Ազգային ժողովի մոտ 70 պատգամավոր «լուռ» է
Փետրվարի 19, 12:00

Անցած 6-րդ նստաշրջանի ընթացքում օրինաստեղծ աշխատանքում ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնողականությունը նախորդ նստաշրջանի համեմատ 5% աճել է գրանցել: ԱԺ-Կառավարություն տոկոսային հարաբերակցությունը դարձել է 10/90%: Միևնույն ժամանակ բազմաթիվ խնդիրներ խորհրդարանի աշխատանքում պահպանվում են: 

Խորհրդարանում ներկայացված պատգամավորների գրեթե կեսը «լուռ» են, չեն մասնակցում նիստերի աշխատանքներին, իսկ շատ պատգամավորներ ներկայանում են նիստերին միայն առիթից առիթ: Խորհրդարանում երբեմն խախտվում են նաև օրենքով սահմանված ընթացակարգերը, իսկ արտահերթ նիստերի օրակարգը շարունակում է մնալ գերհագեցած:

Այս մասին ասված է Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցում, որը պատրաստել է «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը  «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրագործումն ու զեկույցի  հրատարակումը ֆինանսավորում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը:

Կարդալ ավելին

Print Friendly and PDF
Այլ ալբոմներ
«Բախումներ Ջավախքում. հետագա զարգացումներ և գնահատականներ»
Հայաստանում ավելացել է Եվրամիության կողմնակիցների թիվը
«Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ»
Հարցազրույց-ասուլիս Բագրատ Ասատրյանի հետ
Բրազիլիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Ինֆորամատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ