Ամերիկյան կողմը փորձում է ԼՂ հարցը բերել աշխարհաքաղաքական դաշտ
20.05.2014
11:00
Հայաստանը և Ադրբեջանը չեն հերքում այն, ինչ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ի իր «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» ելույթում. նրա ասածի մեջ ոչ մի նոր բան չկա:

«Հայաստանն արտաքին քաղաքական նոր շրջափուլում» թեմայով «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ Արսեն Խառատյանը: Քննարկման մյուս բանախոսն էր «Հայազն» կուսակցության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը:

«Մադրիդյան սկզբունքներում նույնպես նախատեսվում էր յոթ շրջաններիի հանձնում, սակայն այնտեղ առկա էր փուլային մոտեցում, ինչը բացակայում է Ուորլիքի խոսքերում», - ընգծում է Աղայանը՝ մատնանշելով 2007թ. -ին մշակված Մադրիդյան սկզբունքները:

Ուորլիքն իր ելույթում ներկայացրել էր այն վեց կետերը, որոնք կյանքի կոչելու դեպքում, ըստ ամերիկացի համանախագահի՝ կարելի կլինի հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. մասնավորապես նշված է ԼՂՀ-ին հարակից յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին, ինչը դժգոհությունների առիթ դարձավ և տարածաշրջանային այցով Ղարաբաղում գտնվող Ուորլիքին դիմավորեցին բողոքի միջոցառումներով:

«Մենք բողոքի ակցիաներ պիտի կազմակերպենք գործող վարչակարգի առաջ, ոչ թե ԱՄՆ, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի գործիչների», - համոզված է Արսեն Խառատյանը:

Ջեյմս Ուորլիքի ելույթին հաջորդեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը՝ պարզաբանելով՝ ինչո՞ւ է ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացնում կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները, իսկ մայիսի 19-ին այս թեմային էր անդրադարձել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ասելով, որ «հետագա բանակցությունների ընթացքում է, որ կհստակեցվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

«ԼՂՀ խնդրի ակտիվացման համար մի քանի դրդապատճառներ կան. ԱՊՀ տարածաշրջանի զարգացումներ, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրում, Հայաստանի իշխանությունների անհասկանալի և փոփոխական դիրքորոշում», -ասացքաղաքագետԱրմեն Աղայանը:

Անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցին՝ Արսեն Խառատյանն ընդգծեց, որ ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին դեսպանի հայտարարությունն ուղղված էր Ռուսաստանին, ինչը վկայում է այն մասին, որ ամերիկյան կողմը փորձում է ԼՂ հարցը բերել աշխարհաքաղաքական դաշտ: «Մենք պետք է հետևողական լինենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չշահարկվի»,- հորդորեց բանախոսը:

Ամերիկացի դիվանագետի հարցազրույցը ուշագրավ էր մեկ այլ տեսանկյունից ևս․ Ռիչարդ Մորնինգսթարը թերևս առաջին արևմտյան դիվանագետն է, ով բացահայտորեն հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձությունների հետ:

Համեմատելով Ղրիմում անցկացված հանրաքվեն Ղարաբաղի՝ 1991թ.-ի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի հետ՝ Արմեն Աղայանը նշեց. «Ղրիմի դեպքը միայն արտաքուստ է նման Ղարաբաղի հիմնահարցին, քանի որ Ղրիմում երբեք չէր լինի հանրաքվե նման արդյունքով առանց ռուսական զինուժի ներկայության, բացի այդ Ղրիմի ժողովուրդը նույնքան վճռական չէր, ինչքան Արցախի ժողովուրդը, որը պատերազմով հասավ իր նպատակին: Այսպես մենք արժեզրկում ենք մեր ինքնորոշումը»:

Արսեն Խառատյանը կոչ արեց անել առավելագույնը ՀՀ ինքնիշխանության պահպանման համար:

«Մեր արտաքին քաղաքականության գխավոր թերությունն այն է, որ մենք մեր անվտանգության հարցը տարել ենք արտաքին քաղաքականություն»,- հավելեց Արմեն Աղայանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Անգամ արտակարգ դրության պայմաններում պատգամավորները շարունակում են դակել կառավարության որոշումները. Ավետիք Իշխանյան
02.04.2020
20:56
Արտակարգ դրության պայմաններում օրենսդիր մարմնի գործունեության վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։
Հայտարարություն
02.04.2020
18:00
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքներ՝ սահմանափակելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները։
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
01.04.2020
18:40
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»: