Վիզայի ազատականացումը՝ Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության հիմք
26.05.2014
12:00
Եվրոպական մուտքի արտոնագրի ազատականացման պրոցեսը փոխում է Եվրոպայի հետ շփման ընդհանուր ֆոնը, չնայած ազատականացումը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիների որոշ հատուկ խմբերին:

Այս մասին  «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ Եվրոպա - հետսովետական երկրներ հարաբերությունների և եվրոպական մուտքի վիզայի ազատականցման նոր շրջափուլի վերաբերյալ քննարկմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Քննարկման բանախոսներն էին նաև միջազգային փորձագետներ՝ «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սուշկոն՝ Ուկրաինայից, «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մարիանա Կուզիոն,  ԵՄ «Բարեկամության սահման» ծրագրի կոորդինատոր, Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի ներկայացուցիչ, քաղաքագետ Յակուբ Բենեդուչակը՝ Լեհաստանից:

2014թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ:

Համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները Շենգեն վիզայի համար այսուհետ 60 եվրոյի փոխարեն վճարելու են 35 եվրո: ՀՀ քաղաքացիների որոշակի խմբեր էլ առհասարակ ազատվում են վիզայի վճարից:

«Վիզաների ազատականացման պրոցեսը պետք է գործողությունների վերածել, այն պատուհան է և համագործակցության ավելի լայն տարածք կարող է ստեղծվել»,-ասաց քաղաքետ, ԵՄ «Բարեկամության սահման» ծրագրի կոորդինատոր Յակուբ Բենեդուչակը՝ Լեհաստանից:

«Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սուշկոն ընդգծեց, որ  պետք է բարձրացնել մարդկանց իրազեկումը, որպեսզի այս համաձայնագիրը գործի:

Ուկրաինացի փորձագետը նշեց, որ Հայաստանից եվրոպական մուտքի վիզաների մերժման թիվը բավականին մեծ է, և  ըստ վիզայի ազատականացման նոր համաձայնագրի՝ հյուպատոսը պարտավոր է տալ գրավոր բացատրություն վիզայի տրամադրման մերժման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել, թե ինչպես կարող է քաղաքացին բողոքարկել կամ կրկին դիմել եվրոպական մուտքի արտոնագիր ստանալու համար:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն ասաց, որ իրենց կազմակերպությունն այժմ ուսումնասիրում է Հայաստանում ԵՄ երկրների հյուպատոսությունների աշխատանքը, որի արդյունքները կներկայացվեն հունիսին:

Քննարկման ուկրաինացի մասնակիցներն անդրադարձան նաև երեկ՝ մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:

«Այս ընտրություններն Ուկրաինայի համար շատ կարևոր իրադարձություններ էին, քանի որ Ուկրաինայի ժողովուրդն իր գլխավոր զարգացման որոշումը պետք է ընդուներ, Ուկրաինան ընտրություն է կատարում դեպի կայունություն»,- ասաց «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սուշկոն, ընդգծելով, որ այս ընտրություններով Ուկրաինան պատասխանեց բոլոր նրանց, ովքեր կասկածում էին ընտրությունների լեգիտիմությանը:

Քաղաքագետ, Վրոցլավի համալսարանի ներկայացուցիչ Յակուբ Բենեդուչակը՝ անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ասաց, որ ՀՀ նախագահի՝  նախորդ տարվա դեկտեմբերին արված հայտարարությունը Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, ինչպես նաև Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ-ում Հայաստանի ցուցադրված ռուսամետ դիրքորոշումն ազդակ էր Եվրոպային, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտանում են:

Հավելենք, որ միջազգային փորձագետները Հայաստանում էին «Վիզային ռեժիմի ազատականացման և ռեադմիսիայի» համաձայնագրերի վերաբերյալ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»- ի կողմից կազմակերպված դասընթացի շրջանակում:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ