Բրազիլիայի ձեռքբերումներն ու կորուստները ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքում
15.07.2014
11:30
Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը պարգևեց բրազիլիացիներին հպարտության ու հիասթափության վայրկյաններ: Իսկ առաջնության ավարտից հետո Բրազիլիայում արձանագրվեց առաջընթաց մի շարք ոլորտներում:

Այսօր «Մեդիա կենտրոնը» հյուրընկալեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը նպաստել է Բրազիլիայում մի շարք ոլորտների զարգացմանը

«Իհարկե դեռ վերջնական թվեր չկան Բրազիլիայի տնտեսության վրա աշխարհի առաջնության ազդեցության վերաբերյալ, բայց կարող ենք ասել, որ, օրինակ, Սան Պաուլոյում սպասելիքները գերազանցվել են. այս քաղաքն ունեցել է 1 մլրդ ռեալ եկամուտ», - ասաց պարոն դեսպանը:

Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ներկայացրեց այն ոլորտները, որտեղ արձանագրվել է առաջընթաց` շնորհիվ Ֆուտբոլի աշխարհի առաջնության: Որպես օրինակ պարոն դեսպանը նշեց կրեդիտ քարտերի համակարգի զարգացումը, օդակայանների ու տեղական փոխադրման ենթակառուցվածքները, որոնք գործեցին միջազգային չափանիշներին համապատասխան` չնայած եղած խնդիրներին:

Բրազիլիայում առաջին անգամ էր փորձարկվում նաև 4K տեսագրման ու հեռարձակման համակարգն, ինչպես նաև բջջային հեռախոսների 4G կապը, որոնք, ըստ բանախոսի, կծառայեն բրազիլիացիներին հետագայում:

Բրազիլիայի հավաքականի պարտության համար չպետք է մեղադրել միայն մարզչին

«Հեշտ է մեղադրել մարզչին, բայց պետք է հիշել, որ Սքոլարին այն նույն մարզիչն է, ով հաղթեց Կոնֆեդերացիայի գավաթը մեկ տարի առաջ», - նշեց պարոն դեսպանն` ավելացնելով, որ Բրազիլիայի հավաքականը կարող էր փորձի ու կարողությունների խառնուրդ լիներ: Ըստ պարոն դեսպանի` խնդիր կար պաշտպանությունում, ինչպես նաև ընտրված մարտավարությունում, իսկ թիմը կազմելիս մարզիչը ցանկացել է կազմել ապագայի թիմ:

Դեսպանի համար մղձավանջ էր, իհարկե, Բրազիլիայի թիմի պարտությունը, քանի որ երբեք չէր պատկերացնի, թե Բրազիլիան կարող էր պարտվել 7-1 հաշվով:

Աշխարհի առաջնությունից հետո շատերն են ասում, որ Եվրոպայից մարզիչներ պետք է բերել Բրազիլիա, բայց դեսպանը համաձայն չէ, որովհետև այդ դեպքում կկորցնեն Բրազիլիային և ընդհանրապես Հարավային Ամերիկային բնորոշ ֆուտբոլային ոճը:

Բրազիլիայում քաղաքականությունն ու ֆուտբոլը փոխկապակցվածչեն

«1998-ին Բրազիլիայի հավաքականը պարտվեց, սակայն այդ ժամանակ գործող իշխանությունները վերընտրվեցին, իսկ, երբ 2002-ին  բրազիլացիները դարձան աշխարհի չեմպիոն, ընդդիմությունը հաղթեց ընտրություններում: Հետագայում էլ` 2006-ին, 2010-ին կառավարությունը վերընտրվում էր` չնայած հավաքականի պարտություններին: Բրազիլիայում քաղաքականությունն ու ֆուտբոլը փոխկապակցված չեն», - հայտարարեց պարոն դեսպանն` ընդգծելով, որ իր երկրում կան քաղաքական կյանքի վրա ազդող ուրիշ կարևոր գործոններ:

Դեսպան Դուարտե Մոնտեյրոն հուսով էր, որ եզրափակչում կհաղթեր Արգենտինայի հավաքականը

«Չեմ հասկանում, թե ինչու էին բրազիլիացիներն այդքան շատ ուզում, որ հաղթեր Գերմանիայի հավաքականը: Ես ցանկանում էի, որ հաղթանակն Արգենտինայինը լիներ, բայց ոչ Գերմանիայից վրեժ լուծելու պատճառով», - նշեց պարոն դեսպանն` ընդգծելով, որ պետք է հաղթեր լատինամերիկյան ֆուտբոլն, այսինքն Արգենտինայի հավաքականը, որը խաղում է հենց այդ տեսակ ֆուտբոլ:

Հայաստանի հավաքականում խաղացող երկու բրազիլացիների մասին դեսպանն ասաց, որ համոզված է, որ այդ երկու ֆուտբոլիստը իրենց ներդրումը կունենան, իհարկե նրանք Մեսսի կամ Նեյմար չեն, բայց հայտնի է, որ ֆուտբոլն ու Լատինական Ամերիկան անբաժանելի հասկացություններ են:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ
24.09.2020
12:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ: Թեման՝ «Վատ խաղաղությու՞ն, թե՞ լավ պատերազմ»:
Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր
24.09.2020
11:00
Սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. ինչու՞ է դա հնարավոր» թեմայով:
Կրթություն հանուն փոփոխությունների - լրագրողական մրցույթ
22.09.2020
17:00
Վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30․ 2020 թ․
Մրցանակային ֆոնդը՝ 1500 եվրո


«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
21.09.2020
14:00
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը Վանաձոր քաղաքի «Կիրովական» հյուրանոցում կազմակերպեց հանրային քննարկում «Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի» թեմայով:

«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
18.09.2020
14:00
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպեց «Մեր սոցիալական իմունիտետը» վերտառությամբ ֆիլմի դիտում-քննարկում։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...