Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Ձեռնարկատերերը կրճատում են արտահանումը և պահանջում պետական աջակցություն
27.03.2015
14:00
Դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը խնդիրներ է ստեղծել դեպի ՌԴ գյուղմթերքներ արտահանող հայաստանցի ձեռնարկատերերի համար: Վնասները մեղմելու համար մի խումբ արտահանողներ դիմել են Հայաստանի կառավարությանը՝ առաջարկով վերանայել վերցված վարկերի մարման ժամկետները և դրամական աջակցություն տրամադրել գյուղացիներին, ովքեր ապահովում են գործարարների համար հումք: Կառավարությունը պատրաստ է քննարկել աջակցության տարբերակները՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով գործարարներին դիվեսիֆիկացնել իրենց արտահանման շուկաները:
Խոսքի ազատության օր 2015
25.03.2015
14:00
Այսօր` մարտի 25-ին Գյումրիում 7-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 44 առաջարկ, որոշեց պարգեւատրել լրագրողների, հասարակական եւ քաղաքական գործիչների:
«Սևանա լճի ափամերձ տարածքներում հորատման աշխատանքներ չեն կատարվի»
25.03.2015
11:00
Կառավարության ներկայացուցիչները վստահեցնում են, որ Սևանա լճի ափամերձ տարածքներում նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման դեպքում հորատումներ չեն անցկացվի, մինչդեռ բնապահպաններն ու հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչները թերհավատորեն են մոտնեւոմ հնչեցված հայտարարություններին և ներկայացնում իրենց մտահոգությունները:
ԵՏՄ-ն պարտաստ չէ միասնական արժույթի ներդրմանը
23.03.2015
12:30
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի ձևավորման հնարավորությունների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հնչեց որպես ամպրոպ պարզ երկնքում: Անդամ պետությունները շատ խնդիրներ ունեն, դեռ չեն հաղթահարել տնտեսական ինտեգրացիայի դժվարությունները և շատ վաղ է խոսել միասնական արժույթի ձևավորման մասին: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը:
Հայաստանում կա տեղեկացվածության պակաս դաունի համախտանիշ ունեցող անձանց մասին
20.03.2015
12:00
Հայաստանում, ըստ փորձագիտական տվյալների, 2014 թ.-ին ծնվել է մոտ 45 դաունի համախտանիշ ունեցող երեխա: Հստակ և ամբողջական վիճակագրական տվյալներ չկան: Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ միայն 2014 թ.-ին Հայաստանում 22 դաունի համախտանիշ ունեցող երեխա է հանձնվել մանկատուն: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը:
«ՀՀ արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում դեռևս կան չլուծված խնդիրներ»
19.03.2015
09:30
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահների, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների և Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ երեկ Երևանում անցկացվեց քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտները Արևելյան Գործընկերության ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում» թեմայով:
Հայաստանում փորձ է արվում կոտրել փոքրամասնությունների մասին հանրային կարծրատիպերը
18.03.2015
12:30
Հայաստանում հունվար ամսին մեկնարկել է «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագիրը: Այն տևելու է երեք տարի: Ծրագրի նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության կայացմանը Հայաստանում: Ծրագրի հիմնական թիրախը խոցելի խմբերն են` սեռական, կրոնական և ազգային փոքրամասնությունները: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը:
«Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում անհրաժեշտ է սահմանել չափորոշիչներ»
18.03.2015
11:00
Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը չի գործում Հայաստանում և չկան հստակ սահմանված չափորոշիչներ, ուստի Արդարադատության նախարարությունը պետք է մշակի նոր հայեցակարգի նախագիծ բարեփոխումներ կատարելու համար. վստահեցնում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները՝ հակադրվելով պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
ՏԻՄ ընտրություններում եղել են խախտումներ և թերացումներ
17.03.2015
12:00
Մարտի 15-ին Հայաստանի 32 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում եղել են թերացումներ և խախտումներ: Բայց և այնպես դեռ վաղ է խոսել՝ տեղ գտած խախտումներն ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա, թե ոչ: Միևնույն ժամանակ դժվար է նաև ասել՝ խախտումները կրել են համատարած բնույթ, թե ոչ: Այս մասին հայտարարեցին ՏԻՄ ընտրություններում դիտորդական առքելություն անցկացրած դիտորդները և չժխտեցին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները:
ԵԽ հանձնակատարի բարձրաձայնած խնդիրները դեռևս լուծում չեն ստանում
16.03.2015
12:00
Թեև Եվրոպայի խորհրդի հանձնակատարի զեկույցը շատ օբյեկտիվ հնչեցված գնահատական էր Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, միևնույն է, գործնականում Հայաստանում դրական փոփոխություններ չեն նկատվում: Պնդում են իրավապաշտպան կազմակեպությունների ներկայացուցիչները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
Ինչո՞ւ չի մասնակցում ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններին
13.03.2015
12:30
Ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը սխալ է: Առհասարակ ընտրություններին չմասնակցելը քաղաքական կուսակցության համար ինքնասպանություն է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 13-ին կայացած «ՏԻՄ ընտրությունները Հայաստանի համայնքներում. նախընտրական իրավիճակի գնահատում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեցին իշխող ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
«Պրոբացիոն ծառայության հայեցակարգում առկա են ռիսկային կետեր»
13.03.2015
11:00
Պրոբացիոն ծառայության ներդրումը մի շարք բարեփոխումների կհանգեցնի Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, սակայն մյուս կողմից ՀՀ Կառավարությանը ներկայացրած պրոբացիոն ծառայության հայեցակարգում դեռևս կան որոշակի խնդրահարույց կետեր: Վստահեցնում են հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչները մարտի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:
Արմավիրցիները հիասթափված են և՛ ընդդիմությունից, և՛ իշխանությունից
11.03.2015
14:30
Հայաստանի Արամավիր քաղաքում մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտություններն անցնելու են բնակիչների համար ոչ սովորական իրավիճակում: Արմավիրի քաղաքապետի ընտրություններում բնակիչները գրեթե զրկված են այլընտրանքային թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորությունից: Ընտրությունների միակ թեկնածուն Արմավիրի գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Խլղաթյանն է:
Հայաստանի պետական գնումների համակարգում չկա իրական մրցակցություն
10.03.2015
11:00
Հայաստանի պետական գնումների համակարգում 2014-ին մտահոգիչ ցուցանիշներ են գրանցվել` մեկ անձից գնումների, բողոքարկման համակարգի և հաշվետվությունների թափանցիկության առումով: Ներկայացնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները օրենսդրորեն բարելավելու կարիք կա
06.03.2015
11:00
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակությունը վերականգնելու, անգործունակության ժամկետները սահմանելու և վերանայելու, ինչպես նաև անգործունակների դատարան դիմելու իրավունքը կարգավորելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա. վստահեցնում են հասարակական կազմակեպությունների և կառավարության ներկայացուցիչները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ