Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Քննարկում
«Ավտոերթի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպը նախապես կազմակերպված էր»
03.02.2015
16:18
Բերձորում ավտոերթի ժամանակ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպը Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների կողմից նախապես կազմակերպված էր. համոզված են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հայաստանցի միգրանտներին խորուրդ են տալիս 2015 թ. զերծ մնալ ՌԴ մեկնելուց
30.01.2015
13:00
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությունից հետո դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիներից շատերը շարունակում են բախվել խնդիրների հենց ՌԴ սահմանին: Չնայած ԵՏՄ անդամակցությունից հետո երկրների աշխատաշուկաները դառնում են միասնական, ինչը ենթադրում է աշխատուժի ազատ տեղաշարժ, Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտներից շատերի մուտքը ՌԴ դեռ մնում է արգելանքի տակ:
ԿԲ-ն բարձրացնում է բանկային համակարգի կառավարելիությունը, ոչ թե ճկունությունը
29.01.2015
11:00
Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2014 թվականի տարեվերջյան որոշումը 6 անգամ բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը չի նվազեցնելու երկրի ֆինանսական համակարգի հնարավոր ճգնաժամի ռիսկը: Բանկերի խոշորացումը ճգնաժամերի դեպքում մեծ ռիսկեր է առաջացնելու ֆինանսական համակարգի համար:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սկսել ենք չափել զոհերի քանակով
26.01.2015
12:00
Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերջին մեկ տարում շեշտակի աճ է գրանցել: Ընդարձակվել է հրադադարի խախտման աշխարհագրությունը, իսկ լարվածությունն այնքան է մեծացել, որ այն արդեն գնահատում են զոհերի քանակով:
«Հասարակական ընդվզման և իշխանությունների արձագանքի գնահատականը Գյումրու աղմկահարույց սպանության դեպքից հետո»
19.01.2015
11:00
Նրանք, ովքեր պահանջում են, որ Գյումրու աղմկահարույց սպանության գործը քննվի Հայաստանում, քաղաքական ընդդիմություն հռչակվեցին, և այդ դիրքորոշումը համարվեց հակառուսականություն, իսկ հարցը քաղաքականացվեց: Այս կարծիքին էին այսօր «Մեդիա կենտրոնի» մասնակիցները՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը և նկարչուհի Զարուհի Մուրադյանը:
Սպանությունը Գյումրիում ստանում է քաղաքական երանգ
16.01.2015
11:00
Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ գտնվելու փաստը ճնշմամբ ընդունած քաղաքական որոշման արդյունք է:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը Ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում. 2014-ի գնահատականը»
15.01.2015
12:30
Անցած տարվա ընթացքում Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում հիմնախնդիրները գրեթե մնացել են նույնը. վերջին հինգ տարիների ընթացքում դիտորդները կտրուկ բարելավում չեն նկատել:
Երևանի ավագանին կայանում է, բայց քաղաքապետի ինստիտուտը գերիշխող է
14.01.2015
12:00
Մայրաքաղաքի Ավագանու ինստիտուտը կայանում է, սակայն այն դեռ ի վիճակի չէ ամբողջությամբ հավասարակշռել և վերահսկել քաղաքապետի գործունեությունը:
Հայաստանի անցնող տարվա տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվածից ցածր է լինելու
25.12.2014
11:00
Հայաստանի անցնող տարվա տնտեսական աճի ցուցանիշը տարբեր միջազգային մասնագիտացված կառույցների և կառավարության գնահատականներով սպասվածից և կանխատեսվածից ցածր է լինելու:
Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում հրատապ խնդիրները պահպանվում են
17.12.2014
11:00
2015թ. հունվարի 22-ին Հայաստանը Ժնևում ներկայացնելու է իր համընդհանուր պարբերական զեկույցը՝ կապված Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ մարդու հիմնարար իրավունքների ոլորտում։
Հայաստանի փակ հաստատություններում համակարգային դրական փոփոխություններ չեն եղել
15.12.2014
13:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) վերջին 10 տարիների ընթացքում համակարգային դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոփոխությունները եղել են հատվածական, սակայն համակարգային խնդիրները՝ ազատազրկման վայրերում քրեածին բարքերը, բուժ սպասարկման ցածր մակարդակը, խցերի գերծանրաբեռնվածությունը, կալանքի՝ որպես խափանման միջոց տոտալ կիրառումը և կոռուպցիան, պահպանվում են:
Մանկատան սաների բնակարանների հատկացման ձախողված ծրագիրը
04.12.2014
11:30
Մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցը նախկին ձախողված ծրագրից հետո էլ դեռ դանդաղ աջաջընթաց ունի, և ավելի քան 300 շրջանավարտներ սպասում են իրենց հասանելիք բնակարաններին` շատերը 1993 թվականից ապրելով կիսաքանդ հանրակացարանների անմարդկային պայմաններում:
Քաղաքացիական ակտիվիզմ եւ բռնություններ՝ իրավապահ մարմինների գործողությունների գնահատականը
01.12.2014
12:30
Անցած շաբաթ` նոյեմբերի 27-ին, Երևանում հրկիզել էին յոթ քաղաքացիների մեքենաներ, որոնցից հինգը «Նախախորհրդարանի» անդամներ էին:
Նույն օրը երեկոյան անհայտ անձիք ծեծի էին ենթարկել «Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ, քաղաքացի Գևորգ Սաֆարյանին:
Դրամի արժեզրկումը առաջացնելու է գնաճային ռիսկեր
01.12.2014
10:30
Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը 4%-ային կետով մի քանի օրվա ընթացքում բազմագործոն երևույթ է, ինչը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Տնատեսագետների կարծիքով, դրամի արժեզրկումը չի հանգեցնի Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների գնողունակության աճին, ինչի մասին ասում է Կենտրոնական բանկը, քանի որ դրամական փոխանցումների 85% գալիս են Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով: Ռուսական ռուբլին վերջին մի քանի մաիսների ընցաքում արժեզրկվել է մոտ 35%:
Միգրացիայի գործոնը ՁԻԱՀ ՄԻԱՎ-ի տարածման հարցում շատ մեծ է
28.11.2014
13:00
Հայաստանում ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակների կանխագելման և բուժման հարցերում մանսկագետները տեսնում են մի քանի խնդիրներ՝ հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակ, բուժման ծառայութնունների անհասանելությունը բոլորի համար և հասարակության կողմից խտրական վերաբերմունք սուր իմունային անբավարարությունից տառապող մարդկանց նկատմամբ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ