Հաղորդագրություններ
Որոնել ըստ պիտակի ըստ օրացույցի
Զետեղվել է Լիլիթ Առաքելյան
5-օրյա քայլարշավ Գեղարքունիքում՝ ընդդեմ ընտանեկան բռնության
26.09.2016
11:00
Սեպտեմբերին Կանանց ռեսուրսային կենտրոնը անցկացրել է 5-օրյա քայլարշավ Գեղարքունի մարզում՝ ընդդեմ ընտանեկան բռնության:
«Ինչպե՞ս են ընթացել ՏԻՄ ընտրությունները. ամփոփ գնահատականներ»
20.09.2016
17:09
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզի 317 համայնքում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին գրանցվել են մի շարք ընտրախախտումներ, որոնց մասին բարձրաձայնեցին «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:
Քաղհասարակության գնահատականը Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին
13.09.2016
11:00
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դրական քայլ են որակում սեպտեմբերի 10-ին իշխանության և ընդդիմության միջև նախաստորագրված համաձայնագիրը Ընտրական օրենսգրքի շուրջ:
Իրավական գնահատական Գնել Հայրապետյանի սեփականության հարցով դատական գործին
08.09.2016
11:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս ՀՀ քաղաքացի Գնել Հայրապետյանի սեփականության հարցով դատական գործի վերաբերյալ, որին մասնակցում էր նաև Գնել Հայրապետյանի փաստաբան Վարդան Առաքելյանը:
Հասարակական վերաբերմունքը կտրուկ փոխվել է դեպի ԵԱՏՄ անդամակցությունը
01.09.2016
12:00
Համաձայն «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ. հասարակական կարծիքի ուսումնասիրության» արդյունքների՝ Հայաստանում հասարակական տրամադրություններն ու կարծիքները ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ ամբողջովին փոխվել են:
Ի՞նչ մասնակցություն են ապահովելու ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները գալիք ՏԻՄ ընտրություններում
31.08.2016
12:00
Գալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու՝ ի տարբերություն նախորդ տարիների, ինչը դրական միտում է Հայաստանի ներքաղաքական կյանքում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պայքարելու է համայնքներում իշխանությունը վերցնելու համար
29.08.2016
11:00
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է սեպետմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին նախատեսվող ՏԻՄ ընտրություններին և ընդհանուր թվով 53 թեկնածու է առաջադրել՝ փոքր և մեծ համայնքներում մրցակցություն ապահովելու համար:
«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ամբողջությամբ բացահայտված չէ». իրավապաշտպաններ
24.08.2016
12:00
«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ամբողջությամբ բացահայտված չէ». այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Անդրիաս Ղուկասյանը չի կատարել իրեն վերագրված հանցագործությունը». փաստաբան
23.08.2016
11:00
Վաղը Վերաքննիչ դատարանը կքննի և որոշում կկայացնի՝ Սարի թաղի դեպքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որի համար փաստաբանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Իրավապաշտպանների գնահատականն ու հետագա քայլերը Սարի թաղի դեպքով կալանավորվածների և «Սասնա ծռերի» անդամների գործով
22.08.2016
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում Սարի թաղի դեպքերից հետո ձերբակալաված քաղաքացիների, քաղաքական գործիչների և «Սասնա ծռեր» խմբի անդամների քրեական գործերի վերաբերյալ:
«Ճգնաժամից ե՞լք, թե՞ ավելի մեծ ճգնաժամի պատճառ. հասարակական և մշակութային գործիչները զինված հարձակման մասին»
22.07.2016
17:00
Շուրջ մեկ շաբաթ առաջ Երևանում զիված խմբի հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ «Մեդիա կենտրոնը» անցկացրեց բանավեճ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում «Ճգնաժամից ե՞լք, թե՞ ավելի մեծ ճգնաժամի պատճառ. հասարակական և մշակութային գործիչները զինված հարձակման մասին» թեմայով:
«Քաղակտիվիստների բերման ենթարկումը Երևանում զինված հարձակումից հետո. իրավական գնահատականներ»
19.07.2016
12:00
Վերջին երկու օրերին քաղաքացիական ակտիվիստներին բերման են ենթարկել ու տեղափոխել ոչ թե ոստիկանական բաժանմունք, այլ Ոստիկանության զորքերի զորամաս. այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս մասին հայտարարեցին իրավապաշտպանները:
«Զինված հարձակում Երևանում. զարգացումներ և հետևանքներ»
18.07.2016
13:00
«Անընդունելի է զենքով ու զինված ներքին հարցեր լուծելը և անսպասելի է, որ նրանք այդպիսի քայլի դիմեցին». այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ