Հիմնադրվել է «Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամ
23.01.2014
12:00
«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է աջակցելու Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին:
«Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ. Շանթն ու իր ընկերները և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:Նրանք ընտանիքներ ունեն, անչափահաս երեխաներ, ովքեր բարոյական և նյութական աջակցության կարիք ունեն»,-նշեց հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայարապետյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է աջակցելու Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվողների ընտանիքներին:

«Հայաստանում կա 15 քաղբանտարկյալ. Շանթն ու իր ընկերները և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նրանք ընտանիքներ ունեն, անչափահաս երեխաներ, ովքեր բարոյական և նյութական աջակցության կարիք ունեն»,-նշեց հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայարապետյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին:

Հիմնադրամի նպատակն է իրավական աջակցություն ցուցաբերել հետապնդվողներին և սոցիալական, առողջապահական, ֆինանսական ծրագրեր իրականացնել նրանց ընտանիքների համար: Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգելու է հոգաբարձուների խորհուրդը:

«Առաջիկա խնդիրն ամենայն հավանականությամբ գումարների մուտքագրումը կլինի: Իսկ հետո մեր ունեցած հնարավորություններով համամասնորեն, ըստ անհրաժեշտության, նյութական աջակցություն ցույց տալ և ձերբակալվածներին, և ձերբակալվածների ընտանիքներին, ինչպես նաև լոբբիստական աշխատանքներ կատարել նրանց ազատությունն ապահովելու համար»,-նշեց հիմնադրամի հոգաբարձու Միքայել Հայրապետյանը:

«Որոշումը հետևյալն է. օգնել այն մարդկանց ընտանիքներին, ովքեր այսօր պայքարում են մեր բոլորիս ազատության համար, Հանրապետության լիակատար անկախության համար,- հավելեց հիմնադրամի հոգաբարձու Էդուարդ Զորիկյանը,-գիտեմ՝ շատերը հայտարարել են փաստաբանական օգնության մասին, բայց միշտ մոռանում ենք, որ ամեն մի ձերբակալվածի ետևում մի ամբողջ ընտանիք է: Այդ ընտանիքում կան մեծեր, կանայք, երեխաներ, իսկ ձերբակալվածները հենց կերակրող ձեռքն են՝ ընտանիքի հայրերը»:

Բարեգործական հիմնադրամին աջակցել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել առցանց կամ այցելելով բանկեր: Հիմնադրամի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով՝ www.shantfoundation.org :

Հունվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Շանթ և ազատություն» հիմնադրամի ստեղծումն ազդարարող ասուլիս: Բանախոսներն էին հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը, հոգաբարձուներ Միքայել Հայրապետյանն ու Էդուարդ Զորիկյանը

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում
21.10.2021
11:03
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:15-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Երեխաների ներկայությամբ հոր նկատմամբ բռնության դեպքը՝ երեխաների իրավունքների կոպիտ խախտում» թեմայով:

Բանախոսներ՝
- Միրա Անտոնյան, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ,
- Նաիրա Քերոբյան, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգող,
- Ելենա Հարությունյան, Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն։
Չթեստավորման, չպատվաստման համար գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին. օրենսդրական նոր կարգավորում
18.10.2021
19:00
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Ա1+-ի տաղավարում Հանրային լրագրության ակումբը կազմակերպեց բանավեճ՝ «Չթեստավորման, չպատվաստման համար գործատուն կարո՞ղ է ազատել աշխատողին. օրենսդրական նոր կարգավորում» թեմայով։
Բանախոսներն են՝
- Ռուբեն Սարգսյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար,
- Տիգրան Դադունց՝ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի
տնօրեն։
- Վիոլետա Զոփունյան, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար,
- Բորիս Խարատյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ։
ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքների ներկայացում
18.10.2021
17:00
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկման արդյունքները թեմայով:
Բանախոսներ՝
- Դանիել Իոաննիսյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ
- Վարդինե Գրիգորյան, «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող
- Վահրամ Թոքմաջյան, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ
Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն
16.10.2021
14:30
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնը «Լոֆթ Գյումրի» կենտրոնում կազմակերպեց հանդիպում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ «Covid-19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն» թեմայով:
Որո՞նք են չգրանցված աշխատողների կարիքներն ու խնդիրները
15.10.2021
15:00
«Որո՞նք են չգրանցված աշխատողների կարիքներն ու խնդիրները»:
Այս թեմայով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, «Մեդիա կենտրոնը» ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրու կենտրոնում կազմակերպեց քննարկում։
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական, անկախ հետազոտող Օլյա Ազատյանը ներկայացրեց իր կատարած հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են չգրանցված աշխատողների խնդիրներին:
Քննարկմանը մասնակցեցին նաև Գայանե Գևորգյանը՝«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբանը և Հերմինե Հովհաննիսյանը՝ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի իրավաբանը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ