Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում
20.12.2013
17:25
Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր 10 կնոջից 8-ը մայր է, և կա երեխաների հետ տեսակցության խնդիր: Ազատազրկումը կանանց վրա ազդում է ավելի բացասաբար, քան տղամարդկանց. կանանց 80 տոկոսն ազատազրկումից հետո ունենում է հոգեկան առողջության խնդիրներ, նրանք ավելի շատ են ենթարկվում պիտակավորման, քան տղամարդիկ: Կալանավայրում ազատազրկված կանանց տղամարդիկ այցելում են ավելի քիչ, քան հակառակը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան ՀԿ անդամները համոզված են. քանի որ կանայք ունեն առանձնահատկություններ, նրանց նկատմամբ պատիժն էլ պետք է այլ ձևով կիրառվի:

«Կանանց նկատմամբ այլընտրանքային պատիժ կիրառելու պրակտիկան պիտի նաև ՀՀ-ում խթանվի»,- ասաց ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանն այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը:

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը վստահ է. ինչպես որ պատժի կրման սահմանափակումներ են սահմանված օրինախախտ անչափահասների դեպքում, այնպես էլ պետք է սահմանվեն կանանց համար: Ներկայում բացառություն են կազմում միայն հղի  և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանայք: «Այժմ Հայաստանում կանայք համահավասար վերաբերմունքի են արժանանում,- ասում է Սաֆարյանը և հավելում,- կանանց համար գոնե պատժի առավելագույն շեմը չպետք է լինի նույնը, ինչ տղամարդկանց համար»:

2010թ. ՄԱԿ-ի 65/229 բանաձևին համապատասխան մշակվել են Միջազգային բանտային ռեֆորմի կանոններ, որոնցով նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ իրականացնել կանանց և տղամարդկանց ազատազրկման իրավունքների և պայմանների տարբերակման վերաբերյալ:

Տիգրան Սաֆարյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց համար որևէ առանձնահատուկ պայմաններ նախատեսված չեն նաև շրջանների ՁՊՎ-ներում: Հիմնական աշխատակազմն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի անդամները 2014թ. հունվարից այցելելու են «Աբովյան» ՔԿՀ՝ տեղում ուսումնասիրելու և գնահատելու, թե որքանով  է ՔԿՀ-ներում պաշտպանված կանանց իրավունքները: Նաև մոնիտորինգի են ենթարկվելու այն դատական գործերը, որոնցում կին ամբաստանյալ է ներգրավված: 

Քննարկման ընթացքում ՀԿ Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ավետիք Մեջլումյանը կոչ արեց բոլորին իրենց տեղեկացնել այն գործերի մասին, որոնցում որպես ամբաստանյալ ներգրավված են կանայք, քանի որ դատական տեղեկատվության «Դատալեքս» համակարգը թույլ չի տալիս տարբերակված որոնումներ կատարել:

ՔԿՀ-ներում և դատական գործերի ընթացքում մոնիտորինգի արդյունքում ՀԿ-ն կընդհանրացնի ոլորտում իրավիճակի պատկերը և կմշակի օրենսդրական փոփոխությունների առաջարկներ՝ ազատազրկված կանանց պահման պայմանները բարելավելու և կանանց նկատմամբ այլընտրանքային պատժի կիրառումը խթանելու համար:

Դեկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան ՀԿ-ն անցկացրեց քննարկում` «Ազատազրկված կանանց իրավունքները Հայաստանում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Հայկուհի Հարությունյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ,փաստաբան, Ավետիք Մեջլումյանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար և Տիգրան Սաֆարյանը՝ փաստաբան:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ
02.08.2021
13:30
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ» թեմայով:
Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը
28.07.2021
15:30
Հուլիսի 28-ին, ժամը 15:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը»։
Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը
28.07.2021
13:30
Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը» թեմայով:
Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ
28.07.2021
12:00
Հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով:
Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական
23.07.2021
12:00
Հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ