«Սահմանին է հասել թե´ արվեստագետի, թե´ քաղաքացու համբերությունը»
25.04.2014
12:00
Ապրիլի 25-ից մայիսի 23-ը «Հայարտօնլայն» կերպարվեստի կենտրոնում տեղի ունեցող «Արվեստը սահմանին» ցուցահանդես-վաճառքի հասույթի մեծ մասը տրամադրվելու է Ադրբեջանին սահմանակից Վազաշեն համայնքին` էլեկտրական չորանոց գնելու նպատակով: Ցուցահանդեսը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի, արվեստագետների «Անսահման» խմբի և «Հայարտօնլայն» արվեստի կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է:

«Վազաշենը երևակայական տարածքչի. սա մեր հայրենիքի սահմանն է: Մեր փոքրիկ հնարավորություններով փորձում ենք մի գյուղում ստեղծել կենսունակ, զարգացող և արժանապատիվ կյանքով ապրող համայնքի մոդել»,- նշեց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, հավելելով, որ Վազաշենում այսօր 165 հեկտարհող է մնացել` նախկին 1650-ի փոխարեն և գյուղում որոշակի ներդրումներով ինքնակազմակերպվող համայնքի ձևավորումը կօգնի օգտագործել այն տեղի բնական հարստությունները, արտադրանք տալու այդ մոդելը կիրառել նաև այլ տարածքներում:

«Մտնում ենք մեր շրջանակի մեջ, հաճախ ենք մոռանում, որ միայն մայրաքաղաք չի էս երկիրը, կա նաև գյուղ, և որ բոլորս բախտակից ենք», հիշեցնում է ցուցահանդեսի համադրող Սևան Նագգաշյանը` կարևորելով անվանի արվեստագետների մասնակցությունը նախաձեռնությանը:

«Անվանումը երկակի գաղափար ունի` «Արվեստը սահմանին»: Սահմանին է հասել թե´ արվեստագետի, թե´ քաղաքացու համբերությունը»,- կարծում է «Արվեստը սահմանին» ցուցահանդեսի խորհրդատու Լուսինե Քասարջյանը:

Նկարիչ Տիգրան Ասատրյանը, ում աշխատանքը ներկայացված է ցուցահանդեսում, համարում է, որ իր մասնակցությունը բարեսիրական գործունեությանը շարունակական է լինելու` չբացառելով նաև սահմանամերձ գյուղում որոշ ժամանակ ապրելու ու գյուղացիների առօրյան իր ստեղծագործություններով ներկայացնելու հնարավորությունը:

«Այս նախաձեռնությունն ինձ համար կարևորագույններից մեկն էր: Մի´ ափսոսեք, եկեք ու էդ գործերը գնեք, որովհետև էդ 38 գործից ստացված գումարը գնալու է այն մարդկանց, որոնք հնարավորություն կունենան էսօր` չորանոց ունենալու, վաղը` զարգանալու ավելի լավ կյանք ունենալու»,- կոչ արեց «Հայարտօնլայն» կերպարվեստի կենտրոնի տնօրեն Աննա Գրիգորյանը:

Ապրիլի 25-ին Մեդիա կենտրոնում «Արվեստագետները՝ սահմանամերձ գյուղին» նախաձեռնության հեղինակները ներկայացրեցին Վազաշենի տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնց շարքում առաջինն է համայնքի համար էլեկտրական չորանոցի ձեռքբերումը:

Քննարկման բանախոսներն էին Արմինե Պետրոսյանը՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, Աննա Գրիգորյանը՝ ՀԱՅԱՐՏՕՆԼԱՅՆ կերպարվեստի կենտրոնի տնօրեն, Սևան Նագգաշյանը՝ նկարիչ, «Արվեստը սահմանին» ցուցահանդեսի համադրող, Լուսինե Քասարջյանը՝ «Արվեստը սահմանին» ցուցահանդեսի խորհրդատու, Տիգրան Ասատրյանը՝ նկարիչ:

Քննարկման ընթացքում ցուցադրվեց Տավուշի մարզի Վազաշեն գյուղը ներկայացնող կարճատև վավերագրական ֆիլմ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ