Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Արևիկ Սահակյան
Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափի քննարկումների ամփոփում
20.04.2016
12:00
«Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով մի քանի հանդիպումները ցույց տվեցին, որ այն ձախողված է, քանի որ իշխանությունը անգամ ընդդիմության կողմից առաջարկների կոմպրոմիսային տարբերակի ներկայացումից հետո պատրաստ չէ գնալ զիջումների:
Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը
12.04.2016
13:00
«Եթե դիտարկենք ռուս-հայկական քաղաքական ամուսնությունը», ապա ստիպված ենք արձանագրել, որ դրանում տեղ գտավ ընտանեկան բռնության դրսեւորում»- «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` ընդգծելով, որ քառօրյա պատերազմի հիմնական բացասական հետևանքներն էին հրադադարի ավարտը և դիվանագիտական գործընթացի դադարեցումը:
«Նոր իրավիճակ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ. հրադադարի և բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները»
07.04.2016
11:00
«Ռազմական առումով Ադրբեջանը պարտվել է, քանի որ հարձակվող կողմի խնդիրը պետք է լինի հաղթելը, իսկ պաշտպանվող կողմի խնդիրը չպարտվելն է».- այսօր Մեդիա կենտրոնում «Նոր իրավիճակ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ. հրադադարի և բանակցային գործընթացի հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ադրբեջանը ձախողել է իր ծրագիրը». քննարկում
04.04.2016
13:00
«Այն ծրագիրը, որը մշակել էր Ադրբեջանը, ձախողվեց»,- «Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված «Ղարաբաղյան ճակատում մարտական գործողությունների վերսկսման պատճառներն ու հնարավոր զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Քննարկում. «Իրավիճակի շեշտակի սրումը շփման գծում»
02.04.2016
16:00
«Իրավիճակը լուրջ է եւ շատ նման է պատերազմի»,- այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված «Իրավիճակի շեշտակի սրումը սահմանին» թեմայով քննակման ժամանակ հայտարարեց «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ն պետք է դիմի ՄԱԿ-ին` անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու պահանջով:
Թումանյան 25 շենքը Երևանի կենտրոնում կարող է հռչակվել որպես հանրային գերակա շահ. բնակիչները բարձրաձայնում են
02.04.2016
11:00
Թումանյան 25 շենքի բնակիչների շահերի պաշտպանության նպատակով բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները ձեռնարկվելու են: Եթե անգամ հայկական դատական երեք ատյանները մերժեն շենքի բնակիչների հայցը, ապա նրանք դիմելու են Սահամադրական դատարան, իսկ այստեղ էլ պարտվելու դեպքում` արդեն Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան:
«Հարցազրույց Շավարշ Քոչարյանի հետ»
01.04.2016
16:00
Ապրիլի 1-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:
«Ի՞նչ արդյունավետություն կունենա բանակցությունների «4+4+4» ձևաչափը ԸՕ նախագծի շուրջ»
31.03.2016
13:00
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով բանակցությունների մեկնարկի և նախագծում առկա մտահոգիչ դրույթների շուրջ երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ բանավեճ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի միջև:
Ավտովարորդների իրավունքների խախտում և օրենսդրական բացեր
23.03.2016
11:00
2015թ. մայիսից մեկնարկած «Անվճար իրավաբանական օգնություն ավտովարորդներին» ծրագրի շրջանակում 350 գործ ներկայացվել է դատարան, որից 120-ը վարորդները շահել են: Մնացած գործերը դեռեւս ընթացքի մեջ են:
«Մաշա և Միշա արջերը կտեղափոխվեն Ռումինիա»
22.03.2016
11:00
Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում անթույլատրելի պայմաններում պահվող երկու արջերը` Մաշան եւ Միշան, մարտի 23-ին անվերադարձ կտեղափոխվեն Ռումինիայում գտնվող «Լիբեարտի» արջերի մասնագիտացված ապաստարան:
«Ինչու՞ Ռուսաստանը դուրս բերեց իր զինուժը Սիրիայից». քաղաքագետներ
18.03.2016
12:00
«Ռուսաստանը ոչ թե Սիրիայից է դուրս գալիս, այլ այնտեղ ստեղծված իրավիճակից: Սա կոչվում է «ելքի ռազմավարություն»»,-նման կարծիք հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մարտի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:
«Մատաղիսի գործով» ՄԻԵԴ-ի վճիռը լիարժեք հաղթանակ էր
18.03.2016
11:00
Փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ` մարտի 17-ին կայացրած Մատաղիսի աղմկահարույց գործով վճիռը համարում է լիարժեք հաղթանակ:
Մտահոգիչ դրույթներ լրագրողների և դիտորդների համար ԸՕ նախագծում
10.03.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Դիտորդների եւ լրագրողների սահմանափակումները նոր Ընտրական օրենսգրքի նախագծում» թեմայով, որին մասնակցում էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը:
Ե՞րբ կբացահայտվեն զոհված զինծառայողների դատական գործերը և կպատժվեն մեղավորները
09.03.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների դատական գործերի ընթացքը թեմայով», որին մասնակցում էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը և զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայր Ինգա Ղազարյանը:
Հարցազրույց-ասուլիս Լևոն Զուրաբյանի հետ
11.12.2015
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «ՈՉ»-ի ճակատի համատեղ շտաբի պետ Լեւոն Զուրաբյանի մամլո ասուլիսը, որի ընթացքւոմ նա ներկայացրեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ընտրակեղծիքների վերաբերյալ փաստեր և ուսումնասիրության արդյունքներ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ