Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Նոր օրենսդրական կարգավորումները կլուծե՞ն արդյոք Երևանի քաղաքաշինական խնդիրները
30.03.2016
18:49
Վերջին երկու տասնամյակում Երևանի կենտրոնում իրականացվող լայնածավալ կառուցապատման աշխատանքների հետևանքով լուրջ խնդիրներ են առաջ եկել քաղաքաշինության ոլորտում՝ մասնավորապես պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքերի ոչնչացումը, նորակառույցների խիտ դասավորվածությունը հին բնակելի շենքերի արանքում և բազմաբնակարան շենքերին կցակառույցների ավելացումը, որն էլ իր հերթին առաջ է բերում սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանության հարցը:
Ինչո՞ւ չհանդիպեցին Սարգսյանն ու Ալիևը Վաշինգտոնում. փորձագետներ
30.03.2016
11:00
Ամերիկայի Միացյալ Նահանգները կցանկանային, անշուշտ, օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի Վաշինգտոնում գտնվելու փաստը՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար, սակայն արդեն իսկ պարզ է, որ նման հանդիպում տեղի չի ունենա:
Ընտրական օրենսգրքի նախագիծը բացառո՞ւմ է արդյոք կրկնաքվեարկությունը. թեժ բանավեճ
25.03.2016
18:00
Ընտրական օրեսնգրքի նախագծի շուրջ մարտի 25-ին «Ա1պլյուսի» տաղավարում տեղի ունեցած բանավեճին, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության և իշխանության ներկայացուցիչները, արծարծվեցին նախագծում առկա հիմնական մտահոգիչ դրույթները և հնչեցվեցին կաևորագույն առաջարկներ փոփոխություններ կատարելու համար:
Միգրացիոն ճգնաժամը բևեռացնում է եվրոպական հասարկությանը
24.03.2016
11:00
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպական Միությունում հանգեցրել է գերմնական հասարակության բևեռացմանը երկու ճամբարների՝ Գերմանիայի կառվարության պաշտոնական ուղենիշի աջակիցների և քննադատների:
Բյուջեի միջոցները պետական գնումներով մսխվում են. փորձագետներ
23.03.2016
12:00
Հայաստանի պետական գնումների համակարգը տնտեսության գրեթե հայելային արտացոլանքն է: Մենաշնորհների, բիզնեսի և քաղաքականության սերտաճման, կոռուպցիայի ազդեցությունը բավականին արտահայտիչ զգացվում է պետական գնումների համակարգում: Մեկ անձից և շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումները, որտեղ առկա են մեծ կոռուպցիոն ռիսկեր, այդ պատկերի արտացոլանքն է: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մարտի 23-ին կայացած «Պետական գնումների զարգացման միտումները 2015-ին» թեմայով մամլո ասուլիսին հայտարարեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Ավտովարորդների իրավունքների խախտում և օրենսդրական բացեր
23.03.2016
11:00
2015թ. մայիսից մեկնարկած «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի շրջանակում 350 գործ ներկայացվել է դատարան, որից 120-ը վարորդները շահել են: Մնացած գործերը դեռեւս ընթացքի մեջ են:
«Մաշա և Միշա արջերը կտեղափոխվեն Ռումինիա»
22.03.2016
11:00
Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում անթույլատրելի պայմաններում պահվող երկու արջերը` Մաշան եւ Միշան, մարտի 23-ին անվերադարձ կտեղափոխվեն Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան:
Ինչու՞ են նվազել Հայաստանում տուրիզմի ցուցանիշները
18.03.2016
13:00
Հայաստանի լոգիստիկ հասանելիության բարդությունը, Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, հայկական ավիացիայի շուկայում ստեղծված իրավիճակը, մարքեթինգի բացերը և ներքին ենթակառուցվածքների՝ հատկապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը, խոչնդոտում են զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին երեկ «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին ավիացիայի և զբոսաշրջության ոլորտի փորձագետները:
«Ինչու՞ Ռուսաստանը դուրս բերեց իր զինուժը Սիրիայից». քաղաքագետներ
18.03.2016
12:00
«Ռուսաստանը ոչ թե Սիրիայից է դուրս գալիս, այլ այնտեղ ստեղծված իրավիճակից: Սա կոչվում է «ելքի ռազմավարություն»»,-նման կարծիք հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մարտի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:
«Մատաղիսի գործով» ՄԻԵԴ-ի վճիռը լիարժեք հաղթանակ էր
18.03.2016
11:00
Փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ` մարտի 17-ին կայացրած Մատաղիսի աղմկահարույց գործով վճիռը համարում է լիարժեք հաղթանակ:
Աշխատանքային միգրացիան՝ ՄԻԱՎ վարակի տարածման հիմնական պատճառ
17.03.2016
11:00
Հայաստանում ՄԻԱՎ վարակի տարածվածության բարձր ցուցանիշների գլխավոր պատճառն աշխատանքային միգրացիան է:
Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծման պարագայում ԱԱՀ գանձման պրակտիկայից
16.03.2016
11:00
Թեպետ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը շաբաթներ առաջ պնդում էր, որ Հայաստանը շարունակելու է գանձել ավելացված արժեքի հարկ ֆիզիկական անձանցից Եվրասիական տնտեսական միության երկրներից ավտոմեքենաների ներմուծման պարագայում, այնուամենայնիվ Ազգային ժողովը մարտի 16-ին երկրորդ ընթերցմամբ և վերջնականորեն ընդունեց այդ պրակտիկային վերջ դնելու մասին օրենսդրական փոփոխությունները:
Հանրային քննարկում. ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները Հայաստանում
15.03.2016
15:00
Այսօր Կոնգրես հյուրանոցում անցկացվեց հանրային քննարկում «ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը և ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրները» թեմայով:
«Ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը հակասահմանադրական չէ». սահմանադրագետներ
14.03.2016
13:00
Նոր Ընտրական օրենսգրքում ներառված չեն ընդդիմության եւ քաղհասարակության առաջարկները, մասնավորապես, ստորագրված ընտրացուցակները հրապարակելու վերաբերյալ: Սա նախագծի հեղինակները հիմնավորում են ՀՀ ՍԴ որոշմամբ, որն, ըստ նրանց, ցուցակների հրապարակումը համարում է հակասահմանադրական: Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ ՍԴ որոշումը չի սահմանափակում ստորագրված ընտրացուցակների հրապարակման հնարավորությունը:
Շիրակի մարզում աճել է աշխատանք փնտրողների թիվը
11.03.2016
11:00
Անցյալ տարի Շիրակի մարզում գրանցված աշխատանք փնտրողների թիվն աճել է՝ 2014 թվականի ընթացքում արձանագրված 9000-ից հասնելով 15.400-ի: Միևնույն ժամանակ զբաղվածության պետական ծրագրերը շարունակում են իրենց աշխատանքները մարզում՝ գրանցելով, իրենց համոզմամբ, դրական արդյունքներ: Այսպես, Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի շնորհիվ Գյումրիում 563 մարդ գտել է աշխատանք, իսկ 254 մարդ ներգրավվել է սեզոնային ծրագրերի մեջ: Այս համախառն թիվը կազմում է 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ մարզում գրանցված աշխատանք փնտրողների ընդհանուր թվի (15.400) 5.30 տոկոսը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ