Քննարկում. «Վազաշեն գյուղի խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը»
Ապրիլի 25, 12:00

Ապրիլի 25-ից մայիսի 23-ը «Հայարտօնլայն» կերպարվեստի կենտրոնում տեղի ունեցող «Արվեստը սահմանին» ցուցահանդես-վաճառքի հասույթի մեծ մասը տրամադրվելու է Ադրբեջանին սահմանակից Վազաշեն համայնքին` էլեկտրական չորանոց գնելու նպատակով: Ցուցահանդեսը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի, արվեստագետների «Անսահման» խմբի և «Հայարտօնլայն» արվեստի կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է: 

Ապրիլի 25-ին Մեդիա կենտրոնում «Արվեստագետները՝ սահմանամերձ գյուղին» նախաձեռնության հեղինակները ներկայացրեցին Վազաշենի տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնց շարքում առաջինն է համայնքի համար էլեկտրական չորանոցի ձեռքբերումը:

Քննարկման բանախոսներն էին Արմինե Պետրոսյանը՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, Աննա Գրիգորյանը՝ ՀԱՅԱՐՏՕՆԼԱՅՆ կերպարվեստի կենտրոնի տնօրեն, Սևան Նագգաշյանը՝ նկարիչ, «Արվեստը սահմանին» ցուցահանդեսի համադրող, Լուսինե Քասարջյանը՝ «Արվեստը սահմանին» ցուցահանդեսի խորհրդատու, Տիգրան Ասատրյանը՝ նկարիչ:

Քննարկման ընթացքում ցուցադրվեց Տավուշի մարզի Վազաշեն գյուղը ներկայացնող կարճատև վավերագրական ֆիլմ:

Կարդացեք ավելին:

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Անկախություն. ձեռք բերելը բարդ էր, պահպանելն՝ ավելի»
«Մեր սոցիալական իմունիտետը» ֆիլմի դիտում-քննարկում Գյումրիում
«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում»
«Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ»
«Երևան. անօդ տարածք, որտեղ ծառերը խանգարում են բետոնին»
ՄՖԿ-Ն ԿՕԳՆԻ ՀԶՈՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՌՆԵՐԵՑ ԿԱՆԱՆՑ
«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
Սոցիալական աշխատողի ինստիտուտ, կա՞, թե՞ չկա
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...