Կանանց իրավունքների իրադրությունը Հայաստանում. 2013-ի ձեռքեբերումներն ու խնդիրները
10.12.2013
11:00
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաջիկա գործունեության գերակա նպատակն է լինելու Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը:

«Մենք աշխատում ենք զոհերի հետ, բայց չունենք զենք, որը պետք է այդ օրենքը լինի»,- ասաց Հասմիկ Գևորգյանը՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատուն, այսօր՝ «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Այս տարի կոալիցիան Գենդերային բռնության դեմ 16-օրյակի գրեթե բոլոր միջոցառումների հիմքում ևս դրել էր Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման կարևորությունը:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ իրավաբանների խումբն օրենքի նախագիծը համապատասխանեցնում է Սահմանադրությանը և մյուս օրենքներին: Մինչ այդ Արդարադատության նախարարությունն առկախել է օրենքի ընդունումը՝ Սահմանադրությանը հակասող համարելով նախագծի այն դրույթը, որը հնարավորություն է տալիս բռնարար ամուսնուն հեռացնել տնից, մինչ իրավապահները որոշեն խնդրի լուծումը:

Նախարարությունը համարում է, որ այդպիսով խախտվում է սեփականատիրոջ իրավունքը: «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, կոալիցիայի անդամ Սուսաննա Վարդանյանը համամիտ չէ. «Մենք նրան դիտարկում ենք որպես բռնարար, ոչ թե սեփականատեր: Ընդ որում, մենք առաջարկում էինք նրան հեռացնել ժամանակավոր»:

Կոալիցիայի անդամները կարևորում են Ընտանեկան բռնության մասին օրենքը, քանի որ այն նախատեսում է նաև մարզերում պետության կողմից գոնե մեկական ապաստարանի հիմնում: Այժմ նման միայն մեկ ապաստարան է գործում, որը շատ ծանրաբեռնված է:

Հասմիկ Գևորգյանը նշում է, որ եթե օրենքն արդեն գործեր, ապա, օրինակ, բախտագուշակ Վարսիկի հարսին՝ Հասմիկ Խաչատրյանին, հնարավոր կլիներ տեղափոխել ապաստարան, երեխայի դպրոցը փոխել: «Հասմիկի ու երեխայի անվտանգությունը հիմա բացարձակապես պաշտպանված չէ»,- ասաց Հասմիկ Գևորգյանը:

Գևորգյանը պատմեց, որ միայն կոալիցիայի բողոքներից հետո Հասմիկի ամուսնուն՝ Սարգիսին, առաջադրված «ծեծի» մեղադրանքը վերաորակվեց «խոշտանգման»: Իսկ մինչ այդ ոստիկանությունն առհասարակ հրաժարվում էր քրեաիրավական գնահատական տալ բռնությանը՝ այն համարելով ընտանեկան վեճ ամուսինների միջև:

«Գործն ուղարկվել է դատարան, բայց ամուսինը դեռ ազատության մեջ է: Գյուղերում բարեկամախնամիական կապը և Վարսիկի հեղինակությունն այնքան էր մեծ, որ նոյեմբերի 28-ին Սարգիսը երեխային առևանգեց, Գավառ տարավ և բժիկը, առանց որևէ հիմքի, երեխային պառկեցրեց հիվանդանոց»,- ասաց Հասմիկ Գևորգյանը:

Հասմիկ Խաչատրյանը հավելեց, որ Սարգիսի լծակները և փողը թույլ են տալիս, որ ազդի գործի վրա: «Ես արդեն կյանքս էի վտանգել ու ոչ մի ելք չունեի: Խորհուրդ կտամ բոլոր կանանց, որ իրենց իրավունքները պաշտպանեն: Հուսով եմ, որ կհասնեմ այն բանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պիտի պատասխան տա»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Սուսաննա Վարդանյանը նշում է, որ տարիների ընթացքում կտրուկ աճում է «Կանանց իրավունքների կենտրոն» դիմող, ընտանեկան բռնության ենթարկված կանանց թիվը: Վարդանյանը դա բացատրում է ոչ թե ընտանեկան բռնության դեպքերի աճով, այլ նրանով, որ կանայք ավելի իրազեկ են դառնում և իրենց պաշտպանելու համար դիմում են համապատասխան ՀԿ-ներին:

Վարդանյանը բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ արեց աջակցել Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը: Միաժամանակ կոալիցիան շարունակելու է պաշտոնյաներին իրազեկել օրենքի ընդունման կարևորության մասին:

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Մեդիա կենտրոնում» քննարկվեց կանանց իրավունքների իրադրությունը Հայաստանում. 2013-ի ձեռքեբերումներն ու խնդիրները: Քննարկման բանախոսներն էին Հասմիկ Գևորգյանը՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ, Անուշ Խաչատրյանը՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ, Սուսաննա Վարդանյանը՝ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «Ընդդեմ կանանց նկատմաբ բռնության» կոալիցիայի անդամ, Հասմիկ Խաչատրյանը՝ ընտանեկան բռնության ենթարկված կին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ
02.08.2021
13:30
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ» թեմայով:
Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը
28.07.2021
15:30
Հուլիսի 28-ին, ժամը 15:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը»։
Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը
28.07.2021
13:30
Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը» թեմայով:
Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ
28.07.2021
12:00
Հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով:
Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական
23.07.2021
12:00
Հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ