Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքները օրենսդրորեն բարելավելու կարիք կա
06.03.2015
11:00
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գործունակությունը վերականգնելու, անգործունակության ժամկետները սահմանելու և վերանայելու, ինչպես նաև անգործունակների դատարան դիմելու իրավունքը կարգավորելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա. վստահեցնում են հասարակական կազմակեպությունների և կառավարության ներկայացուցիչները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2014-2015 թթ-ին կատարել է հետազոտություն հոգեկան առողջության առանձնահատկությունների և դրանից բխող անձի գործունեության սահմանափակումների վերաբերյալ:

Հետազոտությունը վեր է հանել 4 հիմնական խնդիր, որոնք կապված են օրենսդրական բացերի հետ և խնդրահարույց են դառնում անգործունակ ճանաչված անձանց իրավունքների և ազատությունների իրականացման համար:

Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ասում է, որ առաջին խնդիրը կայանում է նրանում,  որ ըստ  ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» կարգավորումների՝ գործունակության սահմանափակումը տեղի է ունենում լրիվ չափով:

«Լրիվ անգործունակության ճանաչման ինստիտուտն օրենսդրական դաշտում պետք է փոփոխվի, քանի որ յուրաքանչյուր հոգեկան  խանգարման դեպքում չէ, որ անձը պետք է իր  գործունակությունն ամբողջությամբ կորցնի: Ի տարբերություն մեզ՝ եվրոպական մի շարք երկրներ պարտավորված են ներպետական օրենսդրության մեջ այնպիսի մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտան անձի գործունակությունը որոշ չափով սահմանափակելու, այլ ոչ թե լրիվ»,-նշում է Հարությունյանը:

Նա հավելում է, որ իրենց կազմակերպություն դիմած քաղաքացիների բողոքների մեծ մասը վերաբերում է նրան, որ դատարանում իրենց անգործունակության վերաբերյալ որոշում կայացնելիս, նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել դատական նիստին մասնակցելու:

«Արդար դատաքննության երաշխիքներից մեկն այն է, որ տվյալ անձը, ում վերաբերվում է այդ անգործունակության ճանաչումը, ֆիզիկապես ներկա գտնվի դատական նիստին: Հաջորդ ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանում բացակայում է գործունակության վերականգման մեխանիզմը: Ներկայիս օրենսդրական կարգավորումն այնպիսին է, որ եթե անձը ճանաչվեց անգործունակ, ինքը հնարավորություն չունի դիմելու դատարան և պահանջելու իր գործունակության վերանայումը: Ուստի, կարող է ցմահ անգործունակ ճանաչվել: Այս օրենսդրական բացերի հետևանքով է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձիք իրավունքի սուբյեկտ չեն ճանաչվում»,-հավելեց Հարությունյանը:

Ներկայումս ըստ օրենքի` հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի գործունակությունը կարող է վերականգնվել միայն հոգեբուժական հաստատության, խնամակալի, կամ ընտանիքի անդամի դիմումի հիման վրա:

Սա, ըստ ոլորտի մասնագետների, ռիսկային է և հաճախ հետապնդում է անգործունակ ճանաչվածի սեփականությանը, գույքին տիրանալու նպատակ:

Քննարկման մասնակից ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը   նույնպես կողմ է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելուն:

«Քանի որ մենք ունենք  նոր սերնդի դեղամիջոցներ, որոնք հնարավորություն են տալիս խրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց հետ բերել այդ վիճակից, պետք է ենթաօրենսդրական ակտերով կարգավորվի դա, որպեսզի վերանայվեն անգործունակության հետ կապված հարցերը: Պետք է նաև ժամկետներ սահմանվեն գործունակության վերանայման համար, և մեր հիվանդները պետք է հնարավորություն ունենան դիմելու դատարան»,-ասաց Թորոսյանը:

Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Նավոյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ լինում են դեպքեր, երբ անգործունակ ճանաչվող անձը մասնակցում է դատական նիստերին:

«Ես անձամբ ներկա եմ գտնվել դատական նիստերի, որտեղ  ներկայացել է նաև անգործունակ ճանաչվածը: Սովորաբար ընտանիքի անդամները համոզելով են նրանց բերում նիստերի, և անգործունակ ճանաչվածը, տեսնելով անծանոթ դեմքեր, իրեն ավելի անհավասարակշիռ է պահում: Բայց լինում են դեպքեր, որ դատավորները կասկածներ են ունենում և պահանջում են, որպեսզի անգործունակը պարտադիր ներկա գտնվի դատական նիստին»,-նշեց Նավոյանը:

Իր խոսքի վերջում նա հավելեց, որ  Կենտրոն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության մարմնի պրակտիկայում չեն եղել դեպքեր, որ խնամակալ ճանաչվելու համար իրենց դիմեն անգործունակ ճանաչվածի գույքը օտարելու մտադրությամբ:

Քննարկման մասնակից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանն էլ, անդրադառնալով հոգեկան առոջղության խնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրներին, նշեց, որ նախարարությունը մշակել է նրանց այլընտրանքային խնամքի ևսոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների մատուցման հայեցակարգ:

«Կատարել ենքներառված հաստատություններում գտնվող հիվանդների կարիքների գնահատում, որը մինչ այդ Հայաստանում չէր իրականացվել: Ոչ բոլորն  են ծանր հիվանդներ, կան նաև թեթև: Այսօր Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում 450 հոգուց 26 հոգին կարող է ապրել ընտանիքում,  հաճախել ցերեկային կենտրոն, կամ ապրել խնամքի բնակարանում: Այս տարվա կեսերին փորձնական ծրագիր է արվելու, և ութ հոգանոց խնամքի բնակարան ենք տրամադրելու, որտեղ այդ անգործունակ ճանաչված մարդիկ կարող են ապրել, և մենք կտեսնենք, թե ինչպես են նրանք կարողանում իրենց ինքնուրույն կենսակերպը վարել»,-նշեց Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ ծրագիրը շարունակական է լինելու. նախատեսված է ցերեկային կենտրոն բացել և ևս մեկ խնամքի տուն՝ 16 անձի համար:

«Այլընտրանքային ծառայությունները չկային Հայաստանում, այս տարի փորձել ենք ներդնել և ամեն տարի ավելացնել, զարգացնել»,-հավելեց Գևորգյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ