Սևանա լճից առավել ջրբացթողում.անհրաժեշտություն և հետևանքներ
18.02.2014
17:00
«Սևանի մակարդակի իջեցում չի լինելու: Բացառում եմ ավել ջուր վերցնելու մասին ասեկոսեն, այս տարիներին Սևանից անօրինական բացթողում չի եղել»,- ասաց Յուրի Ջավադյանը՝ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը, «Սևանա լճից առավել ջրբացթողում. անհրաժեշտություն և հետևանքներ» թեմայով բանավեճի ժամանակ:

«Մենք հաշվի ենք առել բոլոր գործոնները, և միայն այնտեղ, որտեղ հնարավոր չէր այլ միջոցառումներ իրականացնել, դիմել ենք Սևանա լճի ջրի օգնությանը: Մենք պետք է բարձրացնենք մաքուր Սևանի հարցը, և մենք ունենալու ենք բարձրացող և մաքուր Սևան»,- բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը՝ ավելացնելով, որ Սևանա լճի ջուրը վերցվել է բացառապես ոռոգման նպատակով:

«Ինձ զարմացնում է այն փաստը, թե ինչու այս խնդիրը նախագահին առընթեր հանձնաժողովում չի քննարկվել,- ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ավելացնելով,- Սևանն առողջացման ճանապարհին է, հիմա դա վտանգել չի կարելի: Բոլոր ջրային ռեսուրսներն իրար հետ կապված են: Եթե մենք չշարունակենք բարձրացնել Սևանի մակարդակը, կունենանք կորուստներ և´ գետերում, և´ ստորգետնյա ջրավազանում: Կլիմայի նման փոփոխության պայմաններում հույս ունենալ, որ դրական բալանս կունենանք, խիստ օպտիմիստական է»:

Բանավեճի մեկ այլ բանախոս, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ իրենց կենտրոնը երկար տարիներ պայքարել է Սևանա լճի մակարդակի բարձրացման համար, ինչը շատ կարևոր է նաև ջրի որակի բարձրացման համար: Վերջինիս խոսքով՝ ջրի մակարդակի արագ բարձրացումը և կտրուկ իջեցումը ցանկալի չեն:

«Կարևոր է, որ չունենանք բացասական հաշվեկշիռ, այսինքն, միշտ ունենանք այն, ինչ օրենքով նախատեսված է՝ 20սմ-ի աճը»,- նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը՝ շեշտելով, որ Բնապահպանության նախարարությունն առաջին հերթին դնում է պահպանության, ռեսուրսների վերականգնման և կայուն օգտագործման հարց:

«Երբ մենք գնում ենք գյուղեր, խոսում ենք գյուղացիների հետ, հասկանում ենք, որ գյուղացիներին ջուր չի հասնում: Նրանք չեն կարողանում իրենց դաշտերը ոռոգման ջրով ապահովել»,- ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:

Կարինե Դանիելյանը հայտնեց, որ Սևանից հավելյալ ջրառի փոխարեն պետք էր փոքր ՀԷԿ-երի խնդիրը լուծել, քանի որ այդ ՀԷԿ-երը ջրազրկում են հարևան համայնքները. «Փոքր ՀԷԿ-երի համակարգն ուղղակի դժբախտություն է»,- ավելացրեց նա: Նրա խոսքով՝ Հայաստանում գործող քրեաօլիգարխիկ համակարգն իր հետքն է թողնում իրագործվող բոլոր ծրագրերի վրա:

«Այս պահին միակ լուծումը Սևանա լճից ջրբացթողումն էր: Եթե անգամ աղետ լինի, մենք թույլ չենք տա Սևանի մակարդակի իջեցում»,- բանավեճը եզրափակեց Յուրի Ջավադյանը:

Փետրվարի 18-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ` «Սևանա լճից առավել ջրբացթողում. անհրաժեշտություն և հետևանքներ» թեմայով: Բանավեճի բանախոսներն էին՝ Բարդուխ Գաբրիելյանը՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն, Արտաշես Զիրոյանը՝ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, Յուրի Ջավադյանը՝ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանրային խորհրդի Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն, Մհեր Մկրտումյանը՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, Սիլվա Ադամյանը՝ «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող, Կարինե Դանիելյանը՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ»
09.07.2020
14:00
Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «ՏԻՄ-երը կուսակցականացվում են․ նոր ընտրական օրենք՝ նոր ախորժա՞կ» թեմայով։

«Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը»
07.07.2020
12:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպում է քննարկում «Գենդերային խտրականությամբ պայմանավորված բռնությունը հանրային տարածքում. պետության արձագանը» թեմայով:

«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ