Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում
10.06.2014
17:00
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մակարդակով, երեք երկրների կառավարությունների եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ, սահմանել է Եվրասիական միության պայմանագրին Հայաստանի միանալու՝ մինչեւ հուլիսի 1-ը նախանշված ժամկետը:

«Եթե իշխանությունը ցանկանում է, որ հասարակությունն իր կողքին լինի Եվրասիական միություն մտնելիս, ապա պետք է հրապարակվեն այն կետերն ու պայմանները, որոնցով մենք մտնում ենք այդ միություն: Շատ հստակ պետք է ամրագրվի, որ Ղարաբաղ-Հայաստան տնտեսական հարաբերություններում մեկ քայլ հետ չի լինելու Եվրասիական միության ճնշման ներքո»,- հայտարարեց Կիրո Մանոյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Հայաստանի հեռանկարը Եվրասիական միությունում»բանավեճի ընթացքում:

Բանավեճին մասնակցում էին. Աղասի Ենոքյանը՝ Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ, Լեւոն Մելիք-Շահնազարյանը՝ քաղաքագետ, Կիրո Մանոյանը՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու, Արամ Գ. Սարգսյանը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ:

Բանախոսներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին` փորձելով քննարկել եւ գնահատել այդ գործընթացի հնարավոր ելքերն ու հավանական ռիսկերը:

«Մայիսի 29-ին Աստանայում Նազարբաևի արած հայտարարությունը, թե Հայաստանը միանալու է Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի, առաջին հերթին ուղղված էր Ալիևին, թուրքալեզու ժողովուրդներին և Պուտինին, քանի որ նման հայտարարությունները սովորաբար տեսախցիկների առաջ տեղի չեն ունենում: Ես վստահ չեմ, որ Եվրասիական միությունը կծնվի, սակայն Հայաստանը չէ, որ այն քանդող ուժն է լինելու, այնտեղ այնքան շատ են ներքին հակասությունները, որոնք պարտադիր կերպով զգացնել են տալու շուտով»,- կարծում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

«Ղարաբաղի հարցը չի լուծվելու ոչ Եվրասիական միության մեջ, ոչ էլ անգամ Մինսկի խմբում, քանի որ նման լուծում այսօր քաղաքական հարաբերություններում չկա: Հայաստանի հատուկ ծառայությունների մեղքն է, որ տեղեկություն չեն ունեցել Նազարբաևի կողմից արվելիք հայտարարության մասին, և բաց է թողնվել այդ թեմայով Հայաստանի դիրքորոշումը հայտնելու հրաշալի առիթը», - նշեց Արամ Գ. Սարգսյանը:

«Նմանատիպ պայմաններով Եվրասիական միություն մտնելը Հայաստանի համար Արցախը կորցնելու իրական վտանգներ է ստեղծում: Ոչ պակաս լուրջ հարց է նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի ասածը՝ Հայաստանը չի կարող մտնել Եվրասիական միություն այն նույն պայմաններով ու արտոնություններով, ինչպիսիքն ունեն միության հիմնադիր երկրները»,- մատնանշեց Ստեփան Գրիգորյանը:

 «Հայաստանից ինչ-որ հնարավոր էր վերցնել՝ արդեն վերցված է, և արդեն նրա հետ վարվում են բացասական էմոցիոնալ ոլորտում, ինչի օրինակն է Ղազախստանի նախագահի պահվածքը: Ինչու՞ ենք մենք գնում Եվրասիական միություն, եթե այնտեղ հավաքվում են մեր թշնամիները, և եթե դա ո´չ տնտեսական ո´չ էլ անվտանգության խնդիր չի լուծում մեզ համար»,- ասաց Աղասի Ենոքյանը:

«ՀՀ նախագահի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը Մաքսային միությանը միանալու մասին եղել էր միայն նրա տեսակետը, ոչ մի ներքին ազդակ դրա համար չի եղել: Հույս ունենանք, որ հուլիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի Եվրասիական միությանը միանալու գործընթացը առկախելու մասին», - նշեց Հրանուշ Խառատյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ