«Ուկրաինան պատրաստ է խաղաղության Մինսկի համաձայնագրերի հիման վրա»
02.02.2015
12:00
Ռազմական գործողությունները Ուկրաինայում կարող են դադարել, եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Լուգանսկի և Դոնեցկի «այպես կոչված ժողովրդական հանրապետությունների» (ԼԺՀ և ԴԺՀ) զինված խմբավորումները կատարեն Մինսկի համաձայնագրի պայմանները:

Այս մասին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ փետրվարի 2-ին կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Վերջին օրերին Ուկրաինայի հարավ-արևելքում վերսկսված մարտական գործողությունները դարձել են նոր մարդկային կորուստների պատճառ, ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զիվորականների շրջանում: Կողմերը մեղադրում են միմյանց մարտական գործողություններ սանձազերծելու մեջ: Անարդյունք է անցել հուվարի 31-ին Մինսկում կայացած կոնտակտային խմբի  հանդիպումը:

Պաշտոնական Կիևը ներկայացնող Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման մեղադրել է ինքնահռչակված Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների բանակցությունները Մինսկում տապալելու համար: Վերջիններս էլ իրենց հերթին մեղադրում են ուկրաինական իշխանություններին իրավիճակը տարածաշրջանում սրելու և սեփական զորքը վերահսկելու անզորության մեջ:

Լուգանսկում և Դոնեցկում Ուկրաինայի դեսպանի կարծիքով բարդ իրավիճակ է ստեղծվել: Այդ ռեգիոններում վերջին օրերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ, դեսպանը գնահատեց, որպես «ԼԺՀ և ԴԺՀ զինված խմբավորումների կողմից իրականացված ահաբեկչություն»: «Կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այդ զինված խմբավորումների վրա: Զոհվել են խաղաղ բնակիչներ, որոնք որևէ կապ չունեին ռազմական գործողությունների հետ», - հայտարարեց Կուխտան:

Նա տեղեկացրեց, որ կատարվածի առթիվ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն են այցելել և ցավակցությունների գրքում գրառում թողել ՀՀ իշխանությունների, արտաքին գործերի նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայցուցիչներ: 

Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող կոնֆլիկտում, դեսպանի պնդմամբ, առկա է երեք կողմ: «Այս կոնֆլիկտում երեք կողմ կա. առաջինը Լուգանսկի, Դոնեցկի անօրինական զինված ուժերն են, մյուսը Ուկրաինայի կոմպետենտ մարմիններն են՝ Ոստիկանություն, զինված ուժեր, և երրորդ կողմը Ռուսաստանի Դաշնությունն է», - նշեց նա՝ հավելելով, որ զինված գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում կդադարեն այն ժամանակ, երբ կոնֆլիկտի կողմերից մեկը՝ Լուգանսկի, Դոնեցկի «անօրինական զինված ուժերը», կատարեն անցած տարի սեպտեմբերին Մինսկում կնքած համաձայնագրերը:  

Հարցին, արդյոք Մինսկում կնքած համաձայնագրերը դեռ մնում են ակտուալ և հանդիսանում են կոնֆլիկտի լուծման ճանապարհ, դեսպանի պատասխանը դրական էր:

«Դրանք ընդունված են միջազգային հանրության կողմից: Այդ համաձայնագրերը հրավիրում են ողջ միջազգային հանրության ուշադրությունը: Եթե բոլոր կողմերից այդ պայմանները ի կատար ածվեն, իհարկե, խաղաղություն կհաստատվի, և պատերազմը կավարտվի», - հավաստեց դիվանագետը:

Նա տեղեկացրեց, որ Դոնեցկում և Լուգանսկում հումանիտար իրավիճակը բարդ է, քանի որ գնում են ռազմական գործողություններ:

«Տարածաշրջանում ռազմական գործողություններ են ընթանում: Նորմալ կենսակերպը խախտված է: Ուկրաինայի կողմից արվում է ամեն ինչ տեղում մարդկանց կենսագործունեությունը ապահովելու համար: Տրամադրվում է հոսանք, ջերմություն, կապ, նպաստներ և թոշակ: Սակայն գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում սոցիալական վճարները չեն կարող տրամադրվել, քանի որ շատ բանկեր չեն գործում և այնտեղ մտնող գումարները չեն վերահսկվում», - ասաց Կուխտան:

Ասուլիսի ավարտին դեսպանը նշեց, որ Ուկրաինան կողմնակից է Մինսկի համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և պատրաստ է քննարկել Դոնեցկում և Լուգանսկում իշխանության ապակենտրոնացման հարցը: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ