Ցորենի ալյուր՝ հարստացնե՞լ, թե ոչ
09.02.2015
12:00
Հայաստանյան հանրության մեջ հնչում են միանգամայն հակադիր կարծիքներ կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունը միանշանակ դրական լույսքի ներքո է ներկայցնում ցորենից ստացված բարձրակարգ ալյուրը պրեմիքսներով՝ երկաթով և ֆոլաթթվով, հարստացնելու ծրագիրը, քանի որ այն, ըստ գերատեսչության մասնագետների, նպատակ ունի կանխարգելելու հանրության որոշակի խմբերի մոտ անեմիան (սակավարյունությունը):

Նախաձեռնության ընդդիմախոսները նշում են, որ օրեսնդրական նախաձեռնության իրականացման դեպքում հանրային առողջության համար կարող է առաջանալ վտանգ: Նրանց կարծիքով ցորենի ալյուրի հարստացումը կարող է հանգեցնել ֆոլաթթվի և երկաթի չափաբաժնի գերազանցմանը օրգանիզմում, ինչը կունենա վտանգավոր հետևանքներ մարդկանց առողջության համար: 

Անցած տարվա նոյեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»: Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով: Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է` ՅՈւՆԻՍԵՖ-ը, որը հայտնել է, որ անվճար կտրամադրի սարքավորումներ և մեթոդաբանական գիտելիքներ:

Երկրորդ նախագծով կառավարությունը նախատեսում է տուգանքներ խոշոր տնտեսվարողների համար՝ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու դեպքում: Օրենքի նախագծերի փաթեթը ներկայացված է Ազգային ժողով: Օրինագիծը ընդունելու պարագայում էլ ուժի մեջ կմտնի 2016 թ., իսկ մինչ այդ Հայաստանում պետք է իրականացվի ևս մեկ հետազոտություն բնակչության շրջանում սակավարյունության տարածվածության վերաբերյալ:

Համաշխարհային մասշտաբով, 82 երկիր ունի օրենսդրություն արդյունաբերական եղանակով աղացած առնվազն մեկ տեսակի հացահատիկի հարստացման վերաբերյալ: Առողջապահության նախարարության մասնագեների՝ օրինագծի ընդումման կողմ փաստարկներից մեկը «համարխարհային դրական փորձն է»:

«Շատ զարգացած երկրներ, այդ թվում ԱՄՆ-ում ալյուրի հաստացումը պարտադիր է: Համաշխարհային վիճակագրությունը խոսում է միայն դրական արդյունքների մասին: Ցորենն իր մեջ պարունակում է օրգաիզմի համար անհրաժեշտ ալյուր և ֆոլաթթու, որը էականորեն կրճատվում է աղալու պրոցեսում: Օրենքի ընդունումը նշանակում է ցորենի ալյուրը հաստացնել ոչ թե քիմիական նյութերով, այլ վերդարձնել այն, ինչ կորչել է ալրաղացներում», - հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Մեդիա կենտրոնում» հունվարի 9-ին անցկացվեց քննարկում ««Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը» թեմայով: Քննարկման բանախոսներն էին ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը, ՀՀ  Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, Յոլյանի անվան աչյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանը, կենսաքիմիկ Սուսաննա Բաղդասարյանը և բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանը:

Կենսֆիզիկ Աշոտ Կարապետյանը, հակադարձելով Կարինե Սարիբեկյանին, նշեց, որ Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման կարիք չկա: Իր խոսքում հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին՝ նշեց, որ համապատասխան օրենքի ընդունումը տեղին է, երբ բնակչության շրջանում սակավարյունությունը կազմում է 20-40%:

Համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության տվյալների` նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37 % և 25 %:

«Հայաստանում ողջ բնակչության շրջանում սակավարյունության տարածվածության վերաբերյալ տվյալներ չկան: Որոշակի տվյալներ կան թիրախային խմբերի մասին, որոնցից են հատկապես հղի կանայք, սակայն այդ տվյալներն էլ հենց հետազոտության հեղինակները դնում են կասկածի տակ: Միայն այդ տվյալների հիման վրա ցորենի այլուրի հարստացում իրականացնելը տեղին չէ, պետք է առաջնորդվել ողջ բնակչության վերաբերյալ ամփոփ տվյալներով», - ասաց Կարապետյանը:

Միևնույն ժամանակ նա դրական արձագանքեց Կարինե Սարբեկյանի առաջարկին՝ մասնակցել առաջիկա մեկ տարվա ընթացքում բնակչության շրջանում նախատեսված հետազոտական աշխատանքներին:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կարևորեց համատեղ և կառուցողական աշխատանքը սպասվող հետազոտությունների ժամանակ, որպեսզի «մարդկանց մոտ չպարզաբանված հարցեր չմնան»: Պիպոյանի համոզմամբ՝ ալյուրի ֆորտիֆիկացիան խնդրի լուծումներից մեկն է: «Պետք է փնտրել նաև այլ լուծումներ: Սակավարյունության դեպքում այլուրի հաստացում իրականացվում է, երբ բնակչության մեջ իրապես առկա է հիվանդությունների բարձր ռիսկ: Մենք չգիտենք` նման ռիսկ մեր երկրում կա թե ոչ, քանի որ համապատասխան հետազոտական տվյալներ չկան», - ասաց Պիպոյանը:

Բարձրակարգ ալյուրի հարստացման հիմնական պատճառներից մեկը, ըստ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանի, Հայաստանում աղքատության բարձր ցուցանիշներն են: Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի բնակչության 35% համարվում է աղքատ: «Մեր սննդամթերքի ռացիոնը չի փոխվում: Մեր բնակչության սննդակարգում չկա երկաթով հարուստ սննդամթերք: Հաշվի առնելով այս հանգամանքը ևս՝ կառավարությունը նախաձեռնել է ալյուրի հարստացման ծրագիրը: Սա կարևոր առողջապահական ծրագիր է», - նշեց բանախոսը:

Քննարկման ամփոփումից պարզ դարձավ, որ բանախոսներից յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին, սակայն նրանցից շատերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել բնակչության շրջանում սակավարյունության տարածվածության վերաբերյալ հետազոտական աշխատանքներին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ