Փոքր հիդրո էլեկտրոկայանների սոցիալ էկոլոգիական ազդեցության վերլուծություն
04.06.2014
13:00
2013թ. նոյեմբերից 2014 թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում անցկացված հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է 100 ՓՀԷԿ-երի ծանրաբեռնվածությունը 47 գետերի վրա, անցկացվել է 25 ՓՀԷԿ-ի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերլուծություն:

Հունիսի 4-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության նախաձեռնությամբ «Փոքր հիդրո էլեկտրոկայանների (ՓՀԷԿ) սոցիալ էկոլոգիական ազդեցության վերլուծություն» թեմայով քննարկման ընթացքում անկախ հետազոտող ՎիկտորյաԲուրնազյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները:

Հետազոտողն ուսումնասիրել է նաև ՓՀԷԿ-երի աշխատանքի համապատասխանությունը մի շարք  միջազգային կոնվենցիաներին և ՀՀ օրենսդրությանը:  Անցկացվել է նաև սոցիալական հարցում 12 համայնքներում, որոնք ենթարկվում են ՓՀԷԿ-երի ազդեցությանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական մարմինների գործունեության թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը ՓՀԷԿ-երի կառավարման վերահսկման ոլորտում:

Վիկտորյա Բուրնազյանը լրագրության մագիստրոս է, 2008թ.-ից աշխատում է Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպությունում՝ որպես խմբագիր:

Ծանոթացեք ամբողջական զեկույցին կամ համառոտագրին

ՀԳ. Տեխնիկական խնդիրների պատճառով տեսանյութում բացակայում է քննարկման սկիզբը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Հայտարարություն
02.04.2020
18:00
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
01.04.2020
18:40
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»: