Թափուր աշխատատեղ «Մեդիա կենտրոնում»
24.12.2013
14:50
«Հանրային լրագրության ակումբը» աշխատանքի է հրավիրում փորձառու անձանց՝ «Մեդիա կենտրոնի» խմբագրի օգնականի աշխատանքը կատարելու համար:

Դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ. հունվարի 10-ը:

Մասնագիտական պահանջները`

  • Բարձրագույն կրթություն լրագրության կամ այլ հարակից ոլորտներում
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն
  • Հաղորդակցական հմտություններ
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և միջանձնային հաղորդակցության հմտություններ
  • Համակարգչի և գրասենյակային սարքավորումների օգտագործման հմտություններ
  • ԶԼՄ-ների, սոցիալական ցանցերի շուկայի իմացություն
  • Տեքստերի հետ աշխատելու, դրանք խմբագրելու, մամլո հաղորդագրություններ գրելու, հաշվետվություններ կազմելու փորձ
  • Արագ մտածելու և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություններ
  • Աշխատանքը ժամանակին կատարելու, առաջնային խնդիրները լուծելու ունակություններ և կազմակերպչական հմտություններ

 Աշխատանքի նկարագրությունը` 

  • Ասուլիսների, քննարկումների, բանավեճերի կազմակերպում և վարում
  • Մամուլի հաղորդագրությունների, այլ լրագրողական ու ներկայացուցչական տեքստերի պատրաստում և տարածում
  • Հաշվետվությունների պատրաստում
  • Սոցիալական կայքերում «Մեդիա կենտրոնի» էջերի վարում
  • Տեղեկությունների հավաքագրում
  • Մասնակցություն հանդիպումներում, խմբային քննարկումներում
  • Գործնական նամակագրության իրականացում
  • Միջոցառումների ուղիղ հեռարձակում՝ յուսթրիմ համակարգով
  • Ծրագրով նախատեսված այլ գործառույթներ

Դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ. հունվարի 10-ը:

Ուղարկեք Ձեր համառոտ կենսագրությունը (CV) sedamuradyan@pjc.am հասցեին` նամակի վերնագրի տողում (subject line) նշելով «աշխատանք»:

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ