Քննարկում. Հայ-վրացական հարաբերություններում հնարավոր զարգացումները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում միջադեպից հետո
29.07.2014
12:00
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր, ամենայն հավանականությամբ այն կրում էր կենցաղային բնույթ, սակայն հետագայում վերածվեց բախման և մեկնաբանվեց իբրև ազգամիջյան հակասություն:

Կենցաղային կռիվ, թե՞ ազգամիջյան հակասություն

«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» և «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ իրականացված քննարկման ընթացքում Հայաստանից և Վրաստանից հրավիրված փորձագետներ՝ Ջոնի Մելիքյանը (Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար), Սերգեյ Մինասյանը (Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն), Գեորգի Գվիմրաձեն (Վրաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ) և Արսեն Խառատյանը (փորձագետ, «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման խորհրդի անդամ) համակարծիք էին, որ վերջերս Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպը կենցաղային հողի վրա ծագած հակասությունների արդյունք էր, որը հետագայում տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:

Սերգեյ Մինասյանը համոզված է, որ միջադեպը կանխամտածված չէր, թեև այն հետո  վերածվեց  ազգամիջյան հակասության և խոշոր բախման, « բայց դա չի նշանակում»,- շարունակեց միտքը քաղաքագետը,-«որ միջադեպը կարող է ազդել հայ-վրացական միջպետական հարաբերությունների կամ երկու երկրների եկեղեցիների միջև առկա հարաբերությունների վրա»:

 Թե Սերգեյ Մինասյանը և թե վրացի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն նշեցին, որ նման միջադեպեր ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցանկացած երկրում, հատկապես այնտեղ, որտեղ շատ են  ազգային փոքրամասնությունները: Իսկ վրացի փորձագետն էլ նշեց, որ իր երկրում ընդհանուր անհանդուրժողոկանության մթնոլորտ է տիրում անկախ ազգային պատկանելությունից: Միևնույն ժամանակ նա փաստեց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը լիբերալ են և  հեռու քսենոֆոբիայից:

Ինչպե՞ս կարելի է խուսափել նման միջադեպերից

Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց քաղաքացիական ինքնագիտակցությունը: Գեորգի Գվիմրաձեի խոսքով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին  սովորեցնում են, թե ինչպես պետք է պաշտպանվել, սակայն չեն սովորեցնում հանդուրժողականություն: Սերգեյ Մինասյանի գնահատմամբ այն, ինչ կատարվում է Վրաստանում, առկա է նաև Հայաստանում, պարզապես Հայաստանում փոքրամասնություններն են քիչ, և խնդիրը սուր չէ:

Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է երկխոսություն ծավալել տարբեր մակարդակներում, թե միջպետական, թե եկեղեցական և թե հասարակությունների միջև: Արսեն Խառատյանն էլ  կոչ արեց Վրաստանի հայ համայնքին «լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող վրացական քաղաքական դաշտում»` նշելով, որ Վրաստանում վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հայ համայնքն ուներ ընդամենը մեկ թեկնածու: 

«Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ջոնի Մելիքյանն էլ, ամփոփելով քննարկումն ու  խոսքն ուղղելով, լրատվամիջոցներին նկատեց, որ պետք չէ  չճշտված տեղեկություններ տարածել. հաճախ նման տեղեկություններն ավելի շատ են վնասում: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
«Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լվանում են ձեռքերը․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով»
14.01.2020
12:00
Հունվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի քաղաքապետարանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռքերը լվանում են․ ո՞վ պետք է զբաղվի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի երեխաների հարցով» թեմայով։
«Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է»
13.01.2020
12:00
Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` «Աղետների, պատերազմների հետևանքով միգրացիոն հնարավոր հոսքեր. Հայաստանը պատրա՞ստ է» թեմայով:
«Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ»
10.01.2020
13:00
Հունվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու լուծո՞ւմ» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ