Սևանա լիճը չպետք է դիտարկել որպես ջրամբար
07.05.2014
13:00
Չնայած պետական կառույցների ներկայացուցիչների կարծիքով՝ Սեւանա լճից 70 մլն խմ հավելյալ ջրբացթողումն անհրաժեշտ է Արարատյան դաշտի ոռոգման համար և այն չի հանգեցնի լճի բացասական հաշվեկշռի, բնապահպանները պնդում են, որ հավելյալ ջրբացթողումն այլ նպատակ է հետապնդում և այն մեծ վնաս կպատճառի լճի էկոհամակարգին:

Ապրիլի 29-ինԱզգայինժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանից 1 տարի ժամկետով հավելյալ 70 մլն խմ ջուր բաց թողնել:

Սևանա լճից հավելյալ ջրի բացթողման կողմնակիցները պնդում են, որ 70 մլն խմ հավելյալ ջուր բացթողնելն անհրաժեշտ է Արարատյան դաշտավայրը ոռոգելու համար:

«Ջրասակավություն է, և Սևանից բաց թողնվող հավելյալ 70 մլն խմ ջուրը նորմատիվային պահանջ է Սևանի համար»,- ասաց ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Ալյոշա Թարվերդյանը՝«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

«Արարատյան դաշտի արտեզյան ջրօգտագործումը տարիներ շարունակ սխալ է կառավարվել, և հիմա ջրի կարիք կա՝ գնում ենք ջրի հաջորդ աղբյուր՝ Սևան»,- խնդիրը սխալ ուղղությամբ լուծելու մասին փաստեց «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանը:

«Արարատյան դաշտը ջրի կարիք ունի, բայց էնտեղ շատ վատ կառավարման խնդիր է: Սևանից բաց թողնվող ջուրն այդ խնիդրը չի լուծելու»,- ավելացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Զարաֆյանը՝ նշելով, որ չի հավատում կառավարությանը և որ չկա հավելյալ ջուր բաց թողնելու ճիշտ պատճառաբանություն: Բնապահպանի կարծիքով՝ Սևանի մակարդակի չբարձրանալը ձեռնտու է ափերին տներ ու օբյեկտներ ունեցողներին:

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Գուլանյանը՝ «ինչ-որ օբյեկտի համար  ջուր բաց թողնելը» ծիծաղելի համարեց: Ըստ Գուլանյանի՝ ափամերձ տարածքների սեփականատերերը տեղյակ են եղել ջրի մակարդակի բարձրացման հնարավոր վտանգի մասին և անկախ նրանից, թե ում է պատկանում ափամերձ տարածքը, այդ պատճառով ջուր չի կարող բաց թողնվել. «Երբ որևէ ազդեցություն լինի Սևանի վրա, միանվագ կանխվելու է: Ոչ մեկ չի կարող ասել ջրի մակարդակն իջնելու է, թե չէ. դա չեն կարող որոշել»:

Բնապահպան Ինգա Զարաֆյանը զարմացավ, թե ինչու է Բնապահպանության նախարարությունը լռում այն մասին, որ  2012թ-ին Սևանա լիճն ունեցել է 2սմ բացասական հաշվեկշիռ:

«Նույնիսկ երբ 300մլն խմ ջուր է բաց թողնվել, բացասական հաշվեկշիռ չի եղել»,-հակադարձեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Գուլանյանը: Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Ալյոշա Թարվերդյանը ևս պնդեց, որ բացասական հաշվեկշիռ չի լինելու Սևանում:

2008 և 2012 թթ. , երբ երաշտի պատճառով կրկին որոշվեց Սևանից հավելյալ ջուր բաց թողնել, խոսակցություններ եղան նոր ջրամբարների կառուցման մասին, որտեղ ավելի մեծ ծավալի ջուր հնարավոր կլիներ պահել՝ ապահովագրելով Սևանա լիճը հավելյալ ջուր բաց թողնելու խնդրից, սակայն այդ ջրամբարներն այդպես էլ մինչ օրս չեն կառուցվել:

«Հավելյալ ջրամբարների ստեղծումը միչն այժմ ձգձգվել է: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ էր այդ ամենն արվում: Ֆինանսական խնդիրներ կան», -բացատրեց  ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ Ալյոշա Թարվերդյանը:

«Սևանա լիճը չպետք է դիտարկել որպես ջրամբար, որի ջրի մակարդակը կարող ենք իջեցնել-բարձրացնել. այն բացառիկ էկոհամակարգ է, որի վրա ջրի մակարդակի յուրաքանչյուր տատանում վատ ազդեցություն է ունենում»,- Սևանա լճի ռազմավարական կարևորության մասին հիշեցրեց բնապահպանական փորձագետ Էրիկ Գրիգորյանը:

Մայիսի 7-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Սևանա լճից հավելյալ ջրի բացթողման խնդիրն ու դրա հետևանքները» թեմայով քննարկում: Բանախոսներն էին. Ալյոշա Թարվերդյանը՝ ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ, Ինգա Զարաֆյանը՝ բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանական փորձագետ, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Վահե Գուլանյանը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
26.06.2020
12:00
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» թեմայով:

«Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին»
24.06.2020
12:00
Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց քննարկում «Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ