Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Լույս է ընծայվել «Որբաքաղաքը» գրքի հայերեն հրատարակությունը
02.07.2018
12:00
Արդեն լույս ընծայված «Որբաքաղաքը» գրքի հայերեն լրամշակված հրատարակությունը ներկայացնում է Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրիի) նախկին ցարական ռազմական պոստերի՝ Կազաչիի, Սևերսկիի և Պոլիգոնի զորանոցներում տեղակայված որբանոցների 1919-1931 թթ. պատմությունը։
«Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի քննարկում
29.06.2018
19:00
Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում ֆիլմի հեղինակների` Սոնա Սիմոնյանի և Հովհաննես Իշխանյանի հետ:
«Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքական պայմաններում. Թուրքիայի գործոնը»
29.06.2018
14:00
Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ղարաբաղյան խնդիրը նոր քաղաքականպայմաններում. Թուրքիայի գործոնը» թեմայով։

«Հայ ժողովրդի պատմության դասագրքեր. սրբագրելով նորագույն պատմությունը»
27.06.2018
12:30
Հունիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայ ժողովրդի պատմության դասագրքեր. սրբագրելով նորագույն պատմությունը» թեմայով։
Խոշտանգման դեպքերի բացահայտման դրական միտում «թավշյա հեղափոխությունից» հետո
26.06.2018
15:00
Նախկին իշխանությունների օրոք խոշտանգման դեպքերը երբեք չեն բացահայտվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն խոշտանգման որոշ գործերով վարույթ է ընդունվել. նման տեսակետ հայտնեցին իրավապաշտպանները հունիսի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը, որը նվիրված էր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան:
Հայ-թուրքական հարաբերությունների թունելի վերջում լույս չի երևում
26.06.2018
13:30
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխանությունը պահպանում է ինչպես խորհրդարանում, այնպես էլ նախագահի կարգավիճակում։
«Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում.ի՞նչ սպասել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»
25.06.2018
12:30
Հունիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ Թուրքիայում. ի՞նչ սպասել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում» թեմայով։
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
Հարցազրույց-ասուլիս ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ
22.06.2018
11:00
Հունիսի 22-ին Մեդիա կենտրոնում հյուրընկալվել էր ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով 2018թ․ ապրիլի 4-ին երկրորդ անգամ ընտրվեց հայաշատ Գլենդելի քաղաքապետ։ Վերջինս ամուր կապեր է պահում Հայաստանի հետ և ակտիվ դիրքորոշում է հայտնում սոցիալ-քաղաքական թեմաների առնչությամբ։
«Թավշյա հեղափոխությունը Թուրքիայում մեծ հույսեր ներշնչեց». Իթիր Էրհարթ
21.06.2018
14:00
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեզ շատ մեծ հույսեր ներշնչեց, որովհետև մենք էլ երկար տարիներ ունենք նույն իշխող ուժը. այս մասին հունիսի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին ասաց Թուրքիայում ճանաչված սոցիալական ձեռներեց, Աշոկա ծրագրի մասնակից, Աշոկա Թուրքիայի խորհրդի անդամ Իթիր Էրհարթը:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
«Ընդդեմ պարտադիրի. մտահոգություններ և առաջարկներ ուղղված կուտակային կենսաթոշակային համակարգին»
14.06.2018
12:00
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ինչպես հայտնի է, հունիսի 11-ին Կառավարությունը որոշում կայացրեց մտցնել նոր կարգավորում, որով 7,5 տոկոսը կվճարի կառավարությունը, 2,5 տոկոսը՝ քաղաքացին: Մինչ այդ 5 տոկոսը վճարում էր Կառավարությունը, 5 տոկոսը քաղաքացին:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ