Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Մեդիա կենտրոն
«Բացել հայ-թուրքական սահմանը, ճանաչել Ցեղասպանությունը, սկսել երկխոսություն». հայ և թուրք իրավապաշտպաններ
23.04.2015
11:00
Թուրքիայում շատ մեծ փոփոխություն կա Հայոց Ցեղասպանության հարցի ընկալման շուրջ, և այժմ թուրք հասարկությունն ավելի ազատ է խոսում այս խնդրի մասին. վստահեցնում են հայ և թուրք իրավապաշտպանները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում կբացվի հայ արվեստագետների ցուցահանդես նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
21.04.2015
13:00
Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքում 2016-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ «Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն 1975-2015թթ.» խորագրով:
Հայաստանում համաներումն անհրաժեշտություն է. իրավապաշտպաններ
21.04.2015
11:00
Հայաստանում համաներում հայտարարելն անհրաժեշտություն է Ցեղասպանության 100-րդ և Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-րդ տարելիցների կապակցությամբ: Դատապարտյալների և կալանավորների պահման վայրերում առկա է գերծանրաբեռնվածություն, իսկ նրանց տրամադրվող սնունդը և սանիտարահիգիենիկ պայմանները «ուղղակի անտանելի են»: Այս առումով համաներումը նրանց համար «փրկօղակ է»: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին իրավապաշտպանները:
Վրաստանի քաղաքացիությունից զրկված անձանց կացության խնդիրները լուծվում են
20.04.2015
12:00
Վրաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետևանքով երկքաղաքացիություն ունեցող վրացահայերի համար առաջացած կացության խնդիրները գտնվում են լուծման փուլում: Վրաստանի քաղաքացիությունից զրկված անձիք կարող են դիմել և ստանալ ժամանակավոր կամ մշտական կացության թույլտվություն: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեց Վրաստանի Արդարադատության նախարարության հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը:
12-ամյա կրթությունը պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ որակյալ
17.04.2015
10:00
12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության համակարգի ներդրման հիմնական խնդիրն ավագ դպրոցներում կրթական գործընթացի կազմակերպումն ու իրականացումն է: Անհրաժեշտ է իրականացնել մեծ ներդրումներ և կրթական ծրագրերում մասշտաբային փոփոխություններ, որպեսզի համակարգը սկսի աշխատել: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեցին կրթության ոլորտի պատասխանատուները և փորձագետները:
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պաշտպանվածության համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ»
15.04.2015
13:00
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որպեսզի նորովի օրենսդրական կարգավորումներ մշակվեն և ընդունվեն. վստահեցնում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբանները դիմելու են ՄԻԵԴ
15.04.2015
12:00
«Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) հինգ անդամների կալանավորման իրավական հիմքերը կաղում են: Նրանց նկատմամբ հարուցած քրեական գործը քաղաքական աստառ ունի: Ըստ էության՝ ՀԽ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսին հայտարարեցին Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների փաստաբանները: Նրանք մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կալանքի վերաբերյալ դատարանի վճիռը բողոքարկելու նպատակով:
Հայաստանում աղբահանությունը կառավարման կարիք ունի
13.04.2015
11:00
Հայաստանում աղբահանության ոլորտի կարգավորման հարցում բացակայում է համակարգային մոտեցում: Աղբը շարունակվում է կուտակվել, այնինչ վերամշակման և տեսակավորման քաղաքականության ներդրման հարցում չկան տեսանելի արդյունքներ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» անցկացված «Աղբահանության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեցին բնապահպանները և խնդրով մտահոգ փորձագետները:
Իրան-«վեցնյակ» համաձայնություն. նոր հնարավորություններ Հայաստանի համար
11.04.2015
12:00
Վերջերս կայացած Իրան-«վեցնյակ» համաձայնության շրջանակում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Թեհրանի մեկուսացման ավարտը նշանակում է Իրանի տնտեսության ակտիվացում, ինչի արդյունքում կարող են կյանքի կոչվել հայ-իրանական մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի, նավթամուղի կամ երկաթուղու կառուցումը: Այս մասին ապրիլի 11-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Իրան-«վեցնյակ» համաձայնություն. նոր հնարավորություններ և հեռանկարներ Հայաստանի համար» թեմայով քննարկմանը հայտարարեցին փորձագետները:
Օրենսդրական բացեր, թե՞ ֆինանսական ոչ բավարար միջոցներ
10.04.2015
10:30
Հայաստանի զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժօգնությունն արտերկրում ապահովելու համար կա երկու հիմնական խնդիր. օրենսդրական կարգավորումների բացակայությունն ու բավականաչափ ֆինանսական միջոցներ չունենալը:
Հայաստանում անհրաժեշտ է ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենք. ԵՄ պաշտոնյա
08.04.2015
11:00
Հայաստանում խտրականության դեմ օրենքի ընդունման կամ նույնանուն օրենսդրական նախագծի շուրջ հասարակական-քաղաքական քննարկումների ծավալման ժամկետները դեռ հստակ չեն: Այնուամենայնիվ հանրային սեկտորի ներկայացուցիչները և Արդադարատության նախարարությունը համակարծիք են այն հարցում, որ պետք չէ սպասել օրենքի ընդունմանը, այլ հարկավոր է համապատասխան բացատրական աշխատանքներ տանել հասարակության հետ:
Քաղհասարակությունը ներկայացնում է իր առաջարկները ԵՄ-ին
07.04.2015
12:00
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հորդորում են Եվրամիությանը ավելի հստակ և խիստ չափորոշիչներով գնահատել Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացրած բարեփոխումները: Եվրամիության ներկայացուցիչը սակայն պնդում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցում գնահատման չափանիշները հստակ են: Այդ չափորոշիչները, պնդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, մշակվում են Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարկության ներկայացուցիչների հետ տևական քննարկումների արդյունքում:
Դասընթաց. Առցանց հեռարձակում
03.04.2015
12:00
Ապրիլի 3-ին Հանրային լրագրության ակումբում տեղի ունեցավ «Առցանց հեռարձակում. Տեխնիկական հմտություններ եւ իրազեկման նորարար գործիքների կիրառում» թեմայով դասընթաց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ամենահուզող հարցերը դեռևս մնում են անպատասխան»
02.04.2015
14:00
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության քրեական գործի շրջանակում՝ նախաքննության ընթացքում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացություններն արդեն հայտնի են, սակայն կարևորագույն հարցերի պատասխանները դեռևս մնում են անհայտ: Նշեցին Ավետիսյանների սպանության քրեական գործում ներգրավված իրավապաշտպանները այսօր Գյումրու «Ասպարեզ» ակումբում՝ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած մարզային քննարկմանը:
Սահմանադրական բարեփոխումները կարող են ունենալ վտանգավոր հետևանքներ
31.03.2015
12:00
Սահմանադրական բարեփոխումները կատարվում են իշխանության վերարտադրության համար, ինչը վտանգավոր երևույթ է: Խորհրդարանական համակարգի պայմաններում, որն առաջարկվում է սահամանադրական բարեփոխումներով, իշխող կուսակցության առաջնորդը կարող է ձգտել «հավերժացնել իր իշխանությունը»: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ