Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին ազատ և թափանցիկ ընտրություններ. ԱՄՆ դիտորդներ
06.05.2015
10:30
ԱՄՆ-ից ժամանած դիտորդները տպավորված են Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կազմակերպման պրոֆեսիոնալիզմով և թափանցիկությամբ: Ընտրություններն անցկացվեցին թափանցիկ, մրցակցային, արդար և միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին հայտարարեցին ԱՄՆ-ից ժամանած և Ղարաբաղում ամբողջ ընտրական գործաընթացին հետևած դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Ըստ Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ մայիսի 3-ին կայացած քվեարկության արդյունքում խորհրդարան են անցել ընտրությունների մասնակից յոթ կուսակցություններից հինգը: Ընտրություններն, ըստ նույն այդ տվյալների, մասնակցային են եղել, քանի որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 71 տոկոսը: Ձայների գերակշիռ մասը (47,35 տոկոս) ստացել է Ղարաբաղի վարչապետի ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը: Նրան հաջորդում է «Արցախի Դեմոկրատական կուսակցությունը»՝ 13105 ձայնով (19,1%): «Դաշնակցության» օգտին քվերակել է 12965 (18,81%) ընտրող, «Շարժում-88»-ի օգտին՝ 4777 (6,93%) և  «Ազգային վերածնունդ» կուսակցության օգտին՝ 3709 (5,38%):

«Ընտրությունները շատ մասնակցային էին: Մենք տպավորված ենք կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմով: Մասնակցության բարձր ցուցանիշը խոսում է ընտրողների լայն ներգրավվածության մասին», - հայտարարեց ԱՄՆ Կալիֆորնիայի Բերկլիի  համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն, դիտորդական առաքելության ղեկավար Քերին Մաք Դոնալդը:

Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Մեդիա կենտրոնում» մայիսի 6-ին գնահատականներ հնչեցրեցին Քերին Մաք Դոնալդը, ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանային վարչակազմի աշխատակից Գեյլ Լ. Պելերինը և ԱՄՆ Դևիսի համալսարանի մարդու իրավունքների նախաձեռնություն Քրիսթեն Աբաջյանը: Միացյալ Նահանգներից ժամանած դիտորդական առաքելությունը հետևել է ընտրությունների ընթացքին Ղարաբաղի 6 շրջանների 16 ընտրատեղամասերում: Նրանք ներկա են գտնվել նաև ընտրատեղամասերի բացմանը և փակմանը:

Քերին Մաք Դոնալդը համեմատական անցկացրեց 2012 թ.-ին Ղարաբաղի նախագահական ընտրությունների հետ, որի ժամանակ ևս դիտորդական առաքելություն էր իրականացրել՝ նշելով, որ երեք տարի անց առաջընթացը ընտրական գործընթացի կազմակերպման հարցում տեսանելի է: «Ղարաբաղի իշխանությունները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաց են քննարկումների և առաջարկությունների համար: Նրանք ընդունում և կյանքի են կոչում միջազգային դիտորդների առաջարկությունները ընտրական գործընթացի բարելավման ուղղությամբ», - ասաց դիտորդական առաքելության ղեկավարը:

Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում շատ համակարգված էին և ակտիվ, նշեց Գեյլ Լ. Պելերինը, ով ընտրական գործընթացները ղեկավարելու 22 տարվա փորձառություն ունի: «Ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին: Մասնավորապես այնպիսին էին, ինչպիսիք անցկացվում են մեզ մոտ՝ Սանտա Կրուզում: ԱՄՆ վերադառնալուց հետո խնդրելու եմ Սանտա Կրուզի ղեկավարությանը աջակցել Ղարաբաղի շարունակական ջանքերին կայանալ որպես ազատ և ժողովարդավարական պետություն», - խոստացավ դիտորդը:

Քրիսթեն Աբաջյանն իր հեթին անդրադարձավ Շուշիի բանտում ընտրական գործընթացի կազմակերպմանը: «Հետևելով բանտում քվերակության գործընթացի կազմակերպվածությանը՝ կարող եմ նշել, որ Ղարաբաղի իշխանությունները ստեղծել էին բոլոր անհրաժեշտ պայմաններն ընտրություններում մարդկանց լիակատար ներգրավվածությունն ապահովելու համար», - նշեց բանախոսը՝ հավելելով, որ դիտորդական խումբը ներկայացրել է որոշակի տեխնիկական խորհուրդներ, որոնք կիրառելու դեպքում ընտրությունների ժամանակ կապահովվի ավելի մեծ մասնակցություն հասարակության բոլոր խմբերից:

Հարցին, թե արդար անցկացված ընտրությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, Գեյլ Լ. Պելերինը պատասխանեց, որ ընտրությունների կազմակերպման որակը ազդում է ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին: «Այս առումով ինչքան շատ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևեր ընդունվեն ԱՄՆ-ի առանձին նահանգների կողմից, այնքան հավանական կդառնա Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշման փոփոխությունն այս հարցում»,- եզրափակեց Պելերինը:      

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ