«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
«Կին» միջազգային կինոփառատոնը հնարավորություն է տալիս կանանց ձայնը դարձնել ավելի լսելի, և աշխարհը տեսնել ոչ միայն տղամարդու, այլև կնոջ տեսանկյունից:

Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը տեղի է ունեցել նոյեմբերի 14-18-ը Երևանում: Ասուլիսին մասնակցում էին կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը և ժյուրիի անդամ Տատյանա Դանիելյանցը:

Կինոփառատոնի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ կին ռեժիսորները կարող են ներկայացնել իրենց ֆիլմերը: Այս տարի կինոփառատոնը տարբեր երկրներից ունեցել է 500 դիմում, սակայն 20 երկրներից (Ռուսաստան, Կանադա,Իսպանիա, Իսրայել, ԱՄՆ, Անգլիա, Կորեա, Կոսովո, Մեքսիկա, Ավստրալիա և այլն) ընտրվել են 60 ֆիլմեր:
«Այս փառատոնը կին ռեժիսորներին ճանապարհ հարթելու ևս մեկ հնարավորություն է: Մենք աշխատում ենք հնարավորին չափ օգնել նրանց: Հաճախ որպես ժյուրիի անդամ հրավիրում ենք այլ փառատոնների տնօրեններին կամ ներկայացուցիչներին, որոնք ընտրված ֆիլմերը հետագայում ցուցադրում են իրենց փառատոններում»,-ասաց կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը:

Կինոփառատոնի ժյուրին բաղկացած է տարբեր երկրներից ընտրված և տարբեր մասնագիտությունների տեր 5 անդամներից: Ժյուրիի անդամ Տատյանա Դանիելյանցն ասաց, որ դա մի կողմից լավ է, մյուս կողմից բարդություններ է առաջացնում:

«Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն ունի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ երբ ժյուրիի անդամները լինում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հույս կա, որ կընտրվեն լավագույն ֆիլմերը»,-ընդգծեց Տատյանա Դանիելյանցը:

Փառատոնի յուրաքանչյուր տարվա առաձնահատկությունը նոր ֆիլմերն են՝ նոր հայացքներով: Դրանք նոր խնդիրներ են բարձրացնում՝ բացահայտելով այսօրվա իրականությունը:

«Մեր փառատոնի ժամանակ կարող եք տեսնել բազմազան թեմաներ՝ սկսած կնոջ միայնությունից, վերջացրած ընտանիքում, աշխատանքի վայրում ունեցած խնդիրները: Սակայն մենք թեման չենք սահմանափակում միայն կանանց խնդիրներով. կինը՝ որպես հասարակության լիարժեք անդամ, կարող է կարծիքներ ունենալ տարբեր հարցերի վերաբերյալ: Նա կարող է խոսել պատերազմի և այլ խնդիրների մասին: Մեզ մոտ սահմանափակումներ չկան, կարևորը ֆիլմի որակն է, արժեքը՝ որպես արվետի գործ»- հավելեց Մարիամ Օհանյանը:

Հայաստանից ներկայացվել են 3 ֆիլմեր՝ ուսանողուհի Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» ֆիլմը, Անժել Ֆրանգյանի ֆիլմը, որը վերաբերում է խնդիրներ ունեցող մարդկանց և Քրիստինե Ղազարյանի ֆիլմը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսին: Կինոփառատոնն ունի լավագույն ֆիլմ, հատուկ մրցանակ, 5 դիպլոմ և մրցանակ լավագույն ռուսական ֆիլմին՝ Ռուսական համագործակցության կողմից:

Անդրադառնալով հայկական կինեմատոգրաֆիայի խնդիներին՝ Մարիամ Օհանյանը ցավով հայտնեց, որ աղջիկ ռեժիսորներից շատ քչերն են համապատասխան կրթություն ստանալուց հետո շարունակում աշխատել իրենց մասնագիտությամբ: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում չկան համապատասխան պայմաններ՝ արդյունավետ ստեղծագործելու համար:

«Կինոն ունի շատ կարևոր քաղաքական նշանակություն, քանի որ կինոյի միջոցով են այլ երկրներում ճանաչում տվյալ երկիրը: Սակայն, այսօր այն ամբողջովին կտրված է հասարակությունից, իսկ արվեստը, որը կտրված է հասարակությունից, մեռած արվեստ է: Կինոյի դերը հասարակության հետ երկխոսության մեջ մտնելն է: Կան ֆիլմեր, որոնք ունեն մեծ հանդիատես, սակայն որակի տեսանկյունից, ցավոք սրտի, չեն համապատասխանում չափանիշներին և որոշ ժամանակ անց շատ արագ կհնանան: Մենք չենք ունենա այն փոքրիկ կղզիները, որոնցով հետո կկառուցենք հայկական կինոյի պատմությունը,-ասաց Մարիամ Օհանյանը:

Իր հերթին Տատյանա Դանիելյանցը կարծում է, որ Հայաստանում ֆիլմ ինդուստրիան վերականգնվում է: Ի հայտ են գալիս նոր ձայներ, որոնց հնարավոր չէ լռեցնել նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակներում:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ