Քեսաբահայերը չեն ուզում հեռանալ Սիրիայից
01.04.2014
10:00
«Հայերը շատ ճիշտ կողմնորոշվեցին և գովելի է, որ #SaveKessab հեշթեգը դարձավ թրենդային, չնայած կան չարաշահումներ: Մենք օգտագործեցինք այս փաստը` ևս մեկ անգամ Ցեղասպանության մասին հիշեցնելու»,- ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Քեսաբահայերը Լաթաքիայում՝ իրադրություն և խնդիրներ» թեմայով քննարկման ընթացքում:

Պարոն Շաքարյանը կոչ արեց զգոն լինել, քանի որ «չի բացառվում, որ առաջիկա ամիսների ընթացքում Քեսաբը լինի կռվախնձոր Թուրքիայի և Սիրիայի միջև»: Նա նաև հավելեց, որ Քեսաբը միակ թուրք-սիրիական սահմանն է, որը չի վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից. «Ես կասեի, որ խնդիրը թուրք-սիրիական էր, պարզապես թուրքերն առիթը բաց չեն թողնում հընթացս հայերին վնասելու»:

Օրերս Լաթաքիայից վերադարձած Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փաստեց, որ քրիստոնեական փոքրամասնության իրավունքները Սիրիայում զանգվածային կերպով խախտվում են: «Եթե չեղավ Ասադի ռեժիմը, Սիրիայում քրիստոնյաներ չեն մնա»: Այս համատեքստում նա կարևորեց քարոզարշավը, քանի որ աշխարհում Սիրիայի հետ կապված կա ինֆորմացիոն բլոկադա:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն էլ կարծում է, որ «վերջին մի քանի տարիների իրականությունն ապացուցում է, որ միջազգային իրավունքի ոլորտում էլ գործում է ուժեղի մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում սկզբունքը»:

Մարուքյանի փոխանցմամբ՝ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում 320 ընտանիք օգտվում է սննդից, առաջնային ինչ-որ պարագաներ է խնդրում-ստանում: «Նրանք նաև խնդրում էին, որ հայրենակիցներն օգնեն իրենց վերականգնել տնտեսությունը, երբ իրենք վերադառնան Քեսաբ: Այսինքն՝ իրենք գիտեն, որ կորցրել են իրենց ունեցվածքը, բայց վստահ են, որ վաղ թե ուշ վերադառնալու են Քեսաբ, Սիրիայից դուրս կյանքն ընդհանրապես չի քննարկվում»:

Թևան Պողոսյանը վստահ է, որ Հայատանի զորակցությունը քեսաբահայարին շատ կարևոր է. «Ես կոչ եմ անում այցելել Քեսաբ թե´ մտավորականներին, թե´ գործարարներին, թե´ քաղաքական գործիչներին»: 

Ապրիլի 1-ին «Մեդիակենտրոնը» նախաձեռնել էր «Քեսաբահայերը Լաթաքիայում՝ իրադրություն և խնդիրներ» թեմայով քննարկում: Բանախոսներն էին ԱԺ պատգամավորներ ԹևանՊողոսյանն ու Էդմոն Մարուքյանը և թուրքագետ Արտակ Շաքարյանը:

ԱԺ մի քանի պատգամավորներ մարտի 27-28-ը մասնավոր նախաձեռնությամբ այցելել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ հանդիպելու Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան գտած հայերին, ովքեր ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում
21.10.2021
11:03
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:15-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով:

Բանախոսներ՝
- Միրա Անտոնյան, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ,
- Նաիրա Քերոբյան, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգող,
- Ելենա Հարությունյան, Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն։
Չթեստավորման, չպատվաստման համար գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին. օրենսդրական նոր կարգավորում
18.10.2021
19:00
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Ա1+-ի տաղավարում Հանրային լրագրության ակումբը կազմակերպեց բանավեճ՝ «Չթեստավորման, չպատվաստման համար գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին. օրենսդրական նոր կարգավորում» թեմայով։
Բանախոսներն են՝
- Ռուբեն Սարգսյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար,
- Տիգրան Դադունց՝ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի
տնօրեն։
- Վիոլետա Զոփունյան, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար,
- Բորիս Խարատյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ։
ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքների ներկայացում
18.10.2021
17:00
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքները թեմայով:
Բանախոսներ՝
- Դանիել Իոաննիսյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ
- Վարդինե Գրիգորյան, «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող
- Վահրամ Թոքմաջյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ
Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն
16.10.2021
14:30
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնը «Լոֆթ Գյումրի» կենտրոնում կազմակերպեց հանդիպում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ «Covid-19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն» թեմայով:
Որո՞նք են չգրանցված աշխատողների կարիքներն ու խնդիրները
15.10.2021
15:00
«Որո՞նք են չգրանցված աշխատողների կարիքներն ու խնդիրները»:
Այս թեմայով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, «Մեդիա կենտրոնը» ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրու կենտրոնում կազմակերպեց քննարկում։
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական, անկախ հետազոտող Օլյա Ազատյանը ներկայացրեց իր կատարած հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են չգրանցված աշխատողների խնդիրներին:
Քննարկմանը մասնակցեցին նաև Գայանե Գևորգյանը՝«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբանը և Հերմինե Հովհաննիսյանը՝ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի իրավաբանը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ