Հայաստանում արտոնյալ վարորդ կամ մեքենա չկա
01.04.2014
17:00
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի վարորդ, որը խախտման համար չի ենթարկվի վարչական պատասխանատվության: Չկա այնպիսի տրանսպորտային միջոց, որի խախտումը չի արձանագրվի տեսախցիկների կամ արագաչափերի կողմից»,- ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Տեսախցիկներ և արագաչափեր. անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով բանավեճի ընթացքում:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ տեսախցիկների և արագաչափերի տեղադրումն իրականացվել է լուրջ իրավական թերացումներով. «Ընդհանրապես տեսալուսանկարահանող սարքերը միջամտություն են մարդկանց անձնական կյանքի հարգանքի իրավունքին: Դրանց տեղադրումը պետք է իրականացվեր նորմատիվ ակտերով, որը չի արվել»: Զեյնալյանը նշեց, որ  սարքերի տեղադրումից հետո ոստիկանությունն օրական մոտավորապես 8.000 մարդու ենթարկում է վարչական պատասխանատվության:

Այս պնդմանը ոստիկանության ներկայացուցիչները հակադարձեցին, որ թիվը չափազանցված է և իրականում օրական մոտավորապես 3.000-4.000 մարդ է ենթարկվում վարչական պատասխանատվության:

Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարդիկ հիմնականում բողոքում են, որ սարքերը տեղադրվում են այն վայրերում, որտեղ շատ խախտումներ կան: «Ո՞րտեղ տեղադրվեն այդ սարքերը: Այն վայրերում, որտեղ իրավախախտում չկա՞: Այդ սարքերի տեղադրման վայրերի որոշման հիմքում դրված է ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքները»:

Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանն հավելեց, որ եղել են վայրեր, որտեղ շատ պատահարներ, խախտումներ ու խցանումներ են եղել. «Սարքերը տեղադրելուց հետո վերլուծությունները ցույց տվեցին, որ այդ դեպքերը կտրուկ նվազել են: Դրանից հետո որոշում է կայացվել այդ արագաչափը տեղափոխել մեկ այլ վայր: Դրանից հետո էլ այդ վայրերում պատահարներ տեղի չեն ունեցել»:

«Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը էլ նշեց, որ տեսանկարահանող սարքերի առնչությամբ բողոքների իրենց ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարորդները բոլորովին պատրաստ չէին այդ կտրուկ, բուռն փոփոխություններին. տեսախցիկ և արագաչափ, «քանի որ դեռ Խորհրդային Միության վարորդներն իրենց վկայականները կաշառքներով էին ստանում: Տեսախցիկների տեղադրումից հետո մարդիկ սկսեցին սովորել ճանապարհային երթևեկության կանոնները»:

Ապրիլի 1-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ` «Տեսախցիկներ և արագաչափեր. անվտանգությո՞ւն, թե՞ լրացուցիչ խնդիրներ» թեմայով: Բանավեճի բանախոսներն էին` Արմեն Խաչատրյանը՝ ՀՀ  ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, Արտակ Զեյնալյանը՝ «Իրավունքի գերակայություն» ՀԿ  նախագահ, Էդուարդ Հովհաննիսյանը՝ «Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ և Դանիել Դանիելյանը` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ