ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի պարզաբանումները վերջին իրադարձությունների մասին
22.07.2014
11:30
Ուկրաինայի նախագահն ու կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց երկրի անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության տրամադրության տակ կան ապացույցներ, որոնք վկայում են, որ Ուկրաինայի արևելյան հատվածում մալազիական «Բոինգ-777» ինքնաթիռը ոչնչացրել են անջատողականները: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարներն էլ հակառակն են պնդում, թե Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող մալայզիական օդանավի աղետը ուկրաինական զինված ուժերի գործողությունների հետևանք է:

ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձավ, ոչ միայն  «Բոինգ-777» կործանմանը,  Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ փոխանցելով պաշտոնական Կիևի տեսակետները խնդրի կարգավորման առնչությամբ, այլ նաև որոշ պարզաբանումներ տվեց հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա փուլի ու հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Մալայզիական «Բոինգ-777» օդանավը ոչնչացրել են «Դոնեցկի անջատողականները»

«Ուկրաինան ունի փաստեր, որ ինքնաթիռը ոչնչացրել են Դոնեցկի անջատողականները Ռուսաստանի տրամադրած զենքով», - հայտարարեց դեսպան ԻվանԿուխտան, հավելելով, որ իրենց տվյալներով ինքնաթիռը խփվել է  Ուկրաինայի Դոնեցկի մարզի օդային տարածքում, որը վերահսկում են «գրոհայինները, անջատականները կամ այսօր նրանց կոչում են ահաբեկիչներ:» Ըստ դեպսանի Ուկրաինան իր տրամադրության տակ եղած  ապացույցները կներկայացնի միջազգային հանրությանը և առաջին հերթին օդանավի աղետի պատճառները  քննող միջազգային հանձնաժողովին:

Ուկրաինայի նախագահը չի բանակցի  Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարների հետ

Դեսպան Կուխտան բացառեց , որ իր երկրի նախագահ Պյոտր  Պորոշենկոն  կլոր սեղանի շուրջ կբանակցի Դոնեցկի անջատողականների հետ, հարցին, թե այդ դեպքում ինչպես   են պատկերացնում խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորումը, ուկրաինացի դիվանագետը պատասխանեց, որ իրենց կառավարությունը պատրաստ է Լուգանսկի ու Դոնեցկի շրջանների անջատողականների հետ սկսել կարգավորման գործընթացը միայն միջնորդ՝ կոնտակտային խմբի միջոցով: Դեսպանի փոխանցմամբ  Ուկրաինայի կառավարությունը պատրաստակամ է միջանցք տրամադրել Ռուսաստանից եկած զինյալներին, ովքեր զենքը վայր կդնեն ու կվերադառնան իրենց հայրենիք: Միևնույն ժամանակ Իվան Կուխտան ընդգծեց, որ անջատողականների հետ նույն սեղանի շուրջ նստելն ու բանակցելը, կնշանակի ճանաչել նրանց ինքնահռչակումը:

Ուկրաինայի իշխանությունները չեն դադարի հայտարարել, որ «Ղրիմը ժամանակավորապես բռնազավթված տարածք է»

Պատասխանելով Ղրիմի մասին հարցին` Իվան Կուխտան նշեց, որ Ուկրաինայի կառավարությունը չի անտեսում այս շրջանի հիմնախնդիրը, այլ ընդհակառակը` անդադար խոսելու է Ղրիմի մասին, քանի որ բոլոր միջազգային կառույցները Ղրիմն ընդունում են որպես Ուկրաինայի մաս, որը «ժամանակավորապես զավթված տարածք է»:

Հայ ուկրաինական հարաբերություններ

Խոսելով հայ-ուկրաինական հարաբերությունների մասին`  դեսպան Կուխտան ընդգծեց, որ 2 պետություններն երկար տարիներ ունեցել են ամուր տնտեսական ու մշակութային կապեր, որոնք Ուկրաինան մտադիր է ամրապնդել:

Դեսպանի փոխանցմամբ` մինչ տարվա վերջ Հայաստանում կանցկացվի հայ-ուկրաինական ժողով, որի ժամանակ կքննարկվեն երկու  պետությունների տնտեսական համագործակցության հնարավորությունները, կդիտարկվի Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրած Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությանն ու մաքսատուրքերին վերաբերող հարցեր:  

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանն  ընդգծեց նաև, որ  Ուկրաինայի գործող իշխանությունները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի հարաբերությունները և տարբեր վերպետական տնտեսական կառույցների ինտեգրումը չի կարող խաթարել դրանց բնականոն ընթացքը:

«Անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 223 միլիոն դոլար: Ե´վ Ուկրաինան և´ Հայաստանը հետաքրքրված են երկկողմ ներմուծմամբ ու արտահանմամբ: Քանի որ Եվրասիական տնտեսական միությունում սակագներն ուրիշ են լինելու, բնականաբար, իսկ Ուկրաինան էլ պարտավորություն է ստանձնել Եվրոպական Միության առջև, կարծում եմ, որ բանակցություններն անհրաժեշտ են», - ասաց Իվան Կուխտան:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...