Ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումները
11.04.2013
12:00
Ապրիլի 10-ին «Մեդիա կենտրոնում» կայացավ քննարկում «Ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած բախումները եւ ներքաղաքական իրավիճակը» թեմայով, որի մասնակիցներն էին Հայաստանի Հելսինյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, արեւելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ բերման ենթարկված ակտիվիստ Շողակաթ Վարդանյանը:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ ոստիկանները ուժ են կիրառել իրականում խաղաղ ցուցարարների՝ երիտասարդների նկատմամբ՝ նրանց մի մասին բերման ենթարկելով ոստիկանություն:

Իրավապաշտպան Իշխանյանը դա համարեց «ապօրինի ազատությունից զրկում», Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ, իրեն բերման ենթարկելով, հրապարակից «հեռացրեցին այն մարդուն, ով կարող էր պատասխանատու լինել երիտասարդների գործողութունների համար», իսկ Խառատյանը ոստիկանների գործողությունները որակեց ՝ «2004թվականի ապրիլի 12-ի «կալցո օպերացիայի» մինի տեսակ»:

«Ոստիկանությունը ուժ չգործադրեց, մեկուսացրեց լիդերին, կարգադրիչներին, սա էր հասկանալի մարտավարությունը, սակայն եթե լիներ 30000 մարդ, ոստիկանությունը ուժ կկիրառեր, 60000-ի դեպքում՝ կկրակեր, իսկ ավելիի դեպքում՝ ուղղակի կանցներ ժողովրդի կողմը»,-համոզված է Անդրիաս Ղուկասյանը:

Խառատյանը ողջունեց երիտասարդների քաղաքացիական դիրքորոշումը ապրիլի 9-ին՝ ասելով, որ նրանցից շատերը հենց այդ օրը մկրտվեցին որպես քաղաքացիական ակտիվիստներ:

Շողակաթ Վարդանյանը պատմեց, թե ինչպես արագ մարդկանց հեռացրեցին տարածքից՝ կիրառելով նաեւ բռնություն երիտասարդների նկատմամբ:

 «Սկսվեց նրանից, որ մի աղջկա քաշեցին ու ցավացրեցին ու առանց զգուշացնելու մի քանի հոգու նկատմամբ ուժ կիրառելով տարան տարբեր կողմեր, ուղղակի շպրտեցին ու տարան»,- ասաց բերման ենթարկված ակտիվիստներից  Շողակաթ Վարդանյանը:

Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ ապրիլի 9-ից արդեն իսկ որոշվեց, որ հակակրիմինալ հեղափոխությունը բոլոր քաղաքացիների պարտականությունն է և ոչ թե միայն Րաֆֆի Հովհաննիսյանինը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը իրադարձությունները մեկնաբանեց իրավական տեսանկյունից՝ նշելով, ոստիկանների այն պարզաբանումը, թե իրականում երիտասարդներին բերման չեն ենթարկել, այլ հրավիրել են բաժին, չի համապատասխանում իրականությանը: Տեղի ունեցած բոլոր գործողությունները խոսում են բերման ենթարկելու մասին, այն էլ` անօրինական բերման ենթարկելու, քանի որ ոստիկանությունից չի ներկայացվել ծանուցագիր:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը
14.01.2021
13:00
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։

Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո
12.01.2021
10:30
Հունվարի 11-ին, ժամը 10:30, Մեդիա կենտրոնը նախաձեռնեց առցանց հարցազրույց Քաղաքական գիտության ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո»:
«Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք»
30.12.2020
13:00
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դավադրության տեսությունը քաղաքական պայքարի գործիք» թեմայով:
«Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները»
29.12.2020
19:00
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց վեբինար «Ինչպե՞ս հարմարվեն «սովորական» կյանքին պատերազմից վերադարձած զիվորները» թեմայով:
«Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում»
29.12.2020
16:00
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը կազմակերպեց առցանց մամուլի ասուլիս «Պետական գնումների մոնիտորինգային արդյունքների ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...