«Մեդիա կենտրոն»-ը ամենշաբաթյա պարբերականությամբ նախաձեռնում է նաև մամուլի ասուլիսներ: Մենք հյուրընկալում ենք փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Մամուլի ասուլիսները նախաձեռնում և համակարգում են Մեդիա կենտրոնի ներկայացուցիչները:
«Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:
Կարող եք ծանոթանալ մեր ասուլիսների հաղորդագրություններին և տեսաձայնագրություններին այստեղ, ինչպես նաև գտնել առաջիկա ասուլիսների մասին ինֆորմացիա մեր օրացույցում:
Դուք նույնպես կարող եք նախաձեռնել մամուլի ասուլիսներ «Մեդիա կենտրոնում»: Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է լրացնել հայտը: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Միջոցառումների բովանդակությունը և ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոնի» առաքելությանն ու նպատակներին:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...