Օրենսդրական բացեր, թե՞ ֆինանսական ոչ բավարար միջոցներ
10.04.2015
10:30
Հայաստանի զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժօգնությունն արտերկրում ապահովելու համար կա երկու հիմնական խնդիր. օրենսդրական կարգավորումների բացակայությունն ու բավականաչափ ֆինանսական միջոցներ չունենալը:

Այսօր «Մեդիա կենտրոնի» քննարկմանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ  Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ապահովում է բոլոր դրամական միջոցները այն զինծառայողների համար, ովքեր ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ և կարիք ունեն բուժման Հայաստանի տարածքում:

«Հայաստանից դուրս օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս, որպեսզի ՊՆ-ն որևէ  պարտավորություն ստանձնի այդ զինծառայողի բուժումը իրականացնելու համար: Երկրորդ՝ մենք գիտենք, որ արտասահմանյան կլինիկաներում բուժումները շատ թանկ արժեն, և ցավոք, նախարարությունը համապատասխան դրամական միջոցներ չունի, որ տրամադրի, քանի որ տարեկան տասնյակ վիրավորներ ենք ունենում, որոնց համար ՀՀ տարածքում պետք է բուժում իրականացնենք, շատերի համար անգամ մշտական և ընթացիկ սպասարկում»,-ասում է Հովհաննիսյանը:

Նա հավելում է, որ երբեմն եղել են դեպքեր, որ վիրավորված զինծառայողի բուժումն արտերկրում ապահովելու համար ՊՆ-ն մասնակի օգնել է ՝ հատկացնելով որոշակի չափով գումար, բայց դրանք եղել են եզակի դեպքեր:

Հիշեցնենք, որ վերջերս սոցիալական ցանցերում տարածվել էր հայտարարություն, որի շրջանակում հանրությունից ֆինանսական օգնություն էին հայցում 23-ամյա նախկին զինծառայող Գևորգ Եղիազարյանի համար, ով 4 տարի առաջ վիրավորվել էր հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանկան կողմի գնդակից: Գևորգն արդեն 4 տարի է հենաշարժողական խնդիրներ ունի և Իսրայելում բուժում ստանալու համար նրան անհրաժեշտ է 56 հազար դոլար գումար:

Մինչդեռ նախարարությունը ի սկզբանե հայտատարել էր, որ չունի այդքան ֆինանսական միջոցներ Գևորգի բուժումն Իսրայելում իրականացնելու համար:

Արմինե Սադիկյանը ասում է, որ Գևորգի պատմությունը առաջին դեպքը չէ:

«Ուղղակի ասել, որ մենք գումարներ չունենք, և տվյալ հիվանդության բուժումը բավականին թանկ է, դա չի վերցնում նախարարության վրայից այն պատասխանատվությունը, որը նա ունի զինվորների առջև: Որովհետև ծնողը ասում է՝ ես առողջ երեխա եմ տվել, ոնց ուզում եք բուժեք: Այստեղ կա նաև օրենսդրական խնդիր, որը պետք փոփոխության ենթարկվի կառավարության որոշումներով և այդ օրենսդրական փոփոխությունների առաջարկով հենց պետք է հանդես գա նախարարությունը: Մյուս կողմից, եթե տարիների փորձը ցույց է տալիս, որ կան նման դեպքեր, ապա նախարարությունը պետք է այդ դինամիկայի հիման վրա գոնե այդ  նվազագույնը պլանավորի վիրավորված զինծառայողների բուժումը դրսում կազմակերպելու համար»,-նշում է Սադիկյանը:

Նշենք, որ ենթաօրենսդրական փոփոխությունը վերաբերում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքին:

Ըստ Սադիկյանի ներկայացրած տվյալների՝ 2011-2014-ին Վանաձորի ՀՔԱ է դիմել 41 առողջական խնդիրներով  զինծառայող, որոնց մի մասը կարիք է ունեցել արտասահմանում բուժում ստանալու:

«Մենք ունենաք նաև զորակոչվելուց առաջ պատճաշ բուժզննում իրականացնելու խնդիր: Բուժզննումը անարդարցի են անում և այդպես զորակոչում բանակ: 2013-ին նման դեպքով մեզ 9 զինծառայող է դիմել, ովքեր համաձայն չէին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման հետ և միայն մեր միջամտությունից հետո, նրանցից չորսին ազատեցին: Նման դեպքերում զինծառայողին պահում են այնքան ժամանակ, որ նրա զորացրմանը մնում է արդեն մի քանի ամիս: Բայց չէ որ այդ պատճաշ բուզննում չիրականացնելու դեպքերն էլ հաճախ զինծառայողների մոտ հանգեցնում ենայս ծանր առողջական խնդիրներին»,-հավելում է Սադիկյանը:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 2014-ին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կայացրած որոշումների համաձայն ունեցել է 1254 բողոք, որոնցից 102-ի դեպքում փոփոխության է ենթարկվել նախնական որոշումը:

«Սա խոսում է այն մասին, որ նախնական որոշումը լիարժեք չի եղել: 2014-ին, ըստ ՄԻՊ-ի զեկույցում առկա տվյալների,  67 զինծառայող վաղաժամ ազատվել է ծառայությունից: 2013-ին մեզ մոտ եղել է 728 բողոք, իսկ օրինակ՝ 2011-ին 500 զինծառայող զորացրվել է առողջական վիճակի հետ կապված: Այսինքն սա ցույց է տալիս, թե  ինչպիսին է պետության մոտեցումը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների նկատմամբ»,-ասում է Արտաշես Սերգոյանը:

Հովհաննիսյանը հակադարձում է ՀԿ-ների ներկայացուցիչների բերած տվյլաներին և նշում, որ ամեն տարի սահմանին ուժեղացող մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների թիվը ավելանում է:

«Մեր բոլոր զոհերը 99 տոկսով ուղիղ կապ ունեն պատերազմի և  հակառակորդի ազդեցության հետ: Մենք չունենք խաղաղ պայմաններում զոհեր, եթե ուզում եք հստակ կատեգորիան սահմանել, ապա կարող եք ասել, որ ունենք հակառակորդի կրակից, կամ ոչ հակառակորդի կրակից զոհեր, կամ վիրավորներ: Բայց մեր վիրավորների և զոհերի մեծ մասը  հակառակորդի ազդեցության հետ ուղիղ կապ ունեն: Սակայն դա չի նշանակում, որ նախարարությունը պատասխանատվությունը իր վրայից գցում է»,-ասում է Հովհաննիսյանը:

Հղում կատարելով պաշտոնական տվյալներին՝ նա նշում է, որ 2013-ի համեմատ 60 տոկոսով կարգապահական խնդիրների և դրան հետևանքով տեղի ունեցած սպանության և ինքնասպանության դեպքերը նվազել են զինված ուժերում:

«Իսկ Gallup-ի կատարած վերջին հետազոտության համաձայն բնակչության 86 տոկոս վստահում է բանակին»:

Սադիկյանը հակադարձում է նախարարության ներկայացուցիչին՝ նշելով, որ վիրավորման դեպքերը ճիշտ չէ անխտիր վերագրել հրադադարի ռեժիմի խախտումներին:

Վանաձորի ՀՔԱ-ի արձանագրած տվյալների համաձայն՝  2010-ից զինված ուժերում մահացության դեպքերի ընդամենը 25 տոկոսն է կապված եղել հրադադարի ռեժիմի խախտման հետ:

«Մնացած բոլոր դեպքերը եղել են ներքին կանոնադրային հարաբերությունների, մարտական կանոնների խախտման, կամ առողջական խնդիրների հետևանքով: Միայն 2014-ի կեսից հետո, երբ սահմանին լարվածությունը մեծացավ, այդ դեպքերի թիվը հասավ 50-ի»,-նշեց Սադիկյանը:

Քննարկման վերջում ՀԿ-ների ներկայացուցիչները հանդես եկան մի քանի առաջարկներով վիրավորված զինծառայողների բուժսպասարկման խնդիրների հասանելիության և բարելավվման ուղղությամբ՝ առաջինը մատնանշելով օրեսնդրական փոփոխությունները արտասահմանում բուժում ապահովելու համար:

«Մենք առաջարկում ենք նաև, որ զորակոչից առաջ համալիր բուժզննում անցկացնելուց բացի պարտադիր բուժզննում անցկացնեն զորացրումից առաջ, որպեսզի գնահատեն զինծառայողի առողջական վիճակը զինծառայությունից առաջ և հետո: Այստեղ շատ հստակ կերևա այդ  դինամիկան»,-հավելեց Սադիկյանը:

ՊՆ ներկայացուցիչը եզրափակեց քննարկումը՝ նշելով, որ նման կառուցողական առաջարկների համար նախարարությունը միշտ պատրաստ է գնալ քննարկումների:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույց» Հրաչյա Հակոբյանի հետ
22.06.2018
16:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից Հրաչյա Հակոբյանի կարծիքով այսօր բավականին խորը արմատներ են դրվում, որպեսզի հասարակությունը պատրաստվի գնալու ազատ և արդար ընտրությունների:
«Երկրապահ կամավորական միություն. անհրաժե՞շտ կառույց Հայաստանի համար, թե՞ ոչ»
20.06.2018
12:30
Հունիսի 20-ին Մեդիա կենտրոնում քննարկում էր ՙԵԿՄ-ն անհրաժե՞շտ կառույց է, թե՞ ոչ՚ թեմայով: Քննարկման ինֆորմացիոն առիթը ԱԱԾ-ի խուզարկությունն էր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը, որտեղ հայտնաբերվել էր ապօրինի զենք-զինամթերք, ապրիլյան պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկած օգնությունը, զինվորների համար նախատեսված սննուն, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները
20.06.2018
11:00
Հունիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մանվել Գրիգորյանը որպես բացառությու՞ն, թե՞ օրինաչափություն. ամենաթողության պատճառները» թեմայով։
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ