Հաշմանդամը պետք է լիարժեք մասնակցի հանրային կյանքին
26.08.2014
12:00
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ են կառուցվածքային, ընթացակարգային ու շենքային պայմանների բարեփոխումներ:

Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ԲՍՓ  մարզային հանձնաժողովներում կատարված մշտադիտարկման արդյունքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն առանձնացրել է առաջարկությունների փաթեթ, որոնք ներկայացրել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն:

Այսօր «Մեդիա կենտրոնի» հետ համատեղ նախաձեռնած մամլո ասուլիսին «Լիարժեք կյանք» ՀԿ- ի նախագահ Սուրեն Մաղաքյանը, նույն ՀԿ-ի հանրային հարաբերությունների պատասխանատու Լուսինե Սարգսյանն ու ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանը անդրադարձան ոլորտի խնդիրներին:

«Առաջարկում ենք ստեղծել բողոքարկման հնարավորություն և ավելի գործուն մեխանիզմներ, որոնց միջոցով գործընթացը կդառնա ավելի դյուրին, և կնվազեն կոռուպցիոն ռիսկերն, ինչպես նաև ավելի հարգալից ու բարեկիրթ վերաբերմունք, տեղեկատվական հոսքերի կանոնակարգում, որոնց միջոցով հետադարձ կապն ավելի կլավանա», - հայտարարեց Լուսինե Սարգսյանը:

Իր խոսքում «Լիարժեք կյանք» ՀԿ- ի ներկայացուցիչը շեշտեց, որ ԲՍՓ հանձնաժողովների փորձաքննասենյակներից մի քանիսը մատչելի չեն սակավաշարժ քաղաքացիների համար, ինչպես նաև գտնվում են վատ սանիտարահիգիենիկ վիճակում:

«Սպիտակում ԲՍՓ հանձնաժողովի փորձաքննասենյակը գտնվել է նկուղային հարկում և մատչելի չի եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, իսկ Թալինում` քաքապետարանի 2-րդ հարկում, ինչը դարձյալ դժվարամատչելի է սակավաշարժ մարդկանց համար, և նույն իրավիճակն է Մարտունիում, որտեղ սենյակը 3-րդ հարկում է», - նշեց Լուսինե Սարգսյանը:

Ըստ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանի`դիտորդկան խմբի ներկայացրած խնդիրներից մի քանիսն, օրինակ` բողոքարկման գործընթացին վերաբերող խնդիրը, լուծվել են օրենսդրական ակտերի միջոցով: Այսպես, սահմանվել է բողոքարկման բազմաստիճան համակարգ, որի համաձայն` 2 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է դիմում ներկայացնել գործակալության պետի անունով ու վերափորձաքննվել: Եթե ԲՍՓ բաժնի որոշումն իրեն չի բավարարում, նա կարող է դիմել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն  նախարարություն, որտեղ 3 բժիշկ-փորձագետներից կազմված խումբը կուսումնասիրի բողոքը և որոշում կկայացնի: Եթե պատասխանը չի բավարարում, քաղաքացին կարող է մասնավոր դիմում ներկայացնել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, ում` ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ հրամանով կազմավորվում է փորձագետների խումբ ու ուսումնասիրվում է գործը: Պատասխանի հետ չհամաձայնելու դեպքում քաղաքացին կարող է դիմել դատարան:

«Անձը հաշմանդամ է ճանաչվում, եթե նա ունի հիվանդություն, վնասվածք, խեղում, որը համապատասխան բուժումներից հետո մնացել է օրգանիզմի ֆունկցիայի կայուն խանգարում, որն էլ հանգեցրել է կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման: Այս 3 բաղադրիչները պարտադիր պետք է միասին լինեն, որ անձը ճանաչվի հաշմանդամ», - նշեց Անուշ Սիմոնյանն` անդրադառնալով այն պնդմանը, որ չկան հաշմանդամության ճանաչման հստակ չափորոշիչներ:

«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանն էլ վստահ է, որ հաշմանդամության ճանաչման ընթացքում մարդկային գործոնի ավելի պակաս դերը կօգնի արդար որոշումներ կայացնել` հավելելով` որ հաշմանդամության ճանաչման գործընթացում կա 20% կոռուպցիոն ռիսկ նախկին 47-50%-ի փոխարեն: «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահի դիտարկամամբ` համատեղ աշխատանքի արդյունքում կարելի է արձանագրել առաջընթաց, որն ավելի կբարելավվի ոլորտի բարեփոխմանն ուղղված առաջարկներն ընդունելուց հետո:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել
30.11.2021
14:00
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Թեման՝ «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ. ինչպե՞ս ավելի արդյունավետ, վստահելի ու անկեղծ դարձնել»:
Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից
29.11.2021
13:00
Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Թեման՝ «Եզրակացություններ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից»:
Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը
26.11.2021
16:00
Նոյեմբերի 26-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում՝ «Տնօրենները կվերապատրաստվեն. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը» թեմայով:
էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում
26.11.2021
11:00
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «էկոլոգիական ռիսկեր, խնդիրներ Լոռու, Արարատի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում, անհրաժեշտ բարեփոխումների կարիքը Հայաստանում» թեմայով:
Բանախոսներ՝
Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան
Նազելի Վարդանյան, փաստաբան, բնապահպան,
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ
Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը
24.11.2021
14:00
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Սարո Սարոյանի հետ՝ «Հայաստանի անվտանգության բանալիները Հայաստանու՞մ են, թե՞ Հայաստանից դուրս. ունե՞նք այս հարցի պատասխանը» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ