Ծառայություններ

Վճարովի ծառայություններ

Անվճար ծառայություններ

«Մեդիա կենտրոն» -ը հարթակ է, որտեղ մեր արհեստավարժ աշխատակազմը կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:

Կենտրոնը ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնում է քննարկում-բանավեճեր եւ ասուլիսներ, որոնք արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին և վերհանում հասարակությանը հուզող հարցեր:

«Մեդիա կենտրոն»-ը նաեւ հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:

«Մեդիա կենտրոն»-ում անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Դուք նույնպես կարող եք օգտվել «Մեդիա կենտրոն»-ի հնարավորություններից՝ նախաձեռնելով մեր տարածքում մամլո ասուլիսներ, քննարկումներ, բանավեճեր կամ առանձին լրագրողների հետ հանդիպումներ:

Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ միջոցառումների կազմակերպման հարցերում:

Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է հայտ լրացնել: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Միջոցառումների բովանդակությունը եւ ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոն»-ի առաքելությանն ու նպատակներին:

Քննարկումներ

«Մեդիա կենտրոն»-ը արձագանքում է մեր երկրում և տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին` նախաձեռնելով քննարկումներ:

Բանավեճեր

Կարծիքների բախում, բանավեճի մշակույթի զարգացում. «Մեդիա կենտրոնն» այս նախաձեռնությամբ ամեն ամիս պատրաստում է հաղորդում, որն ուղիղ թողարկվում է Ա1+-ի ինտերնետային եթերում:

Մամուլի ասուլիսներ

«Մեդիա կենտրոն»-ը ամենշաբաթյա պարբերականությամբ նախաձեռնում է նաև մամուլի ասուլիսներ:

Ֆիլմերի Դիտում- Քննարկումներ, Շնորհանդեսներ

Կարծիքների բախում, բանավեճի մշակույթի զարգացում. «Մեդիա կենտրոնն» այս նախաձեռնությամբ ամեն ամիս պատրաստում է հաղորդում, որն ուղիղ թողարկվում է Ա1+-ի ինտերնետային եթերում:

Գրանցել միջոցառում

Կարող եք գրանցել ձեր միջոցառումները՝ սեղմելով կոճակին և լրացնելով հայտը

X