Մենք Գերակա շահի պատանդներ ենք. բնակիչներ
04.03.2015
11:00
Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող Local Developers ընկերության և Երևանի կենտրոնի Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչների միջև սեփականության իրավունքի շուրջ պայքարը մտնում է «վճռորոշ փուլ»: Local Developers ընկերությունը, որը 2007 թ-ից հանդիսանում է այդ շենքերի կառուցապատողը դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց պատկանող բնկարաններից հանելու համար: Բնակիչները չեն պատրաստվում տեղի տալ և հայտարարում են, որ սկսելու են «ավելի ակտիվ պայքարել» իրենց սեփականության համար:

Այս մասին «Մեդիա Կենտրոնում» մարտի 4-ին կայացած «Իրավական խախտումների խնդիրը բացառիկ գերակա շահի ոլորտում» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեցին Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներ՝ ներկայացնելով նշված հասցեների հետ կապված վերջին զարգացումները: Ասուլիսին մասնակցում էին «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ, բնակիչ Վարդան Գերավետյանը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը, գեղանկարիչ, բնակիչ Վարդան Գաբրիելյանը և մանկավարժ, բնակիչ Ֆլորա Ուդումյանը:

Վարդան Գաբրիելյանի խոսքերով՝ բնակիչները հիմա գտնվում են պայքարի նոր փուլում: «Նշված հասցեների 22 բնակարանի տերերը պայքարում են, ոչ մեկ չի ուզում ու չի պատրաստվում լքել իր բնակարանը: Մենք ակտիվացնելու ենք առաջիկայում մեր գործողությունները: Իսկ հենց վաղը՝ մարտի 5-ին, Հյուսիսային պողոտայի հարևանությամբ անցկացնելու ենք բացօթյա հանդիպում լրագրողների հետ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան իրավիճակին: Մենք պաշտպանվելու ենք և չենք գնալու զիջումների», - տեղեկացրեց «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամը:

Գերավետյանը, անդրադառնալով կառուցապատողի հայտարարությանը, թե բնակիչներին առաջարկվում է որպես փոխհատուցում բնակարաններ նորակառույց շենքում, տեղեկացրեց, որ առաջարկվող թե՛ դրամական հատուցումը թե՛ բնակարանները իրենց չեն բավարարում:

«Նախ մեզ հանում են մեր պապական տներից, Երևանի կենտրոնից ու առաջարկում են 1 մետր քառակուսու համար մոտ 800 դոլար, ինչն ընդհանրապաես չի կարելի համարել համարժեք փոխհատուցում: Ինչ վերաբերում է առաջարկվող բանակարաններին նորակառույցում, ապա այն անգամ համեմատության եզրեր չի կարող ունենալ մեր շենքերի հետ: Առաջարկվող նորակառույցում առաստաղի բարձրությունը 2.70 մետր է՝ առանց հարդարման՝ իսկ առաստաղի և հատակի հարդարումից հետո բարձրությունը կկազմի 2.60: Այն դեպքում, երբ մեր բնակարանների բարձրությունը 3.30 է», - նշեց Գերավետյանը՝ հավելելով, որ բնակիչներին անգամ չեն տեղեկացնում, թե իրենց շենքերի տեղը ինչ է կառուցվելու:   

Տերյան 25 շենքի բնակիչ, մակավարժ Ֆլորա Ուդումյանն էլ տեղեկացրեց, որ ստացել է նամակ ԴԱՀԿ-ից՝ իր բնակարանը հօգուտ ուրիշին օտարելու մասին: «Մեզ գալիս են նամակներ հարկադիր մարմնից, որ դիմել են դատարան, որ մեր սեփականությունը` մեր բնակարանը, օտարեն հօգուտ նրա: Այդ գերակա շահ ասվածը չարիք է մեզ համար: Փոխհատուցումը ծիծաղելի է, այն անգամ վիրավորում է քո անձը: Քո երկրում քո բնակարանը ձեռքիցդ խլում են», - նշեց նա՝ հավելելով, որ բնակիչնեը հայտնվել են անելանելի վիճակում և դարձել են «իրավիճակի պատանդը»:

Վերոնշյալ հասցեներում բնակվող մոտ 30 ընտանիք ութ տարվա մեջ առանձին բանակցությունների արդյունքում, ըստ Տերյան 25 շենքի բնակիչ, գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանի, տեղի են տվել և համաձայնվել առաջարկվող փոխհատուցմանը: Սակայն 22 բնակիչ շարունակում է պայքարել:

Միաժամանակ գեղանկարիչը տեղեկացրեց, որ բնակիչներ շուտով նամակով կդիմեն նաև ԱԺ խմբակցություններին: «Այդ կերպ մենք ցանկանում ենք

զգուշացնել և հրավիրել պատգամավորների ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ քաղաքի կենտրոնը վտանգված է: Այստեղ կա մոտ 2000-2500 շենք, որոնք գտնվում են շահեկան դիրքում: Մի քանի տարի անց հնարավոր է՝ դրանք էլ ճանաչեն հանրային գերակա շահ ու որոշեն քանդել», - տեղեկացրեց գեղանկարիչը:

Հայաստանում 2007 թվականին ընդունվեց բացառիկ գերակա հանրային շահի մասին օրենքը: Ըստ օրենքի` տարածքը կարող է հանրային գերակա շահ համարվել 7 տարի ժամկետով:

2007 թվականից նշված հասցեների շենքերը, նշում է Սեդրակ Բաղդասարյանը, ճանաչվել են հանրային գերակա շահ: «Սակայն առ այսօր դրանք չեն իրացվել: Կառուցապատողն անցած ութ տարիների ընթացքում իր պարտավորությունները չի կատարել: Չնայած դրան՝ արդեն երեք անգամ կառավարությունը նրան շնորհում է այդ տարածքն իրացնելու իրավունք», - նշեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ այժմ պետության կողմից բացառիկ գերակա հանրային շահի իրացման պատճառով 450 քաղաքացի հայտնվել է «խայտառակ վիճակում»: «ՀՀ օրենքները գրվում են, և դրանք խախտվում են ոչ թե հասարակ քաղաքացիները, այլ հենց պետությունը: Պետությունը հետամուտ չի լինում պաշտպանելու քաղաքացիների իրավունքները», - պարզաբանեց Բաղդասարյանը:

Բնակիչները ասուլիսի ժամանակ հանդես եկան նաև կառուցապատողին ուղղված առաջարկությամբ: «Ցանկանում եմ, որ երկկողմանի բանակցություններ սկսվեն: Հնարավոր է իրենց նախագծերը իրականացնել՝ առանց մեր շենքերը քանդելու: Մենք կարող ենք գտնել համապատասխան ճարտարապետ, ով կգծի ցանկացած նախագիծն առանց մեր շենքերը քանդելու», - առաջարկեց բնակիչներից Վարդան Գաբրիելյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
«Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանի մեծ դահլճում (Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի) տեղի ունեցավ հանրային քննարկում «Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները» թեմայով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2018թ. զեկույցի ներկայացում. «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ:
«ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները»
04.10.2018
11:00
Հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ