշխատող-գործատու հարաբերությունները արհեստակցական միությունների միջոցով»,- Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված այսօրվա քննարկման ընթացքում նշեց ՀՀ ագրոարհմիության ներկայացուցիչ՝ Նարեկ Ներսիսյանը:

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը,  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Գործող աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականի նոյեմբերին, ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսին:

Ուժի մեջ մտնելուց հետո  օրենսգրքում 17 անգամ փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Վերջին անգամ լուրջ փոփոխություններ կատարվել է 2010 թվականին, բայց այսօր կրկին ծագել է օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը, որը պայմանավորված է մի քանի  հանգամանքով՝ նախ որ կիրառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ծագել նաև օրենսդրության դրույթների ոչ հստակ լինելու պատճառով, ինչը տարընկալման տեղիք է տվել:

ՀՀ ԱՍՀ նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն  ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները ուղղված են` աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատողների ներկայացուցիչների իրավունքների ընդլայնմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը և այլն:

ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի խոսքով մշակվող փոփոխություններն ուղղված են հասարակական բավականին լայն հարաբերությունների կարգավորմանը: Մասնավորապես` այն, որ աշխատանքային պայմանագրի և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը գործատուն պարտավոր է տրամադրել աշխատողին օրենքով, մեկ այլ դրույթով հստակեցվում է  հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժի հասկացության սահմանումը:  

Նարեկ Ներսիսյանի գնահատմամբ այս փոփոխություններով իհարկե կարգավորվում են աշխատող-գործատու հարաբերությունները, բայց կոլեկտիվ հարաբերությունների կարգավորման հարցը մնում է չլուծված: «Այս առումով լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա և դրանով կկարգավորվեն ոչ  միայն  իրավական, այլև սոցիալական հարաբերությունները»:

ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանի կարծիքով  կան մի շարք  սկզբունքային հարցեր, որոնք պետք է ամրագրված լինեն աշխատանքային  օրենսգրքում: Դրանցից առաջինը հարկադիր աշխատանքի սահմանում, «հարկադիր աշխատանքն արգելված է Սահմանադրությամբ, բայց որևէ իրավական ակտում չկա սահմանումը, թե որն է հարկադիր աշխատանքը: Երկրորդ սկզբունքային հարցը վերաբերում է աշխատանքի վարձատրությանը: «Աշխատանքային  հարաբերություններում հիմնական խնդիրը աշխատանքի վարձատրությունն է, -ասաց Բորիս Խառատյանը հավելելով, որ -«բոլոր երկրներում աշխատանքի վարձատրությունը կառուցվում է հաշվի առնելով նվազագույն  աշխատավարձը, նվազագույն աշխատավարձը հաշվարկվում է տարբեր ձևերով, որոշ երկրներում հաշվի են առնում սպառողական զամբյուղը կամ երկրներում միջին աշխատավարձը, մեր երկրում որևէ կոնկրետ ձև գոյություն չունի»: Ըստ Բորիս Խառատյանի՝ անհրաժեշտ է «աշխատանքային օրենսգրքով  սահմանել նաև «նվազագույն աշխատավարձ» հասկացությունը»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը չհստակեցված է համարում այն, որ Աշխատանքային օրնեսգրքի նոր տարբերակում ամրագրված է «ակնհայտ բարենպաստ պայմանների դեպքում աշխատակցին չծանուցելու մասին» դրույթը: Մինչդեռ պարզ չէ, թե ով և ինչպես է որոշում աշխատակցի համար որն է ակնհայտ բարենպաստ պայմանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ