Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
«ՏԻՄ ընտրություններն ու ներքաղաքական զարգացումները Գյումրիում»
14.10.2016
13:00
Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ԳԱԼԱ կուսակցության մամլո ասուլիսը «ՏԻՄ ընտրություններն ու ներքաղաքական զարգացումները Գյումրիում» թեմայով:
Փորձագետներ. Հայաստանում ձեւավորվել է տագնապային սպասողական իրավիճակ
13.10.2016
11:00
Թեպետ խորհրդարանական ընտրություններին դեռ կես տարուց ավել ժամանակ կա, իսկ ՏԻՄ ընտրություններից անցել է հաշված օրեր, Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն գործում են նախընտրական տրամաբանության ծիրում: Հանդես են գալիս նոր քաղաքական դերակատարներ, իսկ քննարկումների հիմնական թեման 2017 թ.-ի սկզբին սպասվող խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին քաղաքագետները:
Ռուսական փողերի լվացում Հայաստանում. նոր բացահայտումներ
10.10.2016
13:00
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը և ռուս գործարարները Հայաստանում փողերի լվացման մի մեծ գործընթաց են իրականացրել, որը վրիպել է իրավապահ մարմինների ուշադրությունից. այս մասին հոկտեմբերի 10-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեցին և մանրամասներ ներկայացրեցին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը:
Խտրականության դեմ պայքարը և հակախտրականության մասին օրենքի ընդունման անհրաժեշտությունը
10.10.2016
12:00
Խտրականությունը մեծագույն խնդիր է ոչ միայն անհատների համար, որոնք ենթարկվում են խտրականության, այլև ամբողջ հասարակության համար. այս մասին հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը հայտարարեցին «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի անդամները՝ ընգծելով որ Հայաստանում դեռևս չկա հակախտրականության մասին օրենք:
Հայաստանի պարտքային բեռը վտանգավոր սահմանագծի է մոտենում. փորձագետներ
07.10.2016
11:00
Հայաստանում վարչապետի եւ կառավարության տնտեսական բլոկի ողջ նախարարական կազմի փոփոխությունը տնտեսագետները գնահատում են ոչ այնքան որպես տնտեսական զարգացման մոդերի փոփոխության մասին ազդարարող քայլ, որքան ընտրություններից առաջ քաղաքական շարժառիչներից բխող գործողություն:
Ի՞նչ սպասել նոր կառավարությունից. քննարկում
04.10.2016
12:00
Երեկ «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում «Ի՞նչ սպասել նոր կառավարությունից» թեմայով, որին մասնակցում էին «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ու քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Հոկտեբերի 2-ի ընտրությունները չեն կարող համարվել ազատ և արդար. դիտորդներ
03.10.2016
12:00
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզի 373 համայնքում անցկացված ընտրություններն ընթացել են ընտրախախտումներով լի. այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին նման գնահատական հնչեցրեցին դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչները:
«ԱԺ մոնիտորինգ». ԱԺ 9-րդ նստաշրջանի և պատգամավորների գույքի, եկամուտների (2012 և 2016թթ.) հայտարարագրերի դիտարկման արդյունքները
30.09.2016
13:00
Սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը ներկայացրեց 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի գործունեության և պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները:
Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները
30.09.2016
12:00
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոն»-ում անցկացրեց քննարկում՝ «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները» թեմայով:
Տուրիզմը Հայաստանում զարգանում է, սակայն խնդիրները չեն պակասում
27.09.2016
12:00
Թեպետ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է, իսկ այս տարվա վեց ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,4%-ով աճել է, այնուամենայնիվ այս սեկտորում առկա խնդիրները շարունակում են իրենց զգացնել տալ: Դրանք են պետական քաղաքականության ֆինանսավորման սղությունը, ենթակառուցվածքների ոչ բարվոք վիճակը, կադրերի պակասը եւ զբոսաշրջիկի համար Հայաստանի հասանելիության հետ կապված խնդիրները:
5-օրյա քայլարշավ Գեղարքունիքում՝ ընդդեմ ընտանեկան բռնության
26.09.2016
11:00
Սեպտեմբերին Կանանց ռեսուրսային կենտրոնը անցկացրել է 5-օրյա քայլարշավ Գեղարքունի մարզում՝ ընդդեմ ընտանեկան բռնության:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ