Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Դերենիկ Մալխասյան
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Սահմանադրությամբ երաշխավորված անվճա՞ր, թե՞ մասամբ վճարովի միջնակարգ կրթություն»
13.11.2017
11:00
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը։
«Գյումրու զարգացման ծրագրերը և անօթևանության խնդրի լուծումները. բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը»
10.11.2017
12:00
Վերջին շրջանում Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի զարգացման ծրագրերի մասին խոսում են և՛ կենտրոնական, և՛ տեղական իշխանությունները։ Ներկայում քաղաքը զարգացնելու առաջնային ուղղություններից մեկն է համարվում զբոսաշրջությունը, և իշխանությունները խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ ապահովել այդ ոլորտի զարգացման համար։
«Բնապահպանական վերահսկողության խնդիրներ և հանքարդյունաբերություն. ի՞նչն է խանգարում բնապահպանական աղետի կանխմանը»
03.11.2017
12:00
Նոյեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Բնապահպանական վերահսկողության խնդիրներ և հանքարդյունաբերություն. ի՞նչն է խանգարում բնապահպանական աղետի կանխմանը» թեմայով:
«ԵԼՔ» դաշինքի՝ ՀՀ անվտանգության և պաշտպանության տեսլականը․նախընտրական ծրագիր և գործնական քայլեր
02.11.2017
13:00
6-րդ գումարման Ազգային ժողով անցած բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում առանձին դրույթներ ու առաջարկություններ ունեն երկրի անվտանգության խնդիրների հետ կապված:
«Հայաստան- ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ»
23.10.2017
12:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սույն փաստաթղթի տնտեսական բաղադրիչը հանրային, քաղաքական և լրատվական շրջանակների համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Այժմ փորձ է արվում պարզաբանել ու հասկանել, թե Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսական ոլորտում ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում և ընդհանրապես ինչպիսի՞ն կլինի փաստաթղթի տնտեսական ազդեցությունը։
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո»
10.10.2017
12:00
Հոկտեմբերի 10-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայ-թուրքական հարաբերությունները արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով:
«Հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում»
09.10.2017
14:30
8 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները բեկումնային դերակատարություն ունեցան ինչպես երկու երկրների հարաբերություններում, այնպես էլ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
04.10.2017
11:00
Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո հայկական գյուղում տեղի ունեցավ բախումներով զուգորդված միջադեպ ոստիկանական ուժերի և գյուղացիների միջև։
Քննարկում Վանաձորում. «Վանաձորի ավագանու ընտրություններից 1 տարի անց. դիտարկումներ և գնահատականներ»
02.10.2017
13:00
2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր և Գյումրի քաղաքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին համամասնական ընտրակարգով։
«Դպրոցներում ռուսաց լեզվին` նոր կարգավիճակ տրամադրելու մասին հայեցակարգ. հնարավոր ռիսկեր և մտահոգություններ»
26.09.2017
11:00
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի նախագիծ։
«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
25.09.2017
12:00
2017թ. աշնանը սպասվում է, որ ստորագրվելու է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Հայաստանին հնարավորություն է տալու ավելի ամուր կանգնել եվրաինտեգրացիայի քաղաքական կուրսի վրա։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ