Դատաիրավական համակարգի խնդրահարույց երևույթներն ու հիմնախնդիրներն էլեկտրոնային լրատվամիջոցներում
25.07.2014
12:30
Էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը պարզել է, որ հայաստանյան դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանը ցածր է. օրենքի խախատմամբ և ընտրողական արդարադատություն է իրականացվում:

«Մեդիա կենտրոնում» անցկացված այսօրվա ասուլիս-քննարկման ընթացքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը և նույն կազմակերպության դիտորդ հետազոտող Հայկ Թադևոսյանը համառոտ ներկայացրեցին «Դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով կատարված ուսումնասիրությունների ամփոփ վերլուծությունը: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանը:

Վերլուծության համար ուսումնասիրվել են 2009թվականի հունվարի 1-ից մինչև 2013թ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերել են դատական, դատախազական համակարգերին:

Վերլուծության հեղինակների փոխանցմամբ իրենց կատարած հետազոտության «կիզակետում են եղել միայն խնդրահարույց երևույթներն ու հիմնախնդիրները, ինչի պատճառով էլ վերլուծության մեջ գերակշռում են քննադատական տեսակետներն ու բացասական գնահատականները»: Հայկուհի Հարությունյանի խոսքով զեկույցում տեղ գտած նյութերն իրենք չեն խմբագրել, դատական համակարգին ուղղված բոլոր գնահատականները բառացիորեն մեջբերված են ԶԼՄ-երի հրապարակումներից:

ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Արսեն Բաբայանի գնահատմամբ նախ վերլուծությունը միակողմանի է և ուշացած, որովհետև հետազոտությունն ավարտվել է ըստ էության մեկ տարի առաջ, իսկ այդ ժամանակահատվածում բավականին փոփոխություն է կատարվել համակարգում: Բացի այդ, Արսեն Բաբայանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ «դուք նպատակ եք ունեցել միայն հիմնավորելու հասարակության բացասական կարծիքը»:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանի բնորոշմամբ էլ վերլուծությունը թերի է և ուշացած:

Իհարկե, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ իրենք շարունակում են ուսումնասիրությունները և հետագայում կներկայացնեն մինչև 2015 թվականը էլեկտրոնային լրատվամիջոցների անդրադարձն ու դրանց վերլուծությունը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...