Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Լիլիթ Ավագյան
Վեբինար Կորոնավիրուս-իրականություն և ընկալում.Վարուժան Մելքոնյան
20.04.2020
17:00
Հանրային լրագրության ակումբը ապրիլի 20-ին, ժամը 17:00-ին, կազմակերպեց վեբինար Կորոնավիրուս - իրականություն և ընկալում թեմայով: Քննարկվել են կորոնավիրուսի իրական վտանգավորության, վտանգի ընկալման, անորոշությունների և տարբեր աղբյուրներից ներարկվող վախերի և խուճապի հնարավոր հետևանքները:
Կառավարե՞լ, թե՞ կառավարվել. ո՞րն ենք ընտրում
16.04.2020
17:00
Ապրիլի 16-ին, Մեդիա կենտրոնը հարցազրույց է անցկացրել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ: Թեման՝ «Կառավարե՞լ, թե՞ կառավարվել. ո՞րն ենք ընտրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մանիպուլյացիա՝ անձի վրա քողարկված ազդեցություն. ինչպե՞ս ճանաչել ու պաշտպանվել. Մարիա Թևոսյան
13.04.2020
17:30
Ապրիլի 13 -ին, Հանրային լրագրության ակումբը կազմակերպեց վեբինար «Մանիպուլյացիա՝ անձի վրա քողարկված ազդեցություն. ինչպե՞ս ճանաչել ու պաշտպանվել» թեմայով:

Կորոնավիրուսի վտանգը Արցախում. ինչպե՞ս կանխել տարածումը
10.04.2020
19:00
Այսօր՝ ժամը 19:00-ին, Մեդիա կենտրոնը հարցազրույց անցկացրեց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Զրույցի թեման՝ Կորոնավիրուսի վտանգը՝ Արցախում. ինչպե՞ս կանխել տարածումը:
«ՔԿՀ-ները պատրաստ չէի՞ն կորոնավիրուսի տարածմանը․ դիտորդական խումբն ու նախարարությունը հակասում են միմյանց»
09.04.2020
13:00
Ապրիլի 9-ին «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «ՔԿՀ-ները պատրաստ չէի՞ն կորոնավիրուսի տարածմանը․ դիտորդական խումբն ու նախարարությունը հակասում են միմյանց» թեմայով:
«Կարանտի՞ն է. միևնույն է, խնամե՜ք Ձեզ. Ինչու՞ է կարևոր ինքնախնամքը սթրեսային իրավիճակում»
08.04.2020
12:30
Աշխարհը, այդ թվում՝ յուրաքանչյուրս, անսովոր իրավիճակում ենք՝ սթրեսայի՜ն իրավիճակում:
Կարո՞ղ ենք մենք կառավարել ինքներս մեզ այնպես, որ նվազագույն կորուստներով կամ առանց կորուստների հաղթահարենք այս իրավիճակը: Ու՞մ ձեռքին է լուծումների բանալին:

Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելու՞ է
07.04.2020
12:10
Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:
Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
01.04.2020
18:40
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
«Զարմացած եմ՝ ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսքան շտապ լքեց տարածաշրջանը»
23.03.2020
18:00
ԱՄՆ-ը, Հայաստանից բացի, միակ պետությունն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու Արցախի անկախությունը։ Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Միացյալ նահանգները դադարեցրել է Արցախին տրվելիք ուղիղ օգնությունը: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մտավախություն էր հայտնել, որ Արցախին տրամադրվող օգնությունը կարող է փոխակերպվել «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագրով: Որքանո՞վ է հավանական նման տարբերակը:
Թևան Պողոսյանի գինու պաշարները բավարար են՝ Հայաստանում ներքաղաքական համերշախությունն ապահովելու համար
23.03.2020
17:00
ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին ականազերծման նպատակներով ուղիղ ֆինանսավորումը: Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանի՝ պետք է հասկանալ՝ ինչու՞ դա տեղի ունեցավ և որտե՞ղ ենք թերացել, փորձենք հնարավոր տարբերակները՝ վերականգնելու Արցախին տրամադրվելիք ԱՄՆ հումանիտար օգնությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաների ենթադրություններին, թե ԱՄՆ-ը հնարավոր է ֆինանսավորի «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագիրը, պարոն Պողոսյանը միանշանակ չընդունեց. «Պետք է հասկանանք՝ դրանք եռակո՞ղմ ծրագրեր են, տրամադրվելու են Արցախի Հանրապետությանը. Հայաստանին և Ադրբեջանի՞ն: Եթե՝ոչ, ուրեմն պետք է պարզ, հասարակ լեզվով և՛ ՀՀ-ն, և՛ Արցախը, ասեն, որ եթե չլինեն եռակողմ ծրագրեր,այդ ծրագրերն այլևս հետաքրքիր չեն, և որևէ մեկը Հայաստանում այլևս չի ներգրավվի»:
«Արտակարգ դրություն. խուճապ ԶԼՄ-ներո՞ւմ, թե ԶԼՄ-ներից դուրս»
20.03.2020
15:00
Մարտի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ առցանց հարցազրույց «Արտակարգ դրություն. խուճապ ԶԼՄ-ներո՞ւմ, թե ԶԼՄ-ներից դուրս» թեմայով:

«Աղոթե՞լ ես, Դեզդեմոնա. ինչո՞ւ են սպանվում կանայք կյանքում և գրականությունում»
11.03.2020
12:00
Մարտի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Աղոթե՞լ ես, Դեզդեմոնա. ինչո՞ւ են սպանվում կանայք կյանքում և գրականությունում» թեմայով:
«Ժամանակակից գրականություն կա՜: Չե՞ք հավատում, հետևեք «Գրականություն» էջին»
05.03.2020
12:00
Այսօր՝ Մարտի 5-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում «Ժամանակակից գրականություն կա՜: Չե՞ք հավատում, հետևեք «Գրականություն» էջին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ